Թվոց գրքի մեկնություն 24։1

Ա․ Լոպուխին

Բաղաամը տեսավ, որ Տիրոջը հաճելի է Իսրայելին օրհնելը, և, նախկինի պես, չգնաց մոգության համար, այլ դեմքով ուղղվեց դեպի անապատը։ (Սինոդական թարգ․)[1]
   
   Բաղաամը վերջնականապես համոզվում է, որ միայն կարող է օրհնել Աստծու ժողովրդին, այդ պատճառով էլ իր հոգևոր հուզմունքը փարատելու համար այլևս չի հեռանում զոհասեղանից։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Բաղաամը տեսնելով, որ Տիրոջը հաճելի է Իսրայէլին օրհնելը, այլեւս հմայութիւնների չդիմեց, ինչպէս սովոր էր, այլ երեսը դարձրեց դէպի անապատ:
(Արարատ թարգ․) Բաղաամը, տեսնելով, որ Տերը բարեհաճեց օրհնել Իսրայելին, նա ուրիշ անգամների պես հմայություններ որոնելու չգնաց, այլ իր երեսը դարձրեց դեպի անապատ։
(Գրաբար) Եւ տեսեալ Բաղաամա թէ բարիոք թուի առաջի Տեառն աւրհնել զԻսրայէլ, ոչ չոգաւ ըստ սովորութեանն ընդ առաջ հմայիցն, դարձոյց զերեսս իւր յանապատն: