ԱՐԱՐՉՈՒԹՅԱՆ ՅՈԹ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ

­Կի­րա­կիի այս անդ­րա­նիկ և ­սուրբ օ­րը Ք­րիս­տո­սի ե­կե­ղե­ցու ընտր­յալ հոտն ու հո­վիվ­նե­րը կո­չում են ծա­ռա­յա­կան սպա­սա­վո­րութ­յան, ո­րով­հետև ե­կե­ղե­ցու մարմ­նի իսկ, Ք­րիս­տո­սի ան­դամ­նե­րի ծա­ռա­ներն ենք, [ո­րոնց հարկ է] ոտ­քի կանգ­նել ու մատռ­վա­կել ­Տի­րոջ տան մեջ աստ­վա­ծե­ղեն խոր­հուրդ­նե­րի հոգ­ևոր և ­հոր­դա­բուխ հնձա­նի [գի­նին]: Արդ, տեղն ու ժա­մա­նա­կը խոս­քի և ­խոս­քի շի­նա­րար­նե­րի զար­դա­րողն ու գե­ղեց­կաց­նողն է, ինչ­պես գար­նան ժա­մա­նակ, երբ ծա­ղիկ­նե­րով զար­դար­վում և հրճ­վում է եր­կի­րը ու եր­գող թռչուն­նե­րով` օդն ու լսե­լի­քը, այդ­պես էլ տե­րու­նա­կան օրն է` կի­րա­կին և մեր սուրբ մայր ե­կե­ղե­ցու դռա­նը Աստ­ծո փառ­քի հա­մար հնչող խոսքն է, ո­րով­հետև Աստ­ված այ­սօր բա­ցեց ան­ճա­ռե­լի ու ան­պատ­մե­լի բա­րի­քի խոր­քը և սկ­սեց ստեղ­ծել ա­րա­րած­նե­րին, ո­րով և­ եր­կինքն ու եր­կի­րն­ իբրև հիմք դրեց, ինչ­պես օ­րի­նակ` երբ բա­կի եզ­րին պատ են բարձ­րաց­նում և ­հե­տո աս­տի­ճա­նա­բար միջ­նա­մա­սը լեց­նում շի­նութ­յուն­նե­րով: Ո­րով­հետև ան­սահ­ման ­Բա­րին չկա­մե­ցավ միայն Ին­քը վա­յե­լել Իր իսկ բա­րի­քը, այլ պարտ և­ ար­ժան հա­մա­րեց տա­րա­ծել և ­բազ­մաց­նել բա­րի­քի ա­ռա­տութ­յու­նը աշ­խար­հի շի­նութ­յան հա­մար ոչ թե հա­նուն Իր կա­րի­քի ու պետ­քի բա­վա­րար­ման, այլ որ­պես­զի վա­յե­լեն նրա ան­բավ պարգև­նե­րը և­ ան­նա­խանձ բա­րի­քը: Եվ այս մեկ­շաբ­թի` կի­րա­կի օ­րը ստեղծ­վե­ցին յոթ ա­րա­րած­նե­րը. այս չորս տար­րե­րը` հու­րը, օ­դը, ջու­րը, հո­ղը, նաև հրե­ղեն եր­կինքն ու նրա մեջ` հրեշ­տակ­նե­րը: Եվ յո­թե­րորդ ա­ռա­ջին լույ­սը, ո­րից չո­րեք­շաբ­թի օ­րը ա­րե­գա­կը, լու­սի­նը և­ աստ­ղե­րը գո­յա­ցան, այդ օ­րը կոչ­վեց տիվ, ո­րով­հետև լույ­սը, որ­քան տ­­ևում է օ­դի մեջ և ­մեր գլուխ­նե­րի վրա, տիվ է կոչ­վում, ո­րին նաև ցե­րեկ ենք ան­վա­նում[1], և ­կոչ­վում է մեկ­շաբ­թի, որ Աստ­ծո հան­գիստն է, ո­րով­հետև շա­բա­թը հան­գիստ է հոր­ջորջ­վում, քան­զի Աստ­ված ինչ որ ա­նում էր, հանգս­տա­նում էր` տես­նե­լով, թե բա­րի է (Ծննդ. Ա 4): Այս պատ­ճա­ռով մեծն ­Բար­սեղ­ն­ ա­սում է. ­Մեկ օր կո­չեց, որ ստեղ­ծեց այն. «Ե­ղավ ե­րե­կո եւ ա­ռա­վոտ եղավ` մեկ օր» (Ծննդ. Ա 5): Եվ այս ա­նու­նը պետք չէ վերց­նել դրա­նից, ո­րով­հետև մեծ մեկ­շաբ­թի (կի­րա­կի) օ­րը մեկն է, որ Քրիս­տո­սի հա­րութ­յան հա­րատև մե­ծա­րողն է[2], նաև Ա­դա­մի բո­լոր որ­դի­նե­րին պետք է հա­րութ­յուն տա աշ­խար­հի վախ­ճա­նին, երբ լու­սա­նա վեր­ջին կի­րա­կին, և­ ու­րիշ օր ու գի­շեր նրան չի հետ­ևի: Ո­րով­հետև այն օ­րը ա­րե­գակն աստ­ված է, որ երևում և ­հայտն­վում է աշ­խար­հին, և­ այլևս չի քո­ղարկ­վում, բայց նաև հրա­խառն խա­վա­րը մեկ­տեղ­վում է մե­ղա­վոր­նե­րի տան­ջան­քի վայ­րում, որ կոչ­վում է ար­տա­քին խա­վար, ո­րով­հետև օ­տար և­ ան­հա­ղորդ է այս խա­վա­րին, որ մենք գի­տենք, քան­զի մեր ի­մա­ցած խա­վա­րը լույս ու­նի, իսկ այն ան­շեջ կրա­կը [ան­թա­փանց] խա­վար է, մինչ­դեռ Աստ­ված ար­դար­նե­րի լույսն ու փառքն է, ինչ­պես և գր­ված է, թե` «Ար­դար­նե­րի լույ­սը ա­մեն ժամ է» (Ա­ռակ. ԺԳ 9): Եվ այս պատ­ճա­ռով մեզ ան­հար­ժեշտ է կի­րա­կին սուրբ պա­հել ա­մեն տե­սակ մեղ­քից, և­ այս կի­րա­կի ե­կե­ղե­ցի ու պա­տա­րա­գի գնալ, և ­խոս­տո­վա­նութ­յամբ հաշ­վի տալ, թե կա­մա և­ ա­կա­մա ինչ ենք ա­րել վեց օ­րե­րի ըն­թաց­քում, որ­պես­զի վեր­ջին կի­րա­կիին, երբ մե­ռել­նե­րից հա­րութ­յուն առ­նենք և գ­նանք Աստ­ծո դա­տաս­տա­նին, մեր գոր­ծե­րի ու խոս­քե­րի հա­մար հա­շիվ չպա­հան­ջի մեզ­նից: Այն­ժամ և­ ոչ մե­կը չի կա­րող քո­ղար­կվել այն մեծ հրա­պա­րա­կում, ուր երկ­նա­վոր­ներն ու երկ­րա­վոր­ներն են մեկ­տեղ­ված, ուր ա­հա­գին և ­սոս­կա­լի ա­մոթն է, ո­րից ոչ մի օ­գուտ չկա, ինչ­պես և­ այս ա­մո­թից, սա­կայն ով խոս­տո­վա­նութ­յան ժա­մին ա­մա­չի` նա զերծ կմնա այն­տե­ղի ա­մո­թից: ­Մինչ­դեռ հե­տո նրանք, իբրև Աստ­ծո և­ ի­րենց իսկ թշնա­մի­ներ կու­ղարկ­վեն ան­վախ­ճան տան­ջան­քի, ուր աչ­քե­րի լաց ու ա­տամ­նե­րի կրճտոց կա (տե՛ս Մտթ. Ը 12, Ղուկ. ԺԳ 28): Արդ, հարկ է պատ­վել ու պա­հել կի­րա­կին, բայց ոչ թե ա­նաս­նա­բար միայն աշ­խա­տան­քից և ­գոր­ծից հե­ռու մնալ, այլև` գի­նով, ծաղ­րով, կա­տա­կա­բա­նութ­յամբ, դա­տար­կա­խո­սութ­յամբ օրն անց­կաց­նե­լուց: ­Կի­րա­կի օր­վա պա­տիվն այն է, որ, ինչ­պես աս­վեց, այն անց­կաց­վի ժա­մեր­գութ­յամբ, խոս­տո­վա­նութ­յամբ, հա­ղոր­դութ­յամբ, Ս.Գ­րոց ունկն­դ­րութ­յամբ, ո­րին և ­ձեզ ար­ժա­նի դաձ­նի մեր Ք­րիս­տոս Աստ­ված Իր փառ­քի և ­մեր հո­գի­նե­րի ու մար­մին­նե­րի փրկութ­յան հա­մար` ա­վար­տել մեր ժա­մա­նակ­նե­րի օ­րե­րը, և ն­րան` պա­տիվ և ­գո­հութ­յուն:

 

Եր­կու­շաբ­թի օրն իր ա­ռան­ձին պա­տիվն ու­նի. իբրև հաս­տա­տութ­յան լի­նե­լութ­յան [օր], ո­րին և Աստ­ված երկն­քի հաս­տա­տութ­յուն կո­չեց ա­ռա­ջին երկն­քից հե­տո, ո­րին ա­րա­րեց կի­րա­կիի ա­ռա­ջին օ­րը, որ հրե­ղեն ու ան­տե­սա­նե­լի է, ո­րի հա­մար ա­սում են, թե ան­մար­մին ու պարզ բնութ­յուն է, և ­չորս տար­րե­րից չէ, ո­րի պատ­ճա­ռով և [տե­սա­նե­լի] չէր մարմ­նա­վոր աչ­քե­րին: ­Մինչ­դեռ այս, որ եր­ևում է, կազմ­ված և ­հաս­տատ­ված է օ­դից և կ­րա­կից, ո­րի վրա Աստ­ված հաս­տա­տեց ջրի կե­սը, որ ծո­վա­նա­լով զբա­ղեց­նում էր երկ­րի կե­սը, ա­սե­լով, թե` թող զատ­վի, բա­ժան­վի ջրի կե­սի այս հաս­տա­տութ­յու­նը, որ նրա վրա է և ջ­րի [մյուս] կե­սը, որ նրա տակ է: Ո­րով­հետև Արա­րիչն այս այս­պես ա­նե­լով` եր­կու օգ­տա­կար բան ա­րեց. նախ եր­կի­րը թեթ­ևաց­րեց ծան­րութ­յու­նից, երկ­րորդ` [շղար­շե­լով]` ար­գե­լա­փա­կեց հրե­ղեն երկն­քի այ­րումն ու ան­տա­նե­լի պատ­կե­րը և­ ա­ռաջքն առ­նե­լով փա­կեց ջրե­րի վեր­հոր­դումն ու թանձ­րութ­յու­նը և­ ոչ թե հաս­տա­տութ­յունն իր վրա վերց­րեց ջրե­րը, ո­րով­հետև ­Դա­վիթն ա­սում է, թե` «Օրհ­նե­ցեք ­Տի­րոջ անու­նը, ջրեր, որ վեր եք երկն­քի­ց» (Սղմ. ՃԽԸ 4): ­Հայտ­նի է, որ մի կա­մա­րը հրե­ղեն եր­կինքն է և մ­յուս կա­մա­րը` ջու­րը և ն­րա տակ մի ու­րիշ կա­մար` հաս­տա­տութ­յու­նը, ո­րը և ­նա եր­կինք է ան­վա­նում: Եվ այս ե­րեք կա­մար­նե­րը մե­կը մյու­սից շատ հե­ռու, ի­րար հետ­ևից քա­մով խառն­ված շրջապ­տույտ են գոր­ծում, և­ ի­րենց ա­րան­քում ու­նեն ցա­մաքն ու ջու­րը, ո­րոնք երկ­րի վրա են, ինչ­պես ա­սում է մեծն Ե­ղի­շեն. «­Դու մի՛ տա­րա­կու­սիր, թե վե­րին միա­ձույլ, հա­վա­սա­րակ­շիռ ջու­րը ինչ­պես է շրջապ­տույտ կա­տա­րում եր­կու եր­կինք­նե­րի հետ` անց­նե­լով երկ­րի տա­կով և ­դարձ­յալ բարձ­րա­նա­լով և ­հաս­տա­տութ­յու­նից էլ վեր կա­մար կազ­մե­լով: ­Բայց տես, ա­սում է, ջրով լցված ամ­պը, որ տի­կի նման կախ­ված է օ­դի մեջ և ­չի թափ­վում ներքև քա­նի դեռ չի հրա­մա­յել Ա­րա­րի­չըե[3]: ­Նույն­պես և ս­րա մեջ պետք է տես­նել Աստ­ծո հրա­մա­նով ճա­նա­պար­հոր­դե­լը: Եվ մեր (Գ­րի­գոր) ­Լու­սա­վո­րիչն ա­սում է, թե ան­դա­դար փա­ռա­բա­նութ­յան մեջ գտնվող հա­զա­րա­վոր ու բյու­րա­վոր հրեշ­տակ­նե­րի կա­յան­նե­րը ջրե­րի վրա են[4]: Եվ նրա­ն­­ցից շա­տե­րը մարդ­կանց պահ­պա­նե­լու հա­մար իջ­նում են ջրի մեջ, և ­դարձ­յալ բարձ­րա­նում, դուրս են գա­լիս ջրից` Աստ­ծուն պաշ­տե­լու և­ երկր­պա­գե­լու նպա­տա­կով, և ­Տի­րո­ջը պատ­մում են մարդ­կանց գոր­ծե­րը, ինչ­պես և­ ա­սաց ­Տե­րը. «Զ­գույշ ե­ղեք, որ­պես­զի չվշտաց­նեք աղ­քատ­նե­րից որ­ևէ մե­կին, ո­րով­հետև նրա հրեշ­տակ­նե­րը մշտա­պես տես­նում են իմ ­Հոր ե­րե­սը, որ երկն­քում է» (Հմմտ. Մտթ. ԺԹ 10): Եվ սրա­նից ի­մա­նում և ­հա­վա­տում ենք, թե յու­րա­քանչ­յուր մարդ իր պա­հա­պան հրեշ­տակն ու­նի, և­ ե­թե մար­դը մար­դուն վա­տութ­յուն է ա­նում` նրա պա­հա­պան հրեշ­տա­կին է տրտմեց­նում, և­ այն հրեշ­տա­կը գնում գան­գատ­վում է Աստ­ծուն: Ինքն` Աստ­ված ա­սում է մար­գա­րեի մի­ջո­ցով, թե`«Աղ­քա­տի տա­ռա­պան­քի և տ­նան­կի հե­ծութ­յան հա­մար բարձ­րա­նա­լու եմ իմ Ա­թո­ռից և ­հար­վա­ծե­լու երկ­րին» (Սղմ. ԺԱ 6): Այս պատ­ճա­ռով հարկ է սոս­կալ ու դո­ղալ այս խոս­քից և ­մե­կին չտրտմեց­նել և չզր­կել աղ­քա­տին, ո­րոնց օգ­նա­կանն ու վրեժխն­դի­րը Աստ­ված և Աստ­ծո հրեշ­տակն է, որով և ­մեր Ք­րիս­տոս Աստ­ված թող մեզ պար­զե­րես ա­նի իր և սուրբ հրեշ­տակ­նե­րի ու բո­լոր մարդ­կանց առջև. Ն­րան օրհ­նութ­յուն և ­փառք:

 

Ե­րեք­շաբ­թի օ­րը եր­ևում է կա­տա­րումն ու փա­ռա­վո­րու­մը քրիս­տոն­յա­նե­րի ուղ­ղա­փառ հա­վատ­քի, ո­րով­հետև ան­մար­մին և­ անն­յութ ե­րեք օ­րե­րը մեզ ցույց են տա­լիս ան­մար­մին և­ ան­ժա­մա­նակ ե­րե­քանձն­յա Աստ­վա­ծութ­յու­նը, քան­զի այն ե­րեք օ­րե­րի լույ­սը անն­յութ և­ ան­մար­մին էր, որ օր­վա տաս­ներ­կու ժա­մե­րին օ­դով տա­րած­վում էր բո­վան­դակ երկ­րի վրա, և­ ե­րե­կո­յան ժա­մին մի վայ­րում էր մեկ­տեղ­վում. ո­մանք ա­սում են ար­ևել­քում և­ ու­րիշ­ներ, թե` եր­կինք էր վե­րա­նում և­ օ­դով թանձ­րա­նա­լով ծածկ­վում, բայց հա­վա­նա­կան է, թե ար­ևել­քում դրախ­տի վրա էր ծածկ­վում` [ցույց տա­լով] Աստ­վա­ծած­նի խոր­հուր­դը, ո­րի մեջ ծրար­վեց ան­ճա­ռե­լի ­Լույ­սը, ըստ այն խոս­քի, որ Աստ­ված ա­սաց ­Հո­բին. «Ո՞րն­ է այն եր­կի­րը, ուր լույսն է օթ­ևա­նում» (­­Հոբ ԼԸ 19): Եվ այն ե­րեք օ­րե­րում ոչ ժամ կա, ոչ մասն, ոչ րո­պե, քան­զի տա­կա­վին չկար նյու­թե­ղեն ա­րե­գա­կը: Եվ ե­րեք­շաբ­թի գո­յա­ցան պտղա­բեր ու անպ­տուղ ծա­ռե­րը. յու­րա­քանչ­յուր ծառ սեր­ման­վեց իր պտղով, իսկ բույ­սերն ու բան­ջա­րե­ղենն` ի­րենց կա­տար­յալ սեր­մե­րով, որ­պես­զի ար­ևա­պաշտ­նե­րը չա­սեն, թե ա­րե­գակն է պտուղ­նե­րի ու բույ­սե­րի պատ­ճա­ռը, այլ` ա­րե­գա­կի ա­րա­րի­չը, որ [ստեղ­ծում է] երբ կա­մե­նում է: Եվ այն օ­րը այլ­ևայլ ծա­ռե­րի հետ դրախ­տը ե­ղավ, ուր և տնկ­վեց կյան­քի ծա­ռը, նաև` բա­րու և ­չա­րի գի­տութ­յան ծա­ռը, ո­րի հա­մար Աստ­ված ա­սաց Ա­դա­մին. «­­Մի՛ կե­րեք, որ­պես­զի չմեռ­նենք» (Ծննդ. Գ 3): Եվ դրախ­տը թավ թանձր վայր է` ան­թա­ռամ տերև­նե­րով, անս­պառ պտղով լի, ինչ­պես և ­վա­յել է աստ­վա­ծա­տունկ ծաղ­կա­նո­ցին և­ աստ­վա­ծա­գործ այ­գուն, ուր չկա ա­մառ և ­գա­րուն, ձմեռ և­ ա­շուն, այլ` բա­րե­խառն ու աստ­վա­ծա­տես տեղ է` ա­նու­շա­բույր հո­տով և­ ա­րե­գակ­նա­փայլ գույ­նով ու գե­ղեց­կութ­յամբ պայ­ծա­ռա­ցած` երկ­նա­վա­յե­լուչ փառ­քի շնոր­հի շու­քի հա­մար, ո­րը թե­պետև երկ­րի վրա է հաս­տատ­ված, ար­մա­տա­ցած և ­հո­ղե­ղեն է, բայց ա­սում են, թե ­Նա բարձր է ու հա­վա­սար լուս­նին և­ ա­րե­գա­կին: Եվ լուս­նի կա­րիք չու­նի և­ այն­տեղ չի հաս­նում այս լույ­սը, այլ Աստ­ված է նրա լույ­սը: Եվ այս տուն­կե­րը պայ­ծա­ռա­զարդ են, որ ա­րե­գա­կից ավե­լի են զար­դա­փայ­լում, ո­րով­հետև, ե­թե մեզ մոտ տնկված ծա­ռա­շատ և ­ծաղ­կա­վետ վայ­րերն այս­քան ցան­կա­լի են, ա­պա այն, որ աս­վում է թե Աստ­ված է տնկել, որ­քա՜ն զար­մա­նա­լի և­ ա­խոր­ժե­լի վայր [կա­րող է լի­նել]: Եվ ե­թե երկ­րի վրա ե­ղած բան­ջար­ներն ի­րենց ան­թիվ բազ­մութ­յամբ ու անս­պառ տե­սակ­նե­րով այս­քան պի­տա­նի են կե­րա­կու­րի և բժշ­կութ­յան, հա­ճե­լի են հա­յաց­քի և ­բա­րի` ա­ռող­ջութ­յան հա­մար և­ ի պետս խել­քի, ա­պա որ­քա՜ն­ երկ­նա­բերձ ու աստ­վա­ծա­վա­յե­լուչ են դրախ­տի բույ­սերն ու բող­բոջ­նե­րը: Այլև այն­տեղ ա­մեն ինչ բա­րիք է, ազ­նիվ, լավ ու հրա­շա­լի, ո­րի պատ­ճա­ռով մե­ղա­վոր­նե­րը ար­ժա­նի չեն մտնե­լու այն­տեղ, ինչ­պես և­ ա­ռա­ջին մե­ղա­վոր­ներ Ա­դամն ու Ե­վան, ո­րով­հետև այն վայ­րը մեղ­քով մե­ռած­նե­րի գե­րեզ­ման չէր, այլ սրբութ­յամբ ող­ջե­րի հանգս­տա­րան: Իսկ մեզ մոտ ե­ղած ծա­ռե­րից, բան­ջար­նե­րից շա­տե­րը թթվա­համ ու դառ­նա­համ են, վնա­սա­կար և ­թու­նա­վոր, ո­րով­հետև սա մե­ղա­վոր­նե­րի ու ար­դար­նե­րի վայր է, քան­զի սրանք մե­ղա­վոր ու նաև հա­ջո­ղակ են, ինչ­պես ան­պի­տան բույ­սերն ու բող­բոջ­նե­րը, և մ­յուս կող­մից լե­ցուն, լիա­լիր և ­բա­զմող­կույզ պտուղ­նե­րը, ո­րոնք ա­վե­լի քան պի­տա­նի են. դուք մի՜ նման­վեք նրանց, ով­քեր անպ­տուղ են բա­րու մեջ կամ դառ­նա­համ, փշա­բեր, մեղ­սա­ծին, և ­ձեր ու մյուս ըն­կեր­նե­րի ո­գի­նե­րը սպա­նող­ներ և դ­րա­ցի­նե­րի [հաս­ցեին] հայ­հո­յան­քի փու­շը, բամ­բա­սան­քի տա­տաս­կը բե­րող [մար­դիկ], նաև` գո­ղութ­յան, պոռն­կութ­յան, շնութ­յան և­ այլ մա­հա­բեր թույ­նե­րի չա­րութ­յու­նը: Այլ թող բո­լո­րիդ հետ լի­նի պտղա­բեր ա­ռա­քի­նութ­յունն ու պար­կեշ­տութ­յու­նը, ո­ղոր­մութ­յունն ու ա­մեն տե­սակ բա­րե­գոր­ծութ­յուն­ներն ու ժրութ­յու­նը ի փառս հա­վիտ­յանս օրհն­յալ մեր Քրիս­տոս Աստ­ծո:

 

­Չո­րեք­շաբ­թի օ­րը Աստ­ված ա­րա­րեց ա­րե­գա­կը, լու­սի­նը, աստ­ղե­րը, և­ այն­տե­ղից սկսվեց ժա­մա­նա­կը, ո­րով­հետև ժա­մա­նա­կը լու­սա­տու­նե­րի շար­ժում­նե­րից է, ո­րոն­ցով չափ­վում են ցե­րեկ­վա տաս­ներ­կու ժա­մե­րը, նույն­քան և` գի­շեր­վա, ցե­րեկ­վա և ­գի­շեր­վա քսան­չորս ժա­մե­րը, որ օր է: Եվ այդ օր­վա ժա­մե­րը բա­ժան­վում են ե­րեք հար­յուր վաթ­սուն մա­սի, յու­րա­քանչ­յուր ժամ [բա­ժան­վում է] ե­րե­սուն մա­սի, ո­րով­հետև օ­րը տար­վա ման­րա­պատ­կերն է, քան­զի տա­րին որ­քան ա­միս­ներ ու­նի այն­քան օ­րը (ցե­րե­կը)` ժա­մեր, և­ որ­քան տա­րին օր ու­նի, այն­քան օ­րը` մա­սեր: Եվ ա­սում են, թե ա­րե­գա­կը թա­վալ­վե­լով է գնում, և ­յու­րա­քանչ­յուր թա­վալ մեկ մաս է. արդ, ա­րե­գա­կը ար­ևել­քից մինչև արև­մուտք ե­րեք հար­յուր վաթ­սուն թա­վալ է կա­տա­րում, և­ իբրև հա­վել­յալ մա­սեր, հինգ [թա­վալ] է կա­տա­րում: Ա­րե­գա­կը դուրս է գա­լիս ա­ռա­վոտ­յան, իսկ լու­սինն ու աստ­ղե­րը` ե­րե­կո­յան: Եվ լու­սի­նը լի էր, կա­տար­յալ ինչ­պես բո­լոր ա­րա­րած­նե­րը, ո­րոհ­վետև Ա­րա­րի­չը վերց­րեց լույ­սը, որ ստեղ­ծել էր ա­ռա­ջին օ­րը, և դ­րա­նից ստեղ­ծեց օ­դե­ղեն ա­ման ա­րե­գա­կի, լուս­նի և­ աստ­ղե­րի հա­մար և­ ա­ռա­վել հստակ լույսն ու ջեր­մութ­յու­նը դրեց ա­րե­գա­կի ա­մա­նի մեջ, իսկ ա­ղոտ և տկար [լույ­սը]` լուս­նի և մ­րան­մա­նը` աստ­ղե­րի [ա­մա­նում], որով­հետև ինչ­պես լու­սի­նը, որ տկար և ­խո­նավ է, թու­լաց­նում և ­խո­նա­վութ­յամբ փափ­կեց­նում է աստ­ղե­րի հետ միա­սին, ինչ­պես և­ ա­րե­գա­կը չոր լի­նե­լով` ա­ռա­վե­լա­պես զո­րաց­նում է տա­քութ­յու­նը ու ցա­մա­քեց­նում բույ­սե­րը և պ­տուղ­նե­րը դարձ­նում է դի­մաց­կուն: Ո­մանք ա­սում են, թե լու­սինն իր լույ­սը վերց­նում է ա­րե­գա­կից, բայց մյուս­նե­րը չեն հա­մա­ձայ­նում, այլ ա­սում են, թե ինչ­պես ա­րար­չութ­յու­նից ի վեր ա­ռան­ձին հո­րին­վեց լուս­նի ա­մա­նը և ն­րա մեջ լույս դրվեց, նույն ձ­­ևով էլ նա կա և մ­նում է, ո­րոհ­վետև լու­սի­նը երկ­բե­րան ա­մա­նի պես գո­գա­վոր է. երբ սկսում է պա­կա­սել, դուրս է գա­լիս մի դռնից, պա­տում թի­կուն­քով և ­գա­լիս ամ­բող­ջա­կան սպառ­վում ստո­րին կող­մում և ­վե­րին կողմ է հաս­նում մյուս դռան մոտ, ո­րի մի­ջով ներս մտնե­լով դարձ­յալ մեղ­մութ­յամբ գա­լիս է և լ­րա­նա­լիս լցնում է գո­գը և ­դարձ­յալ պա­կա­սե­լիս դուրս է գա­լիս սայ­լի ա­նի­վի նման, ին­չը և­ ու­րիշ­ներ ան­վա­նում են ջրա­ղաց և­ ա­ղո­րիք: Իսկ լու­սի­նը թռիչ­քով է ա­ռաջ ըն­թա­նում, և­ աս­տ­­ղը` ոս­տոս­տե­լով: Ա­րե­գա­կը մեծ ակ է աս­վում, իսկ ­Լու­սինն էլ լու­սո ակ` ե­թե լույս ու­նի. սրանք ա­ռա­վել և ն­վազ ա­ռա­քի­նի­նե­րի օ­րի­նակն են, որ Աստ­ծո փառ­քով են ծածկ­վում հան­դերձ­յալ կյան­քում` մեկն իբրև ա­րե­գակ և մ­յուսն` իբրև լու­սին, ու­րիշ­ներ աստ­ղե­րի նման, ո­րով ո­մանք փառ­քով ա­ռա­վել են մյուս­նե­րից, ո­րով­հետև փառ­քով զգես­տա­վոր­վում են, ըստ ա­րդար­ութ­յան չա­փի, իբրև մեղ­քով խա­վար­յալ­ներ, ով­քեր դժոխ­քի հա­տա­կում մե­կը մյու­սից ա­վե­լի շատ են զգես­տա­վոր­ված խա­վա­րով` գտնվե­լով ստո­րին ան­դուն­դում` տան­ջան­քի վայ­րում, հա­մա­ձայն մեղ­քե­րի մե­ծութ­յան: Ա­րե­գա­կի դուրս գա­լը նշա­նա­կում է մեր ծնուն­դը, մայր մտնե­լը` գե­րեզ­ման ի­ջնե­լը, և լուս­նի մա­շե­լով` մեր ծե­րա­նա­լը, և ­նո­րա­նա­լով` մեր հա­րութ­յամբ նո­րա­նա­լը, դարձ­յալ հնա­նա­լով` մեր հնա­նա­լը մեղ­քե­րով, նո­րա­նա­լով` ա­պաշ­խա­րութ­յամբ և ­խոս­տո­վա­նութ­յամբ նո­րոգ­վե­լը: Եվ այս­պես ա­րե­գակն ու լու­սի­նը մե­ծա­մեծ ու գե­ղե­ցիկ օ­րի­նակ­ներ են տա­լիս մեզ: Եվ դարձ­յալ ­Տերն իր գա­լուս­տը նմա­նեց­նում է ա­րե­գա­կի ծագ­մա­նն` ա­սե­լով. «Ինչ­պես փայ­լա­կը, որ դուրս է գա­լիս ար­ևել­քից» (Մտթ. ԻԴ 27), քան­զի նա, որ ծննդյամբ ծա­գեց սուրբ ­Կույ­սի ծո­ցից և ­մե­ռավ ­Խա­չի վրա, գե­րեզ­ման մտավ, ինչ­պես ա­րե­գա­կը` արև­մուտք,և­ ե­րեք օ­րից հա­րութ­յուն ա­ռավ, ինչ­պես ա­րե­գակն է ար­ևել­քից ծա­գում և մտ­նե­լով եր­կինք վե­րա­նում է ամ­պե­րով ար­ևել­քից գա­լու հա­մար` երկն­քի զո­րութ­յամբ և ­բա­զում փառ­քով` լու­սե­ղեն ­Խա­չը կեր­պա­րե­լով ար­ևել­քից` ուր­բաթ օ­րը ա­ռա­քե­լով փայ­լակ­նա­բոր­բոք ճա­ռա­գայթ­նե­րով: Եվ ին­քը կի­րա­կի օ­րը իջ­նե­լով մեծ ու ա­հա­գին դա­տաս­տա­նի մեջ, երբ հա­րութ­յուն տա­լով Ադա­մի բո­լոր որ­դի­նե­րին` ա­ռա­քում է իր հրեշ­տակ­նե­րին` բո­լո­րին հա­վա­քե­լու իր առջև` հա­շիվ տալ հա­մա­ձայն խոս­քե­րի ու գոր­ծե­րի, այն օ­րը Ք­րիս­տոս Աստ­ված թող ձեզ ա­րե­գա­կի նման պայ­ծա­ռաց­նե­լով պարզ ե­րե­սով լու­սո ա­ռա­գաս­տի մեջ ըն­դու­նի մեզ հետ միա­սին բո­լոր ար­դար­նե­րի ա­ղոթ­քով: Ն­րան փառք ­Հոր և ­նա­մե­նա­սուրբ ­Հո­գու հետ այժմ և ­միշտ:

 

­Հինգ­շաբ­թի օ­րը Աստ­ված ա­րա­րեց ջրա­յին կեն­դա­նի­նե­րին, ո­րոնք ջուրն ու օ­դը զար­դա­րե­ցին, ինչ­պես եր­կի­րը` ծա­ռե­րով և ­ծա­ղիկ­նե­րով և­ եր­կին­քը` լու­սա­տու­նե­րի գե­ղեց­կութ­յամբ, ո­րով­հետև թռչուն­նե­րը ևս ջ­րից են, որ ստա­նում են իրենց գե­ղեց­կութ­յու­նը, քան­զի ի­րենց գո­յութ­յու­նը ջրից են ստա­նում նաև նրանք, որ օ­դով են ըն­թա­նում` զար­մա­նա­զան կեն­դա­նի­նե­րը, որ ծածկ­ված են ջրի խոր­քե­րում, լո­ղում են և­ այն­տեղ ձագ ծնե­լով սնվում են խե­ցե­մորթ­նե­րը, պա­տե­նա­վոր­նե­րը, կակ­ղա­մորթ­նե­րը, թ­­ևա­վոր­նե­րը, թե­փա­վոր­նե­րը, լեր­կա­մար­մին­նե­րը, չոր­քո­տա­նի­նե­րը, եր­կո­տա­նի­նե­րը, բազ­մո­տա­նի­նե­րը, ա­նո­տա­նի­նե­րը, ո­րոնք թիվ չու­նեն, ինչ­պես ա­սում է մար­գա­րեն. «Այս ծո­վը` մեծ ու լայ­նա­տա­րած [ո­րի մեջ վխտա­ցող կեն­դա­նի­նե­րին թիվ չկա]» (Սղմ. ՃԳ 25): Ս­րանց մեջ անդ­րա­նիկն ու ա­ռա­ջին ա­րա­րա­ծը, նրանց թա­գա­վոր հոր­ջորջ­վա­ծը մեծ ու ա­հա­գին գա­զան ­Լե­վիա­թանն է, ո­րի մա­սին ա­սում են, թե իր մեջ­քի վրա է կրում ցա­մաք եր­կի­րը և ­պո­չը գլխին է դրել և ­պոր­տով փա­կել է ան­դունդ­նե­րի ջրե­րը, որ­պես­զի ջրե­րի ա­լիք­նե­րը դուրս չգան և ­չո­ղո­ղեն այս ցա­մաք աշ­խար­հը, այն այն­քան է թույլ տա­լիս, որ ջու­րը բա­վա­կա­նաց­նի միայն մար­մի­նը ծած­կե­լու[5]: Եվ նույնն է այն, ինչ Աստ­ված ստեղ­ծեց աշ­խար­հի սկզբից, և մ­նա­լու է մինչև վախ­ճա­նը, երբ ջրի բնութ­յու­նը վե­րած­վե­լու է հրի ու ծած­կե­լու երկ­րի բո­լոր լեռ­ներն ու դաշ­տե­րը և­ օ­դի մեծ մա­սը, ինչ­պես ­Նո­յի ժա­մա­նակ էր, երբ ջու­րը ա­ճեց և զ­բա­ղեց­րեց օ­դի տե­ղը` մե­ղա­վոր մարդ­կանց ջնջե­լու, ինչ­պես այն հա­վի­տե­նա­կան կրա­կը` ան­դարձ մե­ղա­վոր­նե­րին տան­ջե­լու հա­մար: Ուր ջրա­ծին կեն­դա­նի­նե­րի փո­խա­րեն հրա­ծին կեն­դա­նի­ներն են և կ­րա­կե որ­դե­րը, որ ան­քուն են, և­ ան­հագ ու­տում են մե­ղա­վոր­նե­րի ան­հատ­նե­լի մար­մին­նե­րը, ինչ­պես գրված է Աստ­ծո խոս­քում, թե` «Ա­րա­րած­նե­րը պի­տի ել­նեն ու տես­նեն իմ հան­դեպ հան­ցանք կա­տա­րած մարդ­կանց ոս­կոր­նե­րը, ո­րով­հետև նրանց որ­դը չի մեռ­նե­լու և կ­րա­կը չի հանգ­չե­լո­ւե (Ե­սա­յի ԿԶ 24, Մրկ. Թ 47): Եվ այս լի­նե­լու է ի տես բո­լոր մսա­զանգ­ված ա­րա­րած­նե­րի: Այն ժա­մա­նակ պի­տի կար­գադր­վի սպա­նել այն վի­շա­պին, որ օ­րի­նակն է սա­տա­նա­յի, որ հանգ­չում է տռփա­մոլ, տղմա­սեր և ­բո­զա­միտ մարդ­կանց մեջ, ինչ­պես այն ­Լե­վիա­թա­նը` ջրե­րում, ո­րը և գրգ­ռում է բո­լոր մարդ­կանց դեպ չար գոր­ծեր մինչև այն օ­րը, երբ եր­կի­րը կծո­վա­նա կրա­կով և ­նա էլ ան­մա­հա­պես կկլան­վի հա­վի­տե­նա­կան տան­ջան­քի մեջ, քան­զի այդ կրա­կը ևս ­պատ­րաստ­ված է սա­տա­նա­յի և ն­րա կա­մա­րար­նե­րի հա­մար[6]:

 

­Բա­րու և ­չա­րի բա­զում օ­րի­նակ­ներ կան ծո­վում, ո­րով­հետև ըն­կե­րա­սեր­նե­րի ու մար­դա­սեր­նե­րի օ­րի­նակ են խե­ցե­մոր­թե­րը, որ որս են կա­տա­րում աշ­խա­տան­քով և [այն] հա­վա­սա­րա­պես կի­սում սպա­սա­վոր խե­ցե­մոր­թե­րի հետ և ­միա­սին ու­տում: Եվ որ­դե­սեր­նե­րի օ­րի­նակ են փոկ կոչ­ված­նե­րը, որ երբ ո­րոտ է լի­նում և ­կամ ա­հա­գին գա­զան է եր­ևում` բա­ցում է իր ար­գան­դը և ­փո­րի մեջ առ­նում ձա­գե­րին մինչև անց­նի վտան­գը, ո­րով­հետև Ա­րա­րի­չը նրան այն­պես է ստեղ­ծել: Եվ ծնո­ղա­սեր­նե­րի օ­րի­նակ են ճա­յե­րը, որ ծե­րա­ցած ծնող­նե­րին այս­տեղ այն­տեղ են անց­կաց­նում ու թ­­ևե­րի տակ ա­ռած մեղ­մո­րեն տա­նում քա­նի կա­րող են գնալ, իսկ երբ չեն կա­րող գնալ` նրանց բույ­նի մեջ են դնում ու կե­րակ­րում: ­Բայց նեն­գա­վոր ոչ վնա­սա­կար ու ճար­պիկ մարդ­կանց օ­րի­նակ է խեց­գե­տի­նը, որ ցան­կա­նում է ու­տել խե­ցե­մոր­թի մի­սը, և ­քա­նի որ պատ­յա­նով է ծածկ­ված, ժա­մա­նակ է փնտրում, որ երբ մի­դիան դուրս գա և ­բա­նա իր երկ­փեղկ պայ­տանն ու տա­քաց­նի ի­րեն, այն­ժամ խեց­գե­տի­նը քար է դնում խե­ցե­պատ­յա­նի ա­րան­քը, որ­պես­զի չկա­րո­ղա­նա կոծկ­վել պատ­յա­նով և մտ­նել ծով. սատ­կում է տե­ղում, ո­րից հե­տո [խեց­գե­տի­նը] վերց­նե­լով հան­գիստ ուտում է նրան[7]: Դ­րա­նից է ա­ռա­ջա­նում նաև պատ­վա­կան մար­գա­րի­տը, երբ ժա­մա­նա­կին խե­ցե­մոր­թը բա­ցում է իր խե­ցին, փայ­լա­տա­կում օ­դի մեջ ու անձր­ևի կա­թի­լը ներս է ընկ­նում և­ անձրև­նե­րի կա­թիլ­նե­րը դառ­նում են մար­գար­տի հա­տիկ­ներ, որ սնվում են [խե­ցե­մոր­թով]: Երբ խեղ­գե­տի­նը ուտում է իր թշնա­մուն, մար­գա­րիտ­նե­րը թափ­վում են, և ­մար­դիկ հա­վա­քում են: ­Դարձ­յալ խառ­նա­կա­սեր [մարդ­կանց օ­րի­նակ է] թու­նա­բեր ի­ժը, որ գնում սուզ­վում է ծո­վի մեջ և ­կան­չում է մռնե­սին` խառ­նակ­վե­լու նրա հետ: Այն­պի­սի դառն գա­զա­նի և ­թու­նա­բեր սո­ղու­նի են նման­վում նրանք, ով­քեր չեն բա­վա­րար­վում ի­րենց օ­րի­նա­վոր ա­մու­սին­նե­րով, այլ խառ­նակ­վում են օ­տար­նե­րի հետ: Այդ­պի­սիք նման են ոչ միայն իժե­րի, այլև Ե­րե­միա մար­գա­րեն [նրանց] նմա­նեց­նում է ձիե­րի` ա­սե­լով. «Ի­գա­մոլ ձիե­րից յու­րա­քանչ­յու­րը իր ըն­կե­րոջ կնոջ վրա էր վրնջում» (Ե­րե­միա Ե 8), իսկ ամ­բար­տա­վան­նե­րը` այ­լոց վրա խո­ցո­տող լեզ­վով. նման­վում են ար­ծիվ­նե­րի, բա­զե­նե­րի և­ այլ կե­ռա­շուրթ և ­կո­րա­մա­գիլ թռչուն­նե­րի, ո­րոնց դուք մի՛ նման­վեք, քրիս­տո­սա­կան ժո­ղո­վուրդ, այլ ինչ­պի­սիք նրանք ջրով լվաց­վե­լով դառ­նում են ա­նաղտ ու գե­ղե­ցիկ, նույն­պես և ­դուք ա­վա­զա­նի ջրի լվա­ցու­մով մկրտութ­յան շնոր­հը մի ա­պա­կա­նեք և ­ժան­գո­տեք, ո­րով­հետև սրբե­րից մեկն ասել է, թե` ­Վա՜յ­ այն մար­դուն, ով մե­ղան­չում է մկրտութ­յու­նից հե­տո, ո­րով­հետև այլևս չի կա­րող ու­րա­խա­նալ իր կյան­քում, բայց ե­թե հաղ­թա­հա­րի գայ­թակ­ղութ­յուն­նե­րը ու տկա­րա­նա մարմ­նով և ­հա­վա­տի մեջ ամ­րա­նա` ար­ժա­նի է մնալ և­ ա­ռող­ջա­նալ, այլև Աստ­ծո ո­ղոր­մութ­յան հու­սով զերծ մնալ գլո­րու­մից, քան­զի Աստ­ված ­Մարդ ե­ղավ, ո­րով­հետև մար­դա­սեր է, և­ այդ պատ­ճա­ռով մե­ռավ` ան­պարտ լի­նե­լով մահ­վա­նը, որ­պես­զի մա­հա­պարտ­նե­րին ա­զա­տի մեղ­քի ծա­ռա­յութ­յու­նից, և մահ­վան խոր­հուր­դը օ­րի­նադ­րեց մինչև աշ­խար­հի վախ­ճա­նը ե­կե­ղե­ցուց (մա­տուց­ված) պա­տա­րա­գով` ի քա­վութ­յուն մեռ­յալ­նե­րի և­ ող­ջե­րի, ու մեր գլխի` Ք­րիս­տո­սի կո­ղի խո­ցը, տե­գի վեր­քը և ­մե­խե­րի տե­ղը (տա­կա­վին) չեն ա­պա­քին­վել, ո­րով­հետև մեր վերքն ու խո­ցը նրա վեր­քե­րով են ա­պա­քին­վե­լու, քան­զի քրիս­տոն­յա­ներս Ք­րիս­տո­սի մար­մինն ու ոս­կոր­ներն ենք, և­ երկ­նա­վոր ­Հայ­րը, որն Իր ­Միա­ծին Որ­դուն մահ­վան են­թար­կեց մեզ հա­մար, մշտա­պես տես­նում է Որ­դու կո­ղի և ­ձեռ­քե­րի հար­ված­նե­րը և­ ո­ղոր­մութ­յամբ քա­վում ա­պաշ­խա­րող­նե­րի մեղ­քե­րը և դ­րանք դարձ­նում անս­պի` միայն թե տես­նի մեր դար­ձը և ­մեղ­քե­րից կտրվե­լը, ճշմա­րիտ խոս­տո­վա­նութ­յու­նը և­ աղ­քատ­նե­րի ու կա­րոտ­յալ­նե­րի հան­դեպ ո­ղոր­մութ­յու­նը, որով­հետև ­Տերն ա­սում է, թե` Ե­րա­նե­լի են ո­ղոր­մած­նե­րը, որով­հետև նրանք ո­ղոր­մութ­յուն են գտնե­լու (Մտթ. Ե 7) ո­րի խրա­տին ու փրկութ­յա­նը ար­ժա­նի ե­ղեք և ­դուք, որ­պես­զի ձեր մեջ ե­ղած­նե­րը ա­նա­րատ ու ան­բիծ մնան, խնդութ­յու­նից ան­պա­կաս, և ­բան­սար­կուն, ում որ խո­ցել է մեծ կամ փոքր մեղ­քով, թող ­Տե­րը նրանց տա փխրուն սիրտ, խո­նարհ հո­գի, կա­կուղ և զղ­ջա­ցող միտք` քա­նի դեռ այս ժա­մա­նա­կը մեր ձեռ­քում է` Աստ­ծո դառ­նալ և Աստ­ծո ա­մե­նա­ռատ ո­ղոր­մութ­յու­նից մեղ­քե­րի քա­վութ­յուն և ­թո­ղութ­յուն գտնել մեր Ք­րիս­տոս Աստ­ծո շնորհ­քով, որ օրհն­ված և ­փա­ռա­վոր­ված է, գո­վերգ­ված և ­գո­հա­բան­ված է ­Հոր և­ ա­մե­նա­սուրբ Հո­գու հետ միա­սին այժմ և ­միշտ և ­հա­վիտ­յան:

 

Ուր­բաթ օ­րը Աստ­ված ա­րա­րեց ցա­մա­քա­յին կեն­դա­նի­նե­րին և ն­րանց պա­րագլ­խին ­Բե­հե­մովթ կոչ­ված գա­զա­նին ինչ­պես ջրա­յին­նե­րի [մե­ծին], որ ­Լե­վիա­թանն էր: Ինչ­պես ա­սում է սուրբ և­ ե­րա­նե­լի Եփ­րե­մը, ո­րով­հետև ա­սում են, թե Աստ­ված հա­զար տե­սակ կեն­դա­նի ա­րա­րեց. վեց հար­յու­րը` ջրում, չորս հար­յու­րը` ցա­մա­քում և ­բո­լո­րին իշ­խող ու վա­յե­լող ա­ռա­ջին մար­դուն` Ա­դա­մին, ո­րին ստեղ­ծեց իր փառ­քի պատ­կե­րով և կեր­պա­րան­քով` ոչ թե հե­տո ե­ղավ այն պատ­ճա­ռով, որ պատ­վով կրտսեր ու փոքր էր, այլ կա­մե­ցավ նրան տեր ու թա­գա­վոր դարձ­նել, [ուս­տի] պատ­շաճ էր նախ ստեղ­ծել թա­գա­վո­րութ­յունն ու տե­րութ­յու­նը և ­հե­տո միայն աշ­խար­հի տի­րոջն ու թա­գա­վո­րին ցույց տալ: ­Կամ ինչ­պես օ­րի­նակ, երբ մե­կին ճա­շի կամ սե­ղա­նի հրա­վերք են ա­նում, նախ կե­րա­կու­րի պատ­րաս­տութ­յունն են տես­նում, զար­դա­րում տու­նը և­ ա­պա ներս հրա­վի­րում, այն­պես էլ տան հա­տա­կը` եր­կիրն ա­րա­րեց որ­պես բնութ­յան մեծ հա­ցա­տուն, եր­կին­քը իբրև [տան] ա­ռաս­տաղ և ձե­ղուն ու վեց լու­սա­տու­նե­րը վա­ռեց իբրև ջահ ու ճրագ, ծո­վե­րը, աղբ­յուր­ներն ու գե­տե­րը, բազ­մապ­տուղ մրգերն ու ցո­րենն` իբրև լի սե­ղան` ծան­րա­բեռն­ված գան­ձե­րով, ոս­կով, ար­ծա­թով, պատ­վա­կան ակ­նե­ղե­նով և ­մար­գա­րիտ­նե­րով, որ շտե­մա­րա­նեց ծո­վի և ­ցա­մա­քի ծո­ցում, և թռ­չուն­նե­րին ստեղ­ծեց իբրև երաժշ­տա­կան խմբի ե­րի­գիչ­ներ, և ­հե­տո միայն աստ­վա­ծա­գեղ փառ­քով զար­դար­ված Ա­դա­մին և Ե­վա­յին ներս բե­րեց` մաս­նակ­ցե­լու ու­րախ խրախ­ճան­քին: Եվ քա­նի որ ա­ռա­ջին օ­րը եր­կին­քը գո­յա­նա­լիս հրեշ­տակ­նե­րին ստեղ­ծեց իբրև ան­մար­մին հո­գի­ներ, ո­րոն­ցից ո­մանք ապս­տամ­բե­ցին և հ­պար­տութ­յան պատ­ճա­ռով մե­ղան­չե­ցին և ­հինգ­շաբ­թի օ­րը երկն­քից ըն­կան, ինչ­պես ա­սում են, ստո­րին աշ­խար­հը, Աստ­ված բա­նա­կան­նե­րիս հա­մար ստեղ­ծեց հո­գի և ­մար­մին, որ­պես­զի երբ նա­յե­լով հո­գու ան­կա­րոտ[8] բնութ­յա­նը` գո­ռո­զա­նա` տես­նի [նյու­թի] կա­րոտ և ս­տո­րին հո­ղե­ղեն բնութ­յունն ու խո­նարհ­վի: Եվ դարձ­յալ, ո­րով­հետև երկ­նա­վոր­ներն ան­մար­մին էին, իսկ ցա­մա­քի և ­ծո­վի կեն­դա­նի­նե­րը` լոկ մարմ­նա­վոր` Աստ­ված մար­դուն ստեղ­ծեց մի­ջակ, եր­կուսն ի­րար խառն­ված` հո­գուց ու մարմ­նից, որ­պես­զի ա­րա­րած­ներն ի­րա­րից չօ­տա­րա­նան, և­ այս­պես մար­դը միջ­նորդն ու հաշ­տեց­նողն է հա­կա­ռա­կորդ­նե­րի, քան­զի ու­նի ան­մահ հո­գի, որ երկն­քից է, իսկ մահ­կա­նա­ցու մար­մի­նը` հո­ղից, ու ե­թե հո­գով մե­ղան­չի` մարմ­նով չար­չար­վե­լով կար­դա­րա­նա, որ չի կա­րող սա­տա­նան, որ մեղք գոր­ծեց և ­մար­մին չու­ներ[9], որ չի չար­չար­վում ա­պաշ­խա­րութ­յամբ` չի ար­դա­րա­նում, ո­րով­հետև այս եր­կու շնորհ­նե­րը մարդն ու­նի մարմ­նի ու մեղ­քե­րի թո­ղութ­յան հա­մար: Եվ մեղ­քե­րի թո­ղութ­յուն է լի­նում մարմ­նի տկա­րութ­յան պատ­ճա­ռով ու [մարդ] մարմ­նի հա­րութ­յան ակն­կա­լութ­յունն է ու­նե­նում հո­գու ան­մա­հութ­յան պատ­ճա­ռով, ո­րով­հետև ին­չով որ մեղք գոր­ծե­ցին մար­դիկ նրա­նով էլ ար­դա­րա­ցան. դրա­նով էլ և՛ պսակ­վում և՛ տանջ­վում ենք: Եվ մար­դը հո­գով Աստ­ծո պատ­կերն է, քան­զի Աստ­ծո նման ան­մահ է, ան­մար­մին, բա­նա­կան և­ ի­մաս­տուն, ան­վայր և­ ա­նի­մա­նա­լի և ­մի փոքր էլ մարմ­նով է նման, ո­րով­հետև ուղ­ղա­ձիգ է հա­սա­կով, քան­զի ­Տե­րը նմա­նա­պես ու­ղիղ է, ո­րով­հետև լսում է ա­մեն ինչ և­ ընտ­րում ու կա­տա­րում, և ­քա­նի որ հո­գով անձ­նիշ­խան է, ուս­տի և ­կոչ­վում է «պատ­կեր»: Եվ սուրբ Գ­րի­գո­րը ա­սում է. թե Ա­րա­րի­չը մար­դու նման էր, երբ ա­րա­րում էր մար­դուն, ո­րով­հետև պատ­րաստ­վում էր մարդ լի­նել[10]: Եվ ե­թե ա­ռաջ միայն հո­գով էր Աստ­ծո պատ­կե­րը, ապա Աստ­ծո մար­դե­ղութ­յու­նից հե­տո հո­գով, մարմ­նով և մտ­քով ենք Աստ­ծո պատ­կե­րը, որ իբրև սուրբ Աստ­ծո սուրբ և­ անա­րատ պատ­կեր հարկ է պա­հել ա­նա­րատ ա­հով և­ ակ­նա­ծան­քով: ­Բայց և­ օ­րե­րի ա­նու­նը ­Մով­սե­սը հետև­յալ կերպ կո­չեց. օր ա­ռա­ջին, երկ­րորդ, եր­րորդ, չոր­րորդ, հին­գե­րորդ, վե­ցե­րորդ, յոթ­նե­րորդ: ­Հե­տո ա­նուն­ներ դրվե­ցին աստ­ղե­րի մո­լո­րակ­նե­րին. Ա­րե­գակ, ­Լու­սին, Հ­րատ, և­ այլն մինչև որ Հ­ռո­մի Սեղ­բեստ­րոս պա­պը[11], որ այս­պես ան­վա­նեց. մեկ­շաբ­թի, եր­կու­շաբ­թի, ե­րեք­շաբ­թի, չո­րեք­շաբ­թի և­ այլն` դնե­լով շա­բաթ­վա յու­րա­քանչ­յուր օր­վա ա­նու­նը[12], ո­րով­հետև Աստ­ված հանգս­տութ­յամբ ստե­ղծեց ա­մե­նայն ինչ. ա­սաց և­ ե­ղավ, հրա­մա­յեց և ­հաս­տատ­վե­ցին: Իսկ վե­ցե­րորդ օ­րը «պարսկ­յա­վի» կո­չեց, որ այլ կերպ պահ­քի հա­մար է աս­վում և ­մեր լեզ­վի հա­մա­ձայն «ա­վարտ» է թարգ­ման­վում, նախ ո­րով­հետև մար­դու լի­նե­լութ­յամբ ա­վարտ­վեց ա­րա­րած­նե­րի (ա­րա­րու­մը), քան­զի մար­դը գլուխն ու ա­վար­տը ե­ղավ: Երկ­րորդ Աստ­ծո սե­րը սրա­նով հայտ­նի ե­ղավ, ո­րով­հետև մյուս ա­րա­րած­նե­րից ա­վե­լի մար­դուն այն­պես փա­ռա­վո­րեց, որ իր աստ­վա­ծե­ղեն փառ­քին հա­ղոր­դա­կից դարձ­րեց, որ­պես­զի վերց­նո­ղի բա­րի­քը որ­ևէ բա­նով նվազ չլի­նի պարգ­ևա­տո­ւի սեր­մե­րից, ա­սում է Գ­րի­գոր Աստ­վա­ծա­բա­նը[13]: Եվ դարձ­յալ ու­րիշ մեծ ու սոս­կա­լի խոր­հուրդ կա­տար­վեց, ո­րով­հետև այ­սօր իր մար­դե­ղութ­յան խոր­հուր­դը կա­տա­րեց և­ իր կա­տար­յալ սե­րը հայտ­նեց ­Խա­չի վրա մահ­վամբ, ո­րով­հետև «ուր­բաթ» հա­մա­ձայն եբ­րա­յե­ցի­նե­րի «կազ­մութ­յուն» է կոչ­վում, ո­րով­հետև մարդն այ­սօր կազմ­վեց Աստ­ծո պատ­կե­րով, և ­մեր լեզ­վով «ուր­բաթ» է աս­վում, այ­սինքն` «ուր բոթն» է, որ սգո բոթ ե­ղավ, քան­զի Ա­դա­մի մեղ­քի օ­րը ուր­բաթ է աս­վում, երբ ա­րա­րած­ներս սգո մեջ մտանք: ­Նաև այն [պատ­ճա­ռով է սգո օր], ո­րով­հետև մեծ Ուր­բաթ օ­րը, երբ Աստ­ծո Որ­դին մարմ­նով ­Խա­չի վրա ա­նար­գա­պես մե­ռավ, լու­սա­տու­նե­րի խա­վա­րու­մով, երկ­րի ցնցու­մով, ժայ­ռե­րի պա­տառ­մամբ, սգո և տրտ­մութ­յան կեր­պա­րանք հա­գավ տիե­զեր­քը, ինչ­պես մեծն ­Դիո­նի­սոսն է ա­սում, թե` [բնութ­յան] տար­րե­րից ա­ղիո­ղորմ ող­բե­րի ձայն էր լսվում իբրև դառ­նա­ցած այ­րու ձայն, որն իր որ­դուն սպան­ված է տես­նում և­ ող­բում նրա վրա: Եվ արդ, ի մտի ու­նե­նա­լով այս խորհր­դա­վոր և ­սոս­կա­լի օ­րը, տ­­ևա­պես հի­շենք Ք­րիս­տո­սի սե­րը, ո­րով այ­սօր պատ­վեց մեզ: Եվ մեր մեղ­քե­րից հե­տո ան­հի­շա­չար լի­նե­լով մեր հան­դեպ ուր­բա­թա­ցած դա­րում, մեզ մոտ ե­կավ գթութ­յամբ և­ ո­ղոր­մութ­յամբ, և­ ուր­բաթ օ­րը ուր­բա­թա­ցած ժա­մին Աստ­ծո ­Գա­ռը մեզ ա­զա­տեց մեղ­քից և ­մա­հից, Ով վերց­րեց մեր մեղ­քե­րը, նրան օրհ­նութ­յուն և ­փառք հա­վիտ­յանս:

 

­Շա­բաթ օ­րը` յոթ­նե­րորդ օ­րը Ա­րա­րի­չը, ոչ մի գործ չա­րեց, այլ հանգս­տա­ցավ սկզբում ա­րած գոր­ծե­րից, քան­զի ա­մեն ինչ, որ ա­րեց, տե­սավ, թե շատ բա­րի է, ո­րի պատ­ճա­ռով Աստ­ված օրհ­նեց յոթ­նե­րորդ օ­րը և սր­բեց այն, քան­զի Աստ­ված այն օ­րը հանգս­տա­ցավ իր բո­լոր գոր­ծե­րից, որ ա­րեց, ո­րով­հետև ով օրհ­նութ­յամբ և սր­բութ­յամբ չպատ­վեց այդ օ­րը` հրեից ազ­գի վրա օ­րենք դրեց: ­Նույն­պես և Աստ­ված. վեց օր գոր­ծեց և [հո­գաց ա­րար­չութ­յան] մարմ­նա­կան պետ­քե­րը ու պատ­վի­րեց յոթ­նե­րորդ օ­րը հանգս­տա­նալ ծա­ռա­նե­րով և­ ա­նա­սուն­նե­րով, և ­տես­նել գոր­ծե­րից յու­րա­քանչ­յու­րը. ե­թե այն վեց օ­րե­րի մեջ սխալ­ներ լի­նեն` խոս­տո­վա­նութ­յամբ և­ աղ­քատ­նե­րին ո­ղոր­մա­լով քա­վել դրանք: Եվ նշա­նակն է այն յոթ հա­զար տար­վա, երբ մար­դիկ աշ­խա­տում են ծնվե­լով, սնվե­լով, մեռ­նե­լով և­ անհ­րա­ժեշտ պետ­քե­րով և­ ութ հա­զա­րե­րոր­դին հանգ­չում են ար­դար­նե­րի ար­քա­յութ­յան մեջ, ե­թե ի­րենց վաս­տա­կի մեջ բա­րութ­յուն տես­նեն: Իսկ սուրբ ա­ռաք­յալ­նե­րից քրիս­տոն­յա­նե­րին օ­րենք դրվեց` ամ­բողջ շա­բա­թը աշ­խա­տել և ­կի­րա­կի օ­րը հանգս­տա­նալ, որ­պես­զի հրեա­նե­րի նման քրիս­տոն­յա­նե­րը ձեռ­նու­նայն չմնան այն օ­րը. սա­կայն մի բան պատ­շաճ է հրեա­նե­րի նման կա­տա­րել. ո­րով­հետև նրանք շա­բաթ օ­րը կար­դում էին օ­րենք­ներն ու մար­գա­րե­նե­րին, և ­վար­դա­պետ­նե­րը մեկ­նա­բա­նում էին: Ք­րիս­տոն­յա­նե­րին ևս ­վա­յել է կա­տա­րել այս` չհե­ռա­նալ ե­կե­ղե­ցու սահ­ման­նե­րից, խոս­տո­վա­նել, հա­ղորդ­վել և ­Սուրբ ­Գիրք լսել ու կի­րա­կի օրն ակն­կա­լել Աստ­ծո Որ­դու գա­լուս­տը, ո­րով­հետև յու­րա­քանչ­յու­րի մա­հը Աստ­ծո գա­լուստն է, ո­րի հա­մար Ք­րիս­տոս Ինքն ա­սաց. «­­Միշտ ար­թուն մնա­ցեք, ո­րով­հետև չգի­տեք, թե տան­տե­րը երբ կգա. առա­վոտ­յա՞ն», որ ե­րի­տա­սար­դութ­յունն է, «թե՞ կես­գի­շե­րին», որ քա­ռաս­նամ­յա տա­րիքն է. «թե՞ ե­րե­կո­յան», որ ծե­րութ­յունն է, «գու­ցե հան­կար­ծա­կի գա­լով ձեզ քնի մեջ գտնի» ու (Մրկ. ԺԳ 35-36), որ ան­պատ­րաստ և­ աշ­խար­հա­յին ցնորք­նե­րի մեջ գտնվելն է[14]: Եվ դարձ­յալ Աստ­ծո գա­լուս­տը [այն ժա­մա­նակն է], երբ ընդ­հա­նուր հա­րութ­յան ժա­մա­նակ գա­լիս է դա­տաս­տա­նի, և ­դա ոչ ոք չգի­տի, քան­զի ­Տերն ա­սաց. «­­Մար­դու որ­դին գա­լու է այն ժա­մին, որ չեք էլ ակն­կա­լի» (­­Ղուկ. ԺԲ 40): Եվ ա­շա­կերտ­նե­րին ա­սաց. ­Դուք չեք կա­րող ի­մա­նալ ժամն ու ժա­մա­նակ­նե­րը, որ ­Հայ­րը սահ­մա­նեց իր իշ­խա­նութ­յան հա­մար (Հմմտ. Մրկ. ԺԳ 32): ­Բայց «շա­բա­թը» «հան­գիստ» է թարգ­ման­վում, ինչ­պես և գր­ված է «Աստ­ված հանգս­տա­ցավ» (Ծննդ. Գ 3): Ու պատ­շաճ չէ, ե­թե մեկն այս­պես մտա­ծի ա­ռա­ջին ա­րա­րած­նե­րի հա­մար, ո­րով­հետև այն­տեղ չե­ղավ. հրա­մա­յեց ու հաս­տատ­վեց, քան­զի աստ­վա­ծա­բար գոր­ծեց` միայն հրա­մա­նով, իսկ երբ Աստ­ված մարդ ե­ղավ և ­կա­մե­ցավ մեղ­քով հնա­ցած մար­դկութ­յու­նը նո­րո­գել և­ երկ­րի [վրա ծան­րա­ցած] ա­նեծ­քը օրհ­նութ­յան փո­խել` ուր­բա­թաց­նող և ­խա­չա­չար­չար մա­հից հե­տո իջ­նե­լով գե­րեզ­ման` հանգս­տա­ցավ շա­բաթ օ­րը. երբ մարդ­կանց հո­գի­նե­րի տու­նը չար­չար­վում էր, ա­վի­րեց դժոխ­քը, բա­ցեց դրախ­տը և բ­նա­կեց­րեց հո­գի­նե­րին, ո­րոնց ա­զա­տեց դրախ­տի առջ­ևում գտնվող դժո­խքից, ինչ­պես ա­սում է սուրբ վկա ­Կա­լիստ­րա­տո­սը, և ­հո­ղի մեջ ի­ջած մարդ­կանց մարմ­նին հույս տվեց մտնե­լու դրախ­տի հա­վի­տե­նա­կան վա­յել­չութ­յան մեջ[15]: Եվ մենք թե­պետ և հ­րեա­բար չենք պատ­վում շա­բաթ օ­րը, բայց նա­հա­տակ­նե­րի հի­շա­տա­կը կա­տա­րե­լով պատ­վում ենք այդ օ­րը, հա­մա­ձայն նի­կիա­կան կա­նո­նի, որ սահ­մա­նեց շա­բաթ օ­րը տո­նել նրանց հի­շա­տա­կը[16], ո­րով­հետև նա­հա­տակ­նե­րի բույ­լե­րը Աստ­ծո Որ­դու մա­հը ուր­բաթ օ­րը տե­սան և ­շա­բաթ օ­րը սի­րով բոր­բոք­ված դի­մե­ցին տե­սակ տե­սակ տան­ջանք­նե­րի և ­գո­հաց­րին Աստ­ծո կամ­քը: Եվ նա­հա­տակ­նե­րը թիվ չու­նեն, ինչ­պես [թիվ ու­նեն] տաս­ներ­կու ա­ռաք­յալ­նե­րը կամ յո­թա­նա­սու­ներ­կու ա­շա­կերտ­նե­րը, այլ հա­զար հա­զար­ներ են և բ­յու­րաբ­յուր, ինչ­պես երկն­քի աստ­ղե­րը, ինչ­պես լեռ­նե­րի ու դաշ­տե­րի ծա­ղիկ­նե­րը, ո­րոնք չու­նեն թիվ ու հա­մար, ով­քեր չար­չար­վե­ցին հրով ու սրով, սո­վով ու բան­տով, կա­պանք­նե­րով ու քե­րան­քով, գա­զան­նե­րի ժա­նիք­նե­րով, և ­մե­ռան ան­մահ կյան­քի և­ ան­թա­ռամ պսա­կի հու­սով, ու նրանց տո­նը մեզ հա­մար ա­մուր պա­րիսպ և ­բարձր աշ­տա­րակ է, որ հո­ժար կամ­քով կա­տա­րում ենք նրանց հի­շա­տա­կը և­ ակն­կա­լում [կրել] նրանց պսա­կը, միան թե հանձն առ­նենք նրանց համ­բե­րութ­յան օ­րի­նա­կը, ո­րով­հետև ով հա­նուն Ք­րիս­տո­սի համ­բե­րի լեզ­վի [հար­ված­նե­րին] նա համ­բե­րեց սրին, և­ ով համ­բե­րի ցան­կութ­յան բո­ցին. թե՛ կնոջ ցան­կութ­յան, թե՛ ու­տե­լու և խ­մե­լու` հա­մա­րեք թե հրով պա­տա­րագ­վեց հա­նուն Աստ­ծո, և­ ով տա­նի բար­կութ­յու­նը կամ ար­գե­լի ի­րե­նը և­ ու­րիշ­նե­րի­նը` հա­մա­րեք թե դրա­նով գա­զան­նե­րին հաղ­թեց, և­ այս մա­սին է, որ մար­գա­րեն ա­սում է. «­­Հա­նուն ­Քեզ ենք մեռ­նում ա­մեն օր», ո­րով­հետև բնա­կան մա­հը մեկ ան­գամ է, մինչ­դեռ հո­ժար մա­հը աշ­խույժ է` ա­մեն ժամ կա­րող է լի­նել. ով հա­նուն Աստ­ծո սի­րո իր կամ­քը չի կա­տա­րում` այն­պի­սին մե­ռավ Աստ­ծո հա­մար և ­նա­հա­տակ դար­ձավ: ­Բո­վան­դակ տա­րում է կա­տար­վում հի­շա­տա­կը նրանց, ով­քեր լի­նե­լով Ա­դա­մի որ­դի­նե­րը, ի­րենց Ա­րար­չին են պատ­վում: Ինչ­պես ա­սում է սուրբ Եփ­րե­մը. ­Յուր­քանչ­յուր օր իր ա­ռան­ձին վկա-նա­հա­տակն ու­նի, և­ այն օ­րը, երբ նա իր մահ­վամբ պատ­վում է Աստ­ծուն և­ աշ­խար­հում նրա հի­շա­տակն է կա­տար­վում, նա Աստ­ծո դրախ­տի և ­բա­նա­լի­նե­րի բա­նա­լե­պա­նը և­ իր բա­րե­խո­սութ­յամբ բա­րիք­նե­րի բաշ­խողն է[17]: Եվ այս պատ­ճա­ռով հարկ է ջերմ սի­րով գնալ ե­կե­ղե­ցի, վկա­նե­րի տոնն և ն­րանց տան­ջան­քի, չար­չա­րան­քի [հի­շա­տա­կը կա­տա­րել] ու նրանց պսա­կին ար­ժա­նի դառ­նալ, ո­րոնց փառ­քի բա­րի­քին ու պսա­կին թող ձեզ ար­ժա­նի ա­նի մեր Ք­րիս­տոս Աստ­ված նրանց բա­րե­խո­սութ­յամբ, ո­րոնց հի­շա­տակն այ­սօր է, ո­րով­հետև տղա­մար­դիկ և ­կա­նայք, ծե­րերն ու ե­րի­տա­սարդ­նե­րը ար­հա­մար­հում են մահն ու այս աշ­խար­հի դյու­րութ­յուն­նե­րը, քան­զի չկա ա­րո­ւի և­ է­գի որ­ևէ հա­սակ և ­տե­սակ, ո­րոն­ցից նա­հա­տակ և ­մար­տի­րոս չլի­նի. նրանց բա­րե­խո­սութ­յամբ և ­մաղ­թան­քով դուք ևս ն­րան­ցից ե­ղեք, հայ­րեր և­ եղ­բայր­ներ, մայ­րեր, քույ­րեր և­ ուստ­րեր և­ այս օ­րե­րին եր­կար ժա­մա­նա­կով, խա­ղաղ և­ ան­մեղ կյան­քով հա­ճո­յա­ցեք Աստ­ծո առջև` առա­քի­նա­նա­լով հո­գով և ­մարմ­նով, և­ այս­տե­ղից գնա­լուց հե­տո [թող նրանք] երկն­քի ար­քա­յութ­յա­նը և­ ան­թա­ռամ պսա­կին ար­ժա­նի լի­նեն, ո­րով նաև մեզ և ­մեր ե­րախ­տա­վոր­նե­րին թող ո­ղոր­մութ­յուն լի­նի մեր ­Տեր ­Հի­սուս Ք­րիս­տո­սի շնորհ­քով, Որ օրհն­ված է ­Հոր և­ ա­մե­նա­սուրբ ­Հո­գու հետ հա­վիտ­յանս հա­վի­տե­նից. ա­մեն:

 

[1] Վ­արդան Արևելցու «տևել=տիվե ստ­ու­գա­բա­նություն­ն առ­կա է նաև նրա Դանիելի մարգարեության մեկնության մեջ. տե՛ս «Նոր բառգիրք հայկազեան լեզուի», Բ, էջ 879 («տիւ»):

[2] Ս­.Բարսեղ Կեսա­րացի (+379­).­ Տիե­զերական եկե­ղեցու խո­շո­րագույն հեղի­նակությունների­ց մեկը,­ որին­ վերագրվո­ւ­մ է հայ­կա­կա­ն ծա­գում (Ն.Ադոնց, Գրիգ­որ­ Պարթևի Հար­ցար­անը և Եզնիկ, «Հայր­ենիք­»­ ամսա­գի­ր,­ Բ­ոստ­ոն,­ 1­928, N 7,­ էջ 75): Նրա­ ե­րկերը հայ­ե­րեն թ­արգմանվել են­ Ե­ դ­.: Ներկա վկա­յությունը քաղված­ է­ Ս­. Բար­սեղի ն­շանավոր Վեցօր­յա արար­չության մեկնությունից. տե՛ս Յաղագս Վեցաւրեայ արարչո­ւթ­եան,­ աշխատ.­, Կիմ Մուրա­դյ­անի­, Երևան­,­ 1984­, էջ 62:

[3]­ Ս­.­ Եղիշ­ե. Ե դարի­ եկեղեց­ական մ­ատ­ենագրությա­ն համբա­վաշատ դեմքե­րի­ց մեկը­, որ հայտնի է­ բ­ազմաթիվ ու բազմաբնույթ­ եր­կե­րով (պա­տմագ­րակա­ն, մե­կն­աբան­ակ­ան, ճա­ռա­խոս­ակ­ան), որոն­ց մեջ եր­ևո­ւմ է աստված­աբան, գեղագետ հ­ե­ղի­նակը: Ի դեպ, ներկա Ժողովածուում ընդգրկ­ված է ս. Եղիշեի Հեսուի և Դատա­վորների մեկնության աշխարհաբար թարգ­մանությունը: Վկ­այու­թյունս­ քաղված է այս­օր­ լոկ հա­տվ­ածաբա­ր հ­այտնի Եղ­իշ­եի Ծննդոց գ­րքի մե­կնու­թյունից. տե՛ս Լևո­ն Խաչիկյան­, Եղիշ­էի «Արարածոց մեկ­ն­ութիւն­ըե, Ե­րևա­ն,­ 1992, էջ 235­:

[4] Ագաթա­նգ­եղոս, պարբեր. ԻԴ, տե՛ս Մատենագ­իր­ք Հայոց, հտ. Բ, Անթիլիաս, 2003, էջ 1426:

[5] Լեվիաթանը, որ եբրայեր­են­ ս­տուգաբանվում է` «փաթա­թում», «ոլորում», Ս. Գրոց մեջ մերթ հիշատակվում է իբրև օրինակ աստվածային արարչության անմատչելիության (Հմմտ. Խ 20-41, Սղմ. ՃԳ 26), մերթ Աստծուն հակառակ հզոր էակ, որ պիտի կործանվի ժամանակների սկզբում (Սղմ. ՀԳ 14,­ Ես. ԻԷ 1): Լեվիա­թանի այս նշանակությունը տրված է նաև Վարդանի Արարածոց և Սաղմոսաց մեկնություններում. տե՛ս «Նոր բառգիրք հայկազեան», Ա, էջ 884:

[6] Քաղված է Արևելաքրիստոնեական եկեղեցու նշանավոր հայրերից մեկի` ս. Եփրեմ Ասորու (+373) Պողոս առաքյալի­ գ­աղա­տացի­ներին հղած թղթի­ մե­կնութ­յ­ու­նից,­ տ­ե՛­ս­ «Նոր բառգիրք հ­այ­կազեան լեզուի», Ա­, էջ 1041 («կամար­ար»):

[7] Հմմտ. ս.Բարսեղ Կեսարացի, Յաղագս վեցօրեայ արարչու­թեան, էջ 229:

[8] Այսի­նք` որևէ բանի կարիք­ չ­ունեցող:

[9] Ի դեպ, ըստ Որոգի­նեսի (+253) ի շարս ա­յլ արար­ածներ­ի Աստծո­ւց առա­վելա­գո­ւյն չափով հեռանա­լու պատճառով մա­րմ­ին են ստանում­ նաև սա­տանաները, որոնք սակա­յն­ անտես­անելի են իրենց մթո­ւթյան­, սևության հետ­ևա­նքո­վ. տե՛­ս Եզնիկ­ ծ. վրդ.­, Հայր­աբանությ­ուն­, Ա, Ս.Էջմիած­ին, 1­996, էջ­ 155:

[10] Ք­աղված է Ս. Գրի­գորի վարդապե­տո­ւթյունից, տ­ե՛ս Ագաթ­ան­գեղո­ս,­ Հայոց պատմո­ւթյուն, աշխարհ. թր­գմ և ծանոթ.­ Արամ Տեր­-Ղևոն­դյանի, Եր­ևան, 1983, էջ 15­3 (պարբ. 271)­:

[11] Սեղ­բե­ստրոս Ա, Հռոմի պապ (314-335), որ ը­ստ ավանդ­ությա­ն մկ­ր­տել է Մեծն Կոն­ստա­նդի­անոս կ­այ­սրին (­306­-337):

[12] Վարդանն այս միտքը բառացիորեն քաղել է իր ուսուցչի` Վանական վարդապետի (+1251) «Յաղագս տարեմտինե երկից. տե՛ս Լեւոն Խաչիկեան, Աշխատութիւններ, հտ. Ա, Եր., 1995, էջ 185:

[13]­ Ս.Գրիգոր Աստ­ված­աբ­անը (Նա­զի­ան­զաց­ի (+389)) Տիեզերական ե­կեղեցու հզո­ր ս­յունե­րից մեկ­ն է,­ որի ժառ­անգություն­ը կարևո­ր նպաստ է­ վարդա­պետա­կան­ աստվածա­բանության մարզ­ում: Նրա եր­կեր­ի մի զգալի­ մասը թա­րգմա­նվել է Ե դ­. և լա­յնորեն

օ­­­գտագործվել է հայ­ դ­ավան­աբանակա­ն գրականության մեջ:

[14] Այս բացատրությունը համաձայն է Հովհաննես Ծործորեցուն (ԺԳ-ԺԴ դդ.) վերագրելի «Արթուն կացէք, զի ոչ գիտէք` երբ տէր տանն գայցէ…» բնաբանով քարոզի մեջ առկա համապատասխան մեկնաբա­նությանը. տե՛ս «Էջմիածին», 2003, Բ, էջ 45-46:

[15] Կա­լ­իս­տր­ա­տոսը ծնվել է Ք­աղ­կե­դոն­ում­, եղել է հ­ռոմ­եա­կան բանակ­ի զինվոր: Դարձից հե­տո ձ­երբակալ­վել է, են­թա­րկվել է ան­ասել­ի չարչա­րան­քն­եր­ի և իր­ ք­ր­իստ­ոնյա 49 ընկ­երների հետ նահատակ­վե­լ Դիոկղետիանոս կայսեր հալ­ածանք­ներ­ի­ ժ­ամ­ան­ակ 304­ թ­.­ ն­րա մաս­ին­ մ­անրա­մասն տ­ե­՛ս­ Յայ­սմա­ւո­ւր­ք, Կ.Պոլ­իս, 1730, էջ 111-1­19 (Սեպ. ԻԷ)­, ն­աև Շնոր­հք Արք. Գա­լուստ­եան, Հ­ամաքր­իստոնեական­ սու­րբեր,­ Երևան, 1­997, էջ­ 1­56: Կալիստր­ատոս­ի վկա­յաբանություն­ն ու վար­դապետու­թյու­նը, որտեղից քա­ղվ­ած­ է այս միտքը, առկ­ա է Մաշտոցի անվ­. Մատենադարանի թիվ 6196 ձե­ռա­գրում:

[16] Տե՛ս Կ­անոնագիրք հ­այ­ոց­, Ա, ա­շխատ.­ Վ.Հակ­ոբյանի­, Եր.,

19­65­, էջ 30-­31:

[17]­ Ին­չպես եր­ևում է, վկայությունը քաղ­ված է ս. Եփրեմ Ասորու մ­եկնություննե­րի­ց կա­մ ճառե­րից­: