Ա. Լոպուխին
««Որովհետև Ես եմ Տերը, Ես եմ խոսում, և այն խոսքը, որ Ես ասում եմ, պիտի կատարվի և չի հետաձգվի, որովհետև ձեր օրերում, ո՛վ ապստամբների տուն, Ես ասացի խոսքը, և պիտի կատարեմ այն»,- ասում է Տեր Աստված»։ [25] (Սինոդական թարգ․)
Բոլոր կեղծ մարգարեությունները կլռեն, որպեսզի իրենց տեղը զիջեն Աստծո խոսքին: Սուտ մարգարեներին, որոնց մասին խոսվում է 24-րդ համարում (ըստ սլավոնական տեքստի), ճշմարիտներին հակադրելու փոխարեն Յահվեն այդ սուտ մարգարեներին հակադրում է հենց Իրեն։
«Խոսում եմ» - սլավոներենում ավելի ճշգրիտ ձևով՝ «ձայնում եմ»։
«Չի հետաձգվի» - մի բան, որ մինչ այժմ տեղի է ունեցել Աստծո համբերատարության շնորհիվ, քանի որ Տերը հաճախ միայն պայմանական սպառնալիքներով էր հանդես գալիս և հույս էր փայփայում մարդկանց դարձի գալու համար (Երեմ․ 18:7 և Հովել 2:14, Հովնան 3-րդ գլուխ)։ Իսկ այժմ Աստծո համբերությունը սպառվել է։
«Ձեր օրերում» - Մարգարեությունների իրականացումը շատ շուտով պետք է տեղի ունենա, և այդ մարգարեություններն ունկնդրողները պետք է իրենց կյանքի ընթացքում տեսնեն նաև դրանց իրականացումը։ Այդպիսով մարգարեն անցում է կատարում մեկ այլ ասացվածքի վերլուծությանը, ասացվա՛ծք, որը նա պետք է որ հաճախ լսած լիներ գերիների շուրթերից։ Ահա թե ինչու է մարգարեն անցնում 2-րդ դեմք, հոգնակի թվի կիրառությանը։ Եզեկիելը համառորեն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Աստծո խոսքն իրականանալու է հատկապես իրեն ժամանակակից սերնդի վրա․․․
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Արդարեւ, ես՝ Տէրս ասացի այս խօսքերը, ասացի ու իրագործելու եմ դրանք, չեմ յետաձգելու, որովհետեւ, ո՛վ դառնացնողների տուն, ձեր օրերին է, որ ասել եմ այդ խօսքերը եւ իրագործելու եմ դրանք»», - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ․) Որովհետև ես եմ Տերը. պիտի խոսեմ, ինչ խոսք որ պիտի խոսեմ, և պիտի կատարվի անհապաղ, որովհետև ձեր օրերում, ո՛վ ապստամբների տուն, պիտի խոսեմ իմ խոսքը և կատարեմ»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) Քանզի ե՛ս Տէր խօսեցայ զբանս իմ, խօսեցայ և արարից, և ո՛չ ևս յերկարեցից. զի յաւուրս ձե՛ր տուն դառնացողաց խօսեցայ զբանն, և արարից ասէ Ադովնայի Տէր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: