Եզեկիելի մարգարեության մեկնություն 16։52

Ա. Լոպուխին

«Ուրեմն քո անարգանքն էլ կրի՛ր, դու, որ դատապարտեցիր քո քույրերին, քո մեղքերի պատճառով, որոնցով դու նրանցից ավելի շատ ես խայտառակել քեզ. նրանք քեզնից արդար են։ Ուրեմն դու էլ ամոթից կարմրի՛ր ու քո անարգա՛նքը կրիր՝ այդպես արդարացնելով քո քույրերին»։ [52] (Սինոդական թարգ․)
   

    «Անարգանքը» - նույնն է թե՝ գերությունը և դրան փոխկապակցված ամոթը:
--------------------------------
[52](Էջմիածին թարգ․) Արդ, կրի՛ր տանջանքներն այն բանի համար, որ փչացրիր քոյրերիդ, որ անօրէնութիւններ գործեցիր աւելի շատ, քան նրանք, որ աւելի արդարացրիր նրանց, քան քեզ: Արդ, ամաչի՛ր եւ կրի՛ր քո անարգանքն այն բանի համար, որ քո քոյրերին աւելի արդարացրիր, քան քեզ»:
(Արարատ թարգ․) Ուրեմն կրի՛ր քո անարգանքը, դու, որ արդարացրել ես քո քույրերին, քո մեղքերի պատճառով, որ դու նրանցից ավելի պղծություն գործեցիր. նրանք քեզնից արդար են։ Ուրեմն ամաչի՛ր ու քո անարգա՛նքը կրիր, որ արդարացրիր քո քույրերին։
(Գրաբար) Եւ արդ ընկա՛լ զտանջանս քո որ ապականեցեր զքորսն քո, անօրէնութեամբքն զոր անօրինեցար առաւել քան զնոսա. և արդարացուցեր զնոսա յո՛յժ քան զքեզ. և արդ յամօ՛թ լեր և կրեա՛ զանարգանս 'ի յարդարացուցանել զքորսն քո քան զքեզ։