Եզեկիելի մարգարեության մեկնություն 16։47

Ա. Լոպուխին

«Բայց դու նրանց ճանապարհներո՞վ էլ չգնացիր և նրանց պղծություննե՞րն էլ չգործեցիր. դա էլ բավական չէր. դու քո բոլոր ճանապարհներում նրանցից ավելի այլասերվածությամբ գործեցիր»։ [47] (Սինոդական թարգ․)
   

   «Դա էլ բավական չէր» - սա եբրայեցերեն անհասկանալի արտահայտության ենթադրյալ թարգմանությունն է։ Կարծես թե ավելի ճշգրիտ է սույն արտահայտության Յոթանասնից թարգմանությունը՝ «para mikron», սլավոներենում՝ «մի փոքր», «գրեթե»։ Երուսաղեմը գրեթե մի փոքր ավելի վատ վարվեց, քան Սամարիան և Սոդոմը։ Իսկապես որ, առանց այս արտահայտության կիրառության Երուսաղեմին վերագրվող մեղադրանքը կարող էր չափազանցված թվալ։
--------------------------------
[47](Էջմիածին թարգ․) Սակայն դու նրանց ճանապարհով չընթացար, ոչ էլ նրանց անօրէնութիւններին հետեւեցիր, այլ դու քո ընթացքի մէջ փոքր-ինչ աւելի առաջ գնացիր:
(Արարատ թարգ․) Բայց դու նրանց ճանապարհներով չգնացի՞ր և նրանց պիղծ բաները չկատարեցի՞ր. շուտով քո բոլոր ճանապարհներում դու նրանցից ավելի ապականություն գործեցիր»։
(Գրաբար) Սակայն ո՛չ ևս ըստ ճանապարհաց նոցա գնացեր, և ո՛չ ըստ անօրէնութեանց նոցա արարեր. զի փոքր մի առաւե՛լ գտար քան զնոսա յամենայն ճանապարհս քո: