Ա․ Լոպուխին
17-19․ Տեսնում եմ Նրան, բայց դեռևս ոչ հիմա, նկատում եմ նրան բայց մոտիկ չէ։ Հակոբի աստղը ծագում է, և Իսրայելից գավազանը բարձրանում է, և կոտորում է Մովաբի իշխաններին, և կործանում է Սեթի բոլոր որդիներին։ [17] Եդովմը իշխանության տակ կլինի, Սեիրն էլ իր թշնամիների իշխանության տակ կլինի, իսկ Իսրայելը կբացահայտի իր ուժը։ Հակոբից ելնողը կտիրի և կկոտորի քաղաքից մնացածներին։ (Սինոդական թարգ․)
Մոտակա իմաստով և մասամբ նկատի է առնվում Իսրայելի հզորությունն իր փառահեղ երկրավոր թագավորների օրոք։ Իսկ իր ամբողջության մեջ մարգարեությունը վերաբերում է Մեսսիայի ժամանակների Եկեղեցուն։
Քրիստոսի ծննդյան տոնին Եկեղեցին (ենթադրաբար Ուղղափառ կամ միայն Ռուս ուղղափառ) այս մարգարեությունն է որպես ընթերցում տեղադրել: Ըստ վերոհիշյալ տոնի եկեղեցական երգերից մեկի բառերի. «Հիմա, ինչպես որ Բաղաամի խոսքում է ասվում, Հակոբից ծնվում է Քրիստոս։ Լեզուները [հեթանոսները] իշխում են, և շնորհով բարձրանում է Նրա հավիտենական թագավորությունը» (Քրիստոսի ծննդյան երգի 5 −րդ պատկեր)։ «Աստղագուշակ Բաղաամ մոգի մարգարեությունները իրականանում են,— ասվում է մեկ այլ տեղում,— Հակոբից Աստղ է ծագում և Պարսկական թագավորությունից եկած մոգերը իրենց բերած ընծաները մատուցում են փառքի արեգակին» (Քրիստոսի ծննդյան երգի 3 −րդ պատկեր)։
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Ես ցոյց եմ տալու նրան, բայց ոչ հիմա, երանելի եմ դարձնելու նրան, բայց ոչ մօտ ժամանակում: Ծագելու է Յակոբի աստղը, մի մարդ է բարձրանալու իսրայէլացիներից եւ կոտորելու է Մովաբի իշխաններին, գերեվարելու է Սէթի բոլոր յետնորդներին:
(Արարատ թարգ․) Տեսնում եմ նրան, բայց ոչ հիմա, Զննում եմ նրան, բայց ոչ մոտից. Մի աստղ է ծագում Հակոբից, Մի մական է բարձրանում Իսրայելից, Խփում է Մովաբի ճակատին Եվ բնաջինջ անում Սեթի բոլոր որդիներին։
(Գրաբար) Ցուցի նմա` եւ ոչ այժմ. երանեցից, եւ ոչ ի մաւտոյ: Ծագեսցէ աստղի Յակովբու, եւ յարիցէ այր յԻսրայէլէ, եւ հարցէ զիշխանս Մովաբու. եւ առցէ աւար զամենայն որդիս Սեթայ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: