ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԻ՝ ՆԱԶԻԱՆԶԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՎԱՐՔԸ

Որ լուսով աստուածային Բանին զարդարեցեր զԵկեղեցի. եւ զխաւարն անգիտութեան հալածեցեր յոգւոց մարդկան. ո՛վ տէր սուրբ Գրիգոր, բարեխօս լեր վասն մեր առ Միածին Բանն Հօր:

Որ զհամագոյ բնութիւն` միասնական Երրորդութեանն յայտնեցեր Եկեղեցւոյ խոստովանել միութիւն, ո՛վ տէր սուրբ Գրիգոր, բարեխօս լեր վասն մեր առ Միածին Բանն Հօր:

Որ զփրկական տնօրէնութիւն մարդացելոյն վասն մեր ուսուցեր մի յերկուց նոր խառնումն սքանչելի. ո՛վ տէր սուրբ Գրիգոր, բարեխօս լեր վասն մեր առ Միածին Բանն Հօր:

(Շարակնոց)

 

Հայ­րե­րից աս­տո­ւա­ծա­մեր­ձը եւ սուրբ վար­դա­պետ­նե­րից գե­րա­գոյ­նը, հա­ւա­տի հաս­տա­տու­թեան սիւնն ու ուղ­ղա­փառ­նե­րի պար­ծանք Գ­րի­գոր Աս­տո­ւա­ծա­բա­նը երկ­րորդ Կա­պա­դով­կիա­յի Նա­զիանզ քա­ղա­քից էր, ո­րը նախ­կի­նում կո­չո­ւել է Դիո­կե­սա­րիա: Նա ազ­գու­թեամբ յոյն էր եւ ծնո­ւել է Դ դա­րի սկզբնե­րին: Ն­րա մայ­րը հա­ւա­տով քրիս­տո­նեայ ու յոյժ բա­րե­պաշտ կին էր, ո­րի անու­նը յու­նա­րէն կոչ­ւում էր Նոն­նա, իսկ հա­յե­րէն՝ Նու­նի: Հայրն էլ, ո­րի ա­նու­նը նոյն­պէս Գ­րի­գոր էր, ո­րը յե­տոյ որ­դուց տար­բե­րո­ւե­լու հա­մար Գ­րի­գո­րիոս կո­չո­ւեց, յա­րում էր հել­լէ­նա­կան հե­թա­նո­սա­կան այն ա­ղանդ­նե­րից մէ­կին, ո­րի [ան­դամ­նե­րը] սնո­տիա­պաշտ­ներ էին,  պատ­ւում էին կրակն ու ճրա­գը  եւ ար­հա­մար­հե­լով  կուռ­քե­րին՝ դրանց պաշ­տա­մունք ու զո­հա­բե­րու­թիւ­ն­ներ չէին մա­տու­ցում: Ն­րանք ճա­նա­չում էին մի բարձ­րեալ աս­տու­ծոյ, ո­րի հա­մար «բարձ­րե­լա­պաշտ­ներ» էին կոչ­ւում: Ու­նէին ինչ-ինչ ընդ­հան­րու­թիւն­ներ հրէա­կան ա­ղան­դի հետ, այ­սինքն՝ պա­հում էին շա­բաթ օ­րե­րը եւ խտրու­թիւն էին դնում կե­րա­կուր­նե­րի մի­ջեւ, սա­կայն մեր­ժում էին թլփա­տու­թիւ­նը: Գ­րի­գո­րիո­սը, եր­կար տա­րի­ներ ապ­րե­լով այդ մո­լո­րու­թեան մէջ, երբ ա­ւե­լի քան յի­սուն տա­րե­կան էր, վե­րին տւչու­թեամբ ըն­դու­նեց քրիս­տո­նէա­կան հա­ւա­տը՝ ըստ այս օ­րի­նա­կի: Ն­րա կի­նը՝ բա­րե­պաշ­տու­հի Նու­նին, յա­րա­տեւ ա­ղօթք­նե­րով ու ար­տա­սուքնե­րով Աստ­ծուց դարձ էր խնդրում ամուս­նու հա­մար, ո­րի հա­մար ան­դա­դար յոր­դո­րում էր նրան հեզ խօս­քե­րով, բայց ա­ւե­լի շատ՝ իր բա­րի վար­քի օ­րի­նա­կով: Կա­մաց-կա­մաց ամուս­նու մէջ սէր բոր­բո­քո­ւեց քրիս­տո­նէու­թեան հան­դէպ, եւ մի օր նա մի զար­մա­նա­լի տե­սիլք ու­նե­ցաւ. գի­շե­րո­ւայ քնի մէջ նրան թո­ւաց, թէ եր­գում է ի­րեն ան­ծա­նօթ սաղ­մո­սի այս տո­ղե­րը. «Ու­րա­խա­նում էի, երբ ինձ ա­սում էին. «Գ­նանք Տի­րոջ տուն»: Այս խօս­քե­րից լոյս ծա­գեց նրա սրտում, բո­ցա­վա­ռու­եց նրա սիր­տը ու ցան­կա­ցաւ քրիս­տո­նէու­թիւն ըն­դու­նել: Երբ արթ­նա­ցաւ տե­սիլ­քից, այն պատ­մեց իր կնո­ջը, ո­րը մե­ծա­պէս ու­րախ ե­ղաւ եւ թա­խան­ձեց ա­մուս­նուն ան­փոյթ չգտնո­ւել ու չար­հա­մար­հել Աս­տու­ծոյ հրաւէ­րը: Եւ Գ­րի­գո­րիո­սը, հաս­տա­տո­ւե­լով այդ խոր­հր­դի մէջ, սկսեց կա­մաց-կա­մաց իր ան­ձը պատ­րաս­տել մկրտու­թեան:

 

Պա­տա­հեց, որ այդ օ­րե­րին Նա­զիանզ քա­ղա­քով պէտք է անց­նէին Նի­կիա­յի սուրբ ժո­ղո­վին մաս­նակ­ցող ե­պիս­կո­պոս­նե­րը: Ն­րանց մէջ էր Կե­սա­րիա­յի սուրբ Ղե­ւոն­դիոս ե­պիս­կո­պո­սա­պե­տը, ո­րի հով­ւու­թեան ներ­քոյ էր գտնւում նաեւ Նա­զիան­զը: Գ­րի­գո­րիո­սը դի­մեց նրան ու յայտ­նեց սուրբ մկրտու­թեան խորհր­դին մօ­տե­նա­լու իր ցան­կու­թեան մա­սին: Ե­պիս­կո­պո­սա­պետն ուրա­խա­ցաւ, եւ նրան մկրտե­լու հա­մար մտցրին ե­րա­խա­յու­թեան կար­գի մէջ[1]: Նոյն օ­րե­րին այդ­տեղ ժա­մա­նե­ցին նաեւ մեր ե­րա­նե­լի Ա­րիս­տա­կէ­սը, ո­րը, ի դէմս սուրբ Լու­սա­ւոր­չի, պէտք է մաս­նակ­ցէր ժո­ղո­վին, Մեծն Յա­կոբ Մծբ­նայ հայ­րա­պե­տը, Ե­դե­սիա­յի Եւ­թա­ղէ ե­պիս­կո­պոսն ու Պար­սից Յով­նան ե­պիս­կո­պո­սը: Ս­րանք բո­լո­րը, ներ­կայ գտնո­ւե­լով Գ­րի­գո­րիո­սի մկրտու­թեան ա­րա­րո­ղու­թեա­նը, տե­սան, որ երբ նա ջրից դուրս ե­կաւ, նրա շուրջ­բո­լո­րը լոյս էր փայ­լա­տա­կում: Մի այլ բա­րե­խոր­հուրդ նշան եւս երեւաց այդ­տեղ. երբ կա­տար­ւում էր մկրտու­թեան կար­գը, որն ըն­թա­նում էր սուրբ Ղե­ւոն­դի եւ Նա­զիան­զի ե­պիս­կո­պո­սի գոր­ծակ­ցու­թեամբ ու այլ ե­պիս­կո­պոս­նե­րի մաս­նակ­ցու­թեամբ, անակն­կալ կեր­պով մտքի յափշ­տա­կու­թեամբ նրանք սկսե­ցին նրա հա­մար խօ­սել քա­հա­նա­յա­կան եւ ե­պիս­կո­պո­սա­կան ձեռ­նադ­րու­թեան մա­սին: Իսկ երբ սթա­փո­ւե­ցին, ա­սա­ցին, թէ մեզ ոչ թէ դա թո­ւաց, այլ ըստ հա­ւաս­տի յայտ­նու­թեան՝ քիչ անց սա պի­տի հաս­նի ե­պիս­կո­պո­սա­կան աս­տի­ճա­նի, ո­րը եւ ե­ղաւ, քան­զի եր­կու տա­րի անց վախ­ճա­նո­ւեց Նա­զիան­զի ե­պիս­կո­պոսն ու նրա փո­խա­րէն ե­պիս­կո­պո­սա­կան տե­ղի հա­մար Գ­րի­գո­րիո­սը՝ Գ­րի­գոր Աս­տո­ւա­ծա­բա­նի հայ­րը, նոյն Ղե­ւոնդ պատ­րիար­քի կող­մից ե­պիս­կո­պո­սա­կան ձեռ­նա­դ­րու­թիւն ըն­դու­նեց:

 

Իսկ Գ­րի­գոր Աս­տո­ւա­ծա­բա­նի ծնուն­դը ե­ղաւ իր հօր քրիս­տո­նէու­թեան դար­ձի սկզբում այս­պի­սի սքան­չե­լի­քով: Ն­րա բա­րե­պաշտ մայ­րը ստէպ-ստէպ խնդրում էր Աստ­ծուն ի­րեն ա­րու զա­ւակ պար­գե­ւել: Եւ նախ­քան յղիա­նա­լը խոս­տա­ցաւ նրան Տո­ւո­ղին ըն­ծա­յել՝ նո­ւի­րե­լով Տի­րոջ տա­ճա­րի ծա­ռա­յու­թեա­նը կամ մե­նա­կե­ցու­թեան ուխ­տին: Եր­կար ժա­մա­նակ յա­րա­տե­ւե­լով այդ պա­ղա­տանք­նե­րում` մի ան­գամ մայրն անուր­ջի մէջ տե­սաւ այն ման­կա­նը, ո­րին պէ­տք­ է ու­նե­նար: Ա­նուր­ջը տե­ւեց այն­քան [ժա­մա­նակ], մին­չեւ մտքի մէջ պայ­ծառ ձե­ւա­ւո­րո­ւե­ցին նրա կեր­պա­րանքն ու ա­ռա­քի­նա­զարդ բա­րե­մաս­նու­թիւն­նե­րը: Ն­մա­նա­պէս եւ ի­մա­ցաւ նրա ա­նու­նը, ո­րը պէտք է Գ­րի­գոր լի­նէր: Ա­մէն ինչ անվ­րէպ կա­տա­րո­ւեց ըստ տե­սիլ­քի, ու մա­նուկն ա­ճում էր՝ կրթո­ւե­լով աս­տո­ւա­ծա­պաշ­տու­թեամբ: Երբ մե­ծա­ցաւ, մայ­րը նրան յայտ­նեց ի­րեն Աստ­ծուն նո­ւի­րա­բե­րե­լու իր ուխ­տի մա­սին, իսկ Գ­րի­գո­րը խնդա­միտ յօ­ժա­րու­թեամբ յանձն ա­ռաւ լսա­ծը, քան­զի նա ա­մէն բա­նում հնա­զանդ էր իր քրիս­տո­սա­սէր ծնո­ղի հո­գե­լից խրատ­նե­րին:

 

Եւ մինչ­դեռ փոքր էր, ե­րա­զում տե­սաւ եր­կու պար­կեշտ կոյ­սե­րի, ո­րոնք կա­յին իր առ­ջեւ լռու­թեամբ եւ խո­նար­հու­թեամբ ու աչ­քե­րը գետ­նին յա­ռած: Գ­րի­գո­րը նրանց հարց­րեց. «Ով­քե՞ր էք դուք»: Ն­րան­ցից մէկն ա­սաց. «Ես մաք­րու­թիւնն եմ», իսկ միւ­սը՝ «Ես պար­կեշ­տու­թիւնն եմ», եւ յոր­դո­րե­ցին նրան նմա­նո­ւել ի­րենց: Ն­րանք ասա­ցին.  «­Մենք սի­րե­լի ու հա­րա­զատ ենք երկ­նա­ւոր Թա­գա­ւո­րին: Եւ ով­քեր նման­ւում են մեզ, նրանց զար­դա­րում ենք լու­սե­ղէն զգեստ­նե­րով ու տա­նում կանգ­նեց­նում աս­տո­ւա­ծու­թեան Ա­թո­ռի առ­ջեւ»: Սա ա­սե­լով՝ նրանք հե­ռա­ցան: Գ­րի­գորն արթ­նա­նա­լով սկսեց մտա­ծել հրեշ­տա­կա­յին առա­քի­նու­թիւն­նե­րի պա­տո­ւի մա­սին եւ ցան­կա­ցաւ ան­թե­րի կեր­պով դրանք կեր­պա­ւո­րել իր ան­ձում: Հա­սա­կի ա­ճե­լուն զու­գըն­թաց, երբ իր մէջ ա­ռաջ էին գա­լիս ընդ­դէմ մաք­րու­թեան ու պար­կեշ­տու­թեան չար խոր­հուրդ­ներ, նա յի­շում էր այդ տե­սիլ­քը եւ ան­դորր գտնում հո­գով: Օր­ըստ­օ­րէ նրա առ­ջեւ այն­քան էր քաղց­րա­նում առա­քի­նու­թեան ճա­նա­պար­հը, որ նա ո­չինչ էր հա­մա­րում բո­լոր երկ­րա­ւոր վա­յել­չու­թիւն­ներն ու ինչ­պէս դա­ռը դե­ղից՝ խոր­շում էր ճոխ կե­րա­կուր­նե­րից, հան­դերձ­նե­րից, բո­լոր զո­ւար­ճու­թիւն­նե­րից եւ իր հա­սա­կա­կից­նե­րի բո­լոր զբաղ­մունք­նե­րից:

 

Գ­րի­գորն ու­նէր մի եղ­բայր ու մի քոյր՝ Կե­սա­րիո­սը եւ Գոր­գո­նիան, ո­րոնք իր նմա­նու­թեամբ մե­ծա­ցան բա­րե­պաշտ վար­քով, սա­կայն Գ­րի­գորն ան­հա­մե­մատ վեր գտնո­ւեց նրան­ցից: Նա իր մա­տաղ հա­սա­կում նրանց հա­մար ա­ռա­քի­նա­սի­րու­թեան ու եր­կիւ­ղա­ծու­թեան սքան­չե­լի օ­րի­նակ էր: Բա­րե­պաշտ մայ­րը բա­զում ան­գամ­ներ Գ­րի­գո­րի ձեռքն էր դնում սուր­բե­րի վար­քա­գրու­թիւն­նե­րը եւ պատ­մե­լով սուրբ նա­հա­պետ­նե­րի պատ­մու­թիւն­նե­րը՝ յոր­դո­րում էր նրան հե­տե­ւել նրանց աս­տո­ւա­ծա­հա­ճոյ ըն­թաց­քին: Այդ­պէս մա­նուկ Գ­րի­գորն ան­յագ փա­փա­գով ա­ռա­ջա­դի­մում էր սուրբ գրքե­րի ուս­ման մէջ ու հո­գու զմայ­լան­քով խո­րա­մուխ լի­նում դրան­ցում:

 

Երբ պա­տա­նի դար­ձաւ, կա­մե­ցաւ ու­սա­նել նաեւ ներ­քին եւ ար­տա­քին ի­մաս­տու­թիւն­նե­րը: Ո­ւ քա­ղա­քում չգտնե­լով մէ­կին, ո­րից կա­րո­ղա­նար ու­սում ստա­նալ, ո­րո­շեց գնալ կրթու­թեան կենտ­րոն­ներ, ո­րի հա­մար հա­մո­զե­լով ծնող­նե­րին՝ մեկ­նեց նախ Կա­պա­դով­կեան Կե­սա­րիա, իսկ ո­րոշ ժա­մա­նակ անց մի քա­նի իր ու­սում­նա­կից­նե­րի հետ ուղ­ղո­ւեց դէ­պի Պա­ղես­տի­նեան Կե­սա­րիա, ուր մնա­լով ոմն Թես­պէս ա­նու­նով մե­ծա­նուն հռե­տո­րի մօտ՝ կարճ ժա­մա­նա­կում ձեռք բե­րեց մեծ գի­տե­լիք­ներ, սա­կայն ձգտե­լով ա­ռա­ւե­լա­գոյ­նին՝ տե­ղա­փո­խո­ւեց Ա­ղեք­սանդ­րիա, որ­տեղ գի­տա­կան դպրոցն ա­ռա­ւել հռչա­կա­ւոր էր: Եւ երբ այն­տեղ էլ մե­ղո­ւա­ջան աշ­խա­տա­սի­րու­թեամբ ի­մաս­տու­թեան մեծ պա­շար ամ­բա­րեց իր ան­ձում, այ­նու­հե­տեւ տեն­չաց հաս­նել Ա­թէնք, ո­րը հա­մար­ւում էր ի­մաս­տու­թեան մայ­րա­քա­ղաք ու ի­մաս­տա­սէր­նե­րի վայր: Շ­տապ այն­տեղ հաս­նե­լու փա­փա­գով չսպա­սեց նա­ւար­կու­թեան հա­մար բա­րեն­պաստ ե­ղա­նա­կի, այլ ան­բա­րե­խառն ե­ղա­նա­կին շտա­պեց նաւ նստել: Եւ ա­հա ծո­վում յան­կար­ծա­կի մեծ մրրիկ սկսո­ւեց, ու նաւն այն­քան վտան­գո­ւեց, որ բո­լոր նա­ւորդ­նե­րը կտրե­ցին ապ­րե­լու յոյ­սը եւ սկսե­ցին բարձ­րա­ձայն ող­բալ ի­րենց կորս­տեան հա­մար: Իսկ Գ­րի­գո­րը ոչ այն­քան մա­հից, որ­քան հո­գու վտան­գից էր զար­հու­րում, վա­խե­նում էր մեռ­նել ա­ռանց սուրբ Աւա­զա­նի լո­ւաց­ման եւ կորս­տեան մատ­նո­ւել: Ըստ ժա­մա­նա­կի տա­րա­դէպ սո­վո­րու­թեան, որն ար­մա­տա­ցած էր շա­տե­րի մօտ, նա եւս ո­րո­շել էր մկրտո­ւել ե­րի­տա­սարդ տա­րի­քում: Այդ պատ­ճա­ռով ար­տա­սուք­ներ հո­սեց­նե­լով՝ ող­բում էր դառ­նա­գին ու ա­սում. «­Մինչ սպա­սում էի կեն­դա­նի Ջ­րին, ժա­մա­նեց ինձ մա­հա­ռիթ ջու­րը»: Եւ գո­չում էր Տի­րո­ջը. «­Թող ինձ չընկղ­մեն կորս­տա­կան ծո­վի ջրի հո­սանք­նե­րը, մին­չեւ չլո­ւա­ցո­ւեմ սուրբ Ա­ւա­զա­նի կե­նա­րար Ջ­րով»: Եւ այն­պի­սի ա­ղի­­ո­ղորմ ձայն բարձ­րաց­րեց եր­կինք, որ նաւորդ­ներն ու նա­ւաս­տի­նե­րը, մո­ռա­նա­լով իրենց ան­ձե­րի վտան­գը, սկսե­ցին կա­րեկ­ցու­թեամբ հարց­նել Գ­րի­գո­րի ող­բի պատ­ճա­ռը: Իսկ նա պա­տաս­խա­նե­լու փո­խա­րէն ա­ռա­ւել ող­բա­գին ձայ­նով էր ա­ղա­ղա­կում Ն­րան, Ով միայն կա­րող է սքան­չե­լա­գոր­ծել: Իր խնդրանք­նե­րում նա յի­շա­տա­կում էր Աս­տու­ծոյ հրա­շա­գոր­ծու­թիւն­նե­րը Ե­գիպ­տո­սում ու Կար­միր ծո­վում եւ ա­սում. «­Տէ՛ր, կա­րող ես եւ այժմ, փրկի՛ր մեզ, ինչ­պէս կա­մե­նում ես»: Նաեւ խոս­տա­ցաւ կորս­տից ա­զա­տո­ւե­լու դէպ­քում չյե­տաձ­գել իր մկրտու­թիւ­նը, բո­լո­րա­նո­ւէր ըն­ծա­յո­ւել Կե­ցուց­չին՝ մեր­կա­նա­լով աշ­խար­հից ու կրօ­նա­ւո­րու­թեամբ ծա­ռա­յել Տի­րո­ջը, ինչ­պէս ուխ­տել էր իր մայ­րը:

 

Ծո­վի այս ա­լե­կո­ծու­թեան դէպ­քը տե­սիլ­քով յայտ­նո­ւեց Գ­րի­գո­րի ծնող­նե­րին, ո­րի հա­մար նրանք եւս ուժ­գին գոչ­մամբ ա­ղա­ղա­կե­ցին Աստ­ծուն: Ն­րանց եւ Գ­րի­գո­րի ա­ղօթք­նե­րը լսե­լի եղան: Եւ ա­հա նա­ւա­վար­նե­րից մէ­կը, ո­րը Գ­րի­գո­րի մտե­րիմն ու սի­րե­լին էր, տե­սաւ, որ նրա բա­րե­պաշ­տու­հի մայ­րը՝ Նու­նին, հա­մար­ձակ մտնե­լով ծո­վը, քայ­լեց ջրե­րի վրա­յով, բռնեց նա­ւից եւ ցա­մաք հա­նեց: Ու մինչ Գ­րի­գո­րին պատ­մում էր տե­սիլ­քի մա­սին, այն ան­մի­ջա­պէս ի­րա­կա­նա­ցաւ. ա­նակն­կալ պա­հին ծո­վը հան­դար­տո­ւեց, եւ խա­ղա­ղու­թեամբ հա­սան Հ­ռո­դոս կղզի: Նա­ւում գտնո­ւող ան­հա­ւատ­նե­րը, սա տես­նե­լով, խոս­տո­վա­նե­ցին, որ միայն քրիս­տո­նեա­նե­րի Աստո­ւածն է Փր­կիչ ու Օգ­նա­կան, եւ նրան­ցից շա­տե­րը հա­ւա­տա­ցին Ք­րիս­տո­սին:

 

Ս­րա­նից յե­տոյ նա­ւար­կե­լով յա­ջո­ղակ հող­մով՝ Գ­րի­գո­րը հա­սաւ Ա­թէնք, ուր եր­կար տա­րի­ներ ու­սում­նա­սի­րե­լով հել­լէ­նա­կան ի­մաս­տա­սի­րու­թիւ­նը՝ իր ան­ձում  գի­տա­կան մեծ պա­շար հա­ւա­քեց: Այն­տեղ ե­կաւ նաեւ Բար­սեղ Կե­սա­րա­ցին, ո­րը եւս ու­սում­նա­ռու­թեան նպա­տա­կով շրջում էր Բիւ­զան­դիա­յում ու միւս քա­ղաք­նե­րում: Ն­րանք եր­կու­սով ե­ղան մի սիրտ եւ մի հո­գի՝ մի­մեանց հա­ցա­կից ու բնա­կա­կից: Ձեռք ձեռ­քի տու­ած՝ դար­ձան ար­տա­քին ի­մաս­տու­թեան քաջ գի­տակ­ներ եւ կա­րե­ւո­րը՝ խրատ ու օ­րի­նակ ե­ղան ի­րենց ըն­կեր­նե­րին, որ ա­ւե­լի շատ ա­ռա­ջա­դէմ լի­նեն աս­տո­ւա­ծա­պաշ­տու­թեան, քան ար­տա­քին գի­տու­թիւն­նե­րի ուս­ման մէջ: Իբ­րեւ մե­նա­կեաց­ներ՝ նրանք ժուժ­կա­լում էին պա­հե­ցո­ղու­թեամբ եւ ա­ղօթք­նե­րով, ըն­թա­նում ա­նա­րատ վար­քով ու ի­րենց կրթում Սուրբ Գր­քի ըն­թեր­ցո­ւածք­նե­րով, ո­րի հա­մար սքան­չե­լա­տես եւ զար­մա­նա­լի էին բո­լոր ա­թէ­նա­ցի­նե­րի հա­մար: Նրանց ի­մաս­տու­թեան ու ա­ռա­քի­նու­թեան համ­բա­ւը տա­րա­ծո­ւեց ողջ Հել­լա­դա­յում եւ հե­ռա­ւոր վայ­րե­րում, ու բո­լորն ա­սում էին, թէ Ա­թէն­քում չգտնո­ւեց մէ­կը, որն իր կա­տա­րեալ ա­ռա­քի­նու­թեամբ եւ դրան զու­գա­հեռ` կա­տա­րեալ գի­տու­թեամբ  նման լի­նէր Գ­րի­գո­րին ու Բա­սի­լիո­սին[2]:

 

Այդ օ­րե­րին՝ Տի­րոջ 354 կամ 355 թո­ւա­կա­նին, ու­սում­նա­ռու­թեան հա­մար Ա­թէնք ե­կաւ Մեծն Կոս­տան­դիա­նո­սի եղ­բօ­րոր­դին՝ ե­րի­տա­սարդ Յու­լիա­նո­սը՝ ստա­հակ եւ չա­րա­նենգ մէ­կը: Տես­նե­լով նրա ըն­թացքն ու վար­քը ՝ Գ­րի­գո­րը կան­խա­զգաց այն չա­րիք­նե­րը, որ նա պի­տի ա­նէր իր թա­գա­ւո­րե­լուց ոչ քիչ անց, ո­րի մա­սին յայտ­նեց նաեւ իր ու­սում­նա­կից­նե­րին՝ ա­սե­լով. «Ա­ւա՜ղ, ինչ­պի­սի՛ չար կո­րիւն է սնու­ցում հռո­մէա­կան ինք­նա­կա­լու­թիւ­նը, սա­կայն տայ Աս­տո­ւած, որ սուտ դուրս գան իմ բե­րա­նի խօս­քե­րը»: Ս­րա­նից յե­տոյ՝ 355 կամ 356 թո­ւա­կա­նին, Բար­սե­ղը ո­րո­շեց հե­ռա­նալ Ա­թէն­քից, քան­զի այն­տեղ չգտաւ այն, ինչ կար­ծում էր, եւ չյա­գե­ցաւ կա­տա­րեալ իմաս­տու­թեան հաս­նե­լու իր ծա­րա­ւը: Գ­րի­գո­րը յոյժ տխրեց նրա մեկ­նե­լու հա­մար, փոր­ձեց մեծ ջան­քե­րով նրան պա­հել, սա­կայն չկա­րո­ղա­ցաւ: Ա­պա մի­մեանց խոս­տա­ցան դար­ձեալ հան­դի­պել ի­րար, միա­բան հրա­ժա­րո­ւել աշ­խար­հից ու անա­պա­տի մե­նա­կեաց­նե­րի օ­րի­նա­կով Աստ­ծուն ծա­ռա­յե­լով՝ ա­ռանձ­նա­կան կեանք վա­րել: Բա­ժա­նո­ւե­լուց յե­տոյ նրանք ա­մէն օր հա­ռա­չանք­նե­րով յի­շում էին մի­մեանց: Գ­րի­գո­րը կա­մե­նում էր շուտ հաս­նել Բար­սե­ղին, սա­կայն ա­թէ­նա­ցի­ներն ու Գ­րի­գո­րի այլ ու­սում­նա­կից­ներն ա­ղա­չում էին  նրան մնալ ի­րենց մօտ, ո­րով­հե­տեւ բո­լո­րին ցան­կա­լի էր վա­յե­լել նրա ի­մաս­տու­թեան պտուղ­նե­րը եւ տես­նել հրեշ­տա­կա­յին վար­քը: Կա­մե­նա­լով խա­փա­նել նրա ո­րո­շու­մը՝ ան­դա­դար հա­մո­զում էին  նրան ըն­դու­նել ա­թէ­նա­ցի­նե­րի ի­մաս­տու­թեան Ա­թո­ռը ու լի­նել վար­դա­պետ Ա­րիս­պա­գում: Գ­րի­գո­րը, տես­նե­լով, որ իրեն ար­գե­լում են հե­ռա­նալ, միառ­ժա­մա­նակ լռեց, ա­պա ո­րոշ ժա­մա­նակ անց պատ­րո­ւա­կով խոյս տո­ւեց Ա­թէն­քից եւ ուղ­ղո­ւեց դէ­պի Կոս­տանդ­նու­պո­լիս, ուր գտաւ իր Կե­սա­րիոս եղ­բօ­րը, ո­րը կրթու­թիւն ստա­նա­լու նպա­տա­կով նոր էր ե­կել Ա­ղեք­սանդ­րիա­յից: Ա­պա ծնող­նե­րի թա­խան­ձան­քով գնաց իր հայ­րե­նի քա­ղա­քը՝ Նա­զիանզ, ուր, ինչ­պէս կարծ­ւում է, նախ իր հօ­րից՝ Գ­րի­գո­րիոս ե­պիս­կո­պո­սից, մկրտու­թիւն ըն­դու­նեց եւ ա­պա փու­թով հե­ռա­ցաւ բո­լո­րից ու առանձ­նա­ցաւ ա­նա­պա­տում: Սա­կայն նրա ծնող­նե­րը շու­տով յետ դարձ­րին նրան եւ միառ­ժա­մա­նակ ար­գե­լե­ցին հե­ռա­նալ ի­րեն­ցից, ինչ­պէս եւ Բար­սե­ղին՝ իր իւ­րա­յին­նե­րը: Այս­պէս, Գ­րի­գո­րը, մնա­լով ծնող­նե­րի մօտ, խնա­մում էր նրանց ի­րենց ծե­րու­թեան մէջ ու միա­ժա­մա­նակ ան­խոնջ կեր­պով պա­րա­պում հո­գե­ւոր կրթու­թեամբ եւ Սուրբ Գր­քի վեր­ծա­նու­թեամբ: Բո­լոր նրան տես­նող­նե­րը զար­մա­նում էին, ո­րով­հե­տեւ իր հօր տան կա­րե­ւոր գոր­ծե­րով զբա­ղո­ւա­ծու­թեան հետ մէկ­տեղ նա ու­նէր մե­նա­կեաց­նե­րի կա­տա­րեալ հան­դար­տու­թիւն, բնա­կա­կից էր մարդ­կանց, սա­կայն նրա քա­ղա­քա­ցիու­թիւ­նը երկն­քում էր, քան­զի իր մէջ ուխ­տել էր ա­մե­նուր ապ­րել ինչ­պէս ա­նա­պա­տում ու ա­մէն բա­նում հո­գու կա­րիք­նե­րը նա­խա­պա­տիւ հա­մա­րել մարմ­նի կա­րիք­նե­րից, զգոյշ պա­հել իր անձն աշ­խար­հի բո­լոր պատ­րանք­նե­րից, հա­նա­պազ վե­րի­նը խոր­հել, չդա­տար­կա­բա­նել, չեր­դո­ւել, ո­րե­ւէ մէ­կին չեր­դո­ւեց­նել, եր­բէք ան­գործ չմնալ, այլ գի­շեր-ցե­րեկ ու­սա­նել Սուրբ Գիր­քը: Եւ ա­ռա­քի­նա­սէր վար­քով ամ­բող­ջո­վին միա­ւո­րո­ւե­լով Աս­տու­ծոյ հետ՝ բա­զում ան­գամ­ներ գի­շե­րա­յին տե­սիլք­նե­րում յայտ­նա­պէս տես­նում էր Ք­րիս­տո­սին եւ ըն­տա­նե­բար խօ­սակ­ցում Ն­րա հետ:

 

Այդ ժա­մա­նակ­նե­րում՝ Կոս­տան­դիա­նո­սի որ­դի Կոս­տան­դի թա­գա­ւո­րու­թեան տա­րի­նե­րին, զօ­րա­ցել էին ա­րիո­սա­կան­նե­րը, եւ Գ­րի­գո­րի հայ­րը՝ Նա­զիա­նզի Գ­րի­գո­րիոս ե­պիս­կո­պո­սը, զի­նո­ւեց ընդ­դէմ նրանց՝ օգ­նա­կա­նու­թիւն գտնե­լով իր որ­դուց, որն Աստ­ծուց տրո­ւած կա­տա­րեալ ի­մաս­տու­թեամբ ու ճշմա­րիտ աս­տո­ւա­ծա­բա­նու­թեամբ յաղ­թում եւ յետ էր դարձ­նում մո­լո­րո­ւած­նե­րին: Ա­րիո­սա­կան­նե­րը, տես­նե­լով, որ իրենց մո­լո­րու­թիւ­նը յան­դի­ման­ւում է ուղ­ղա­փառ­նե­րի կող­մից, ո­րո­շե­ցին մի տա­ռի փո­փո­խու­թեան մի­ջո­ցով որ­սալ տգէտ­նե­րին ու գի­տուն­նե­րից շա­տե­րին: Քան­զի պատ­ճառ բռնե­լով, թէ բո­լոր խռո­վու­թիւն­ներն ա­ռաջ են գա­լիս «ÐmioÚsioj» բա­ռի պատ­ճա­ռով, ո­րը նշա­նա­կում է «հա­մա­գոյ», այն փո­խա­րի­նե­ցին «ÐmioÚsioj»  բա­ռով, ո­րը նշա­նա­կում է «նմա­նա­գոյ», եւ ա­սում էին, թէ դա կը լի­նի ըն­դու­նե­լի բո­լո­րի հա­մար ու խա­ղա­ղու­թեան ա­ռիթ: Այս­պի­սի հնարք­նե­րով ժո­ղով գու­մա­րե­ցին Սե­լեւ­կիա­յում եւ Ա­րի­մի­նա­յում, ա­ղա­ւա­ղե­ցին նի­կիա­կան սուրբ հա­ւա­տի սահ­մա­նու­մը ու իբ­րեւ հա­մա­ձայն  նոյ­նին՝ խօս­քե­րի յօ­րի­նո­ւած շա­րադ­րու­թեամբ տա­րա­ծե­ցին ի­րենց դա­ւա­նու­թիւ­նը: Եւ կայ­սեր հրա­մա­նով հար­կա­դրե­ցին բա­զում ե­պիս­կո­պոս­նե­րի ձեռք դնել ի­րենց ժո­ղո­վի ձա­խո­ղակ վճռի վրայ, որն էլ ա­րե­ցին ոչ քիչ ա­նո­ւա­նի ան­ձինք՝ չտես­նե­լով այ­լա­փառ­նե­րի[3] չար­ա­րո­ւեստ խա­բէու­թիւ­նը: Նոյն պատ­րանք­նե­րով բռնո­ւեց նաեւ Գ­րի­գո­րի հայ­րը՝ Գ­րի­գո­րիոս ե­պիս­կո­պո­սը, եւ ըստ ինք­նա­կա­լի կամ­քի՝ ստո­րա­գրեց Ա­րի­մի­նա­յի վճի­ռը:

 

Սա տես­նե­լով՝ Նա­զիան­զի Ե­կե­ղե­ցու ժա­ռան­գա­ւոր­ներն ու մեր­ձա­կայ­քում գտնո­ւող մե­նա­կեաց­նե­րը խոյս տո­ւե­ցին եւ հե­ռա­ցան ի­րենց հո­վո­ւի հետ հա­ղոր­դու­թիւ­նից, ո­րը բռնո­ւել էր արիո­սա­կան­նե­րի թա­կար­դով: Եւ նաեւ ին­քը՝ Գրի­գո­րը, նոյն պատ­ճա­ռով հե­ռա­ցաւ հօ­րից՝ օ­տա­րու­թիւն ցու­ցա­բե­րե­լով նրա հան­դէպ, սա­կայն մտ­ա­ծում էր տար­բեր մի­ջոց­նե­րով իր ծե­րու­նի հօ­րը ճշմար­տու­թեան ճա­նա­պար­հին դարձ­նե­լու մա­սին ու ի­րե­նից զա­տո­ւած ծնո­ղին դար­ձեալ միա­բա­նել իր հետ: Եւ անց­նե­լով ծանր խնդիր­նե­րի ու երկ­պա­ռա­կու­թիւն­նե­րի մի­ջով՝ սքան­չե­լի Գ­րի­գո­րը, ո­րը զար­դա­րո­ւած էր ի­մաս­տու­թեամբ եւ բո­լոր ա­ռա­քի­նու­թիւն­նե­րով, շա­հեց հո­վո­ւին ու ամ­բողջ հօ­տին, քան­զի փրկեց հօ­րը նեն­գա­միտ­նե­րի պատ­րանք­նե­րից, ժո­ղո-վրդին հաշ­տեց­րեց նրա հետ եւ իր աս­տո­ւա­ծա­խօս բե­րա­նի հա­նա­պա­զօ­րեայ վար­դա­պե­տու­թեամբ բո­լո­րին հաս­տա­տեց նի­կիա­կան հա­ւա­տի ուղ­ղա­փառ դա­ւա­նու­թեան մէջ: Ու այն­քան վսեմ եւ խո­րին էին նրա խօս­քե­րը, միան­գա­մայն ճար­տար ու վա­յե­լուչ, որ բո­լոր լսող­նե­րին ձգում էր դէ­պի ի­րեն եւ հա­մո­զում բո­լոր դժո­ւա­րա­լուր ականջ ու­նե­ցող­նե­րին:

 

Երբ թա­գա­ւո­րեց Յու­լիա­նոս Ու­րա­ցո­ղը, նա հրա­մա­յեց Գ­րի­գո­րի Կե­սա­րիոս եղ­բօ­րը ար­քու­նի­քում կար­գել ա­ւա­գա­նու դա­սում, ո­րի մա­սին լսե­լով՝ ե­րա­նե­լի Գ­րի­գո­րը յոր­դո­րա­կան խրատ գրեց եղ­բօ­րը՝ զգու­շաց­նե­լով հե­ռու մնալ թու­նա­ւոր չար վի­շապ­նե­րից: Եւ նա, ան­սա­լով իր հա­րա­զատ եղ­բօր ազ­դու ու հո­գե­շահ խրա­տին, ինք­նա­կամ հրա­ժա­րո­ւեց ար­քու­նա­կան պա­տիւ­նե­րից եւ ա­ճա­պա­րե­լով վե­րա­դար­ձաւ իր հայ­րե­նիք, ո­րի հա­մար յոյժ ու­րախ ե­ղաւ Գ­րի­գո­րը: Սա­կայն ա­ռա­ւել ու­րախ էր այն բա­նի հա­մար, որ այ­նու­հե­տեւ Կե­սա­րիո­սը կը հո­գայ իր հօր տան կա­րիք­նե­րը, ու ին­քը կը կա­րո­ղա­նայ հեշ­տու­թեամբ դի­մել ա­ռանձ­նու­թեան՝ իր մտե­րիմ Բա­սի­լիո­սի մօտ: Եւ մինչ պատ­րաստ­ւում էր հե­ռա­նալ, հայ­րը բռնա­դա­տեց նրան ու քա­հա­նայ ձեռ­նադ­րեց, որ­պէս­զի իր ծե­րու­թեան օ­րե­րին օգ­նա­կան լի­նի ի­րեն Ե­կե­ղե­ցու խնդիր­նե­րի հա­մար: Նոյն օ­րի­նա­կով Բար­սե­ղը եւս, բռնա­դա­տո­ւե­լով իւ­րա­յին­նե­րից, քա­հա­նայ օ­ծո­ւեց: Այդ ա­ռի­թով Գ­րի­գո­րը նրան գրեց. «Ինչ­պէս դու, այն­պէս էլ ես, մի­օ­րի­նակ կեր­պով բռնո­ւե­ցինք»: Սա­կայն որոշ ժա­մա­նակ անց, երբ գժտու­թիւն ծա­գեց Կա­պա­դով­կեան Կե­սա­րիա­յի ե­պիս­կո­պոս Եւ­սե­բէո­սի ու Բար­սե­ղի մի­ջեւ,  վեր­ջինս խոյս տո­ւեց ա­նա­պատ՝ դէ­պի իր ցան­կա­լի ա­ռանձ­նու­թիւ­նը: Լսե­լով այս խռո­վու­թեան մա­սին՝ Գ­րի­գո­րը, նրանց եր­կու­սին նա­մակ­ներ գրե­լով, հաշ­տեց­րեց նրանց եւ ա­պա փու­թաց ին­քը եւս գնալ ա­նա­պատ՝ Բար­սե­ղի մօտ, սա­կայն մա­հո­ւան դռնե­րին հա­սած ծնող­նե­րի ծանր հի­ւան­դու­թիւ­նը խա­փա­նեց իր ո­րո­շու­մը: Ա­պա­ւի­նե­լով ա­ղօթ­քին՝ նա Աստ­ծուց բժշկու­թիւն ստա­ցաւ ծնող­նե­րի հա­մար, եւ այդ­պէս յա­ջո­ղո­ւեց նրան գնալ Բար­սե­ղի մօտ՝ Պոն­տո­սի կող­մե­րը: Այն­ժամ, ինչ­պէս ուխ­տել էին մի­մեանց, սկսե­ցին հան­դար­տել ի­րա­րից փոքր-ինչ հե­ռու գտ­նու­ող ա­ռան­ձին վայ­րե­րում, ի­րենց ան­ձե­րում կեան­քի կո­չել ա­ռա­քի­նու­թիւն­նե­րը ու մի հո­գով նա­հա­տա­կո­ւե­լով[4]՝ պա­հե­ցո­ղու­թեամբ, ա­ղօթք­նե­րով եւ մար­տա­հան­դէս­նե­րով կրել կրօ­նա­ւո­րա­կան կեան­քի խստա­կե­ցու­թիւ­նը: Միա­սին յա­ճա­խա­կի ի­մաս­տա­սի­րում էին քրիս­տո­նէա­կան հա­ւա­տի շուրջ ու շա­րադ­րում ան­բիծ կեն­ցա­ղա­վա­րու­թեան մա­սին բա­զում ճա­ռեր: Ե­րա­նե­լի Գ­րի­գորն ա­սում էր. «Հ­րա­ժար­ւում եմ հել­լէ­նա­կան ի­մաս­տու­թիւ­նից, քան­զի այն պի­տա­նի չե­ղաւ ինձ: Այլ հարկ է ար­հա­մար­հել այն եւ ու­սա­նել ու ճա­շա­կել աս­տո­ւա­ծա­յին վար­դա­պե­տու­թեան քաղց­րու­թիւ­նը, քան­զի Տի­րոջ խօս­քերն իմ քիմ­քին ա­ռա­ւել քաղցր ե­ղան, քան մեղ­րա­խո­րիս­խը: Աս­տո­ւա­ծա­յին սուրբ գրքե­րից ես ճա­նա­չե­ցի երկ­րա­ւոր ի­մաս­տու­թեան սնո­տի խա­բէու­թիւն­նե­րը, ո­րը, ար­տա­քի­նից պա­ճու­ճո­ւած լի­նե­լով, ինչ-որ բան է թւում, սա­կայն ի­րա­կա­նում թե­րի է գտ­ն­ւում»:

 

Պա­տա­հեց, որ Բար­սե­ղի ծա­նօթ­նե­րը թա­խան­ձան­քով նրան Կե­սա­րիա կան­չե­ցին,  իսկ նա նա­մա­կով նրանց պա­տաս­խա­նեց. «Ինչ­պէ՞ս կա­րող եմ հեշ­տու­թեամբ բաց թող­նել բա­զում չար­չա­րան­ք­նե­րով հա­զիւ գտած փա­փա­գե­լի իմ ա­ռանձ­նու­թիւ­նը: Նե­րե­ցէ՛ք ինձ, ա­ղա­չում եմ ձեզ, եւ թոյլ տո­ւէք միառ­ժա­մա­նակ վա­յե­լել այս ե­րա­նու­թիւ­նը, ո­րին ար­ժա­նա­ցայ, քան­զի ես կեն­դա­նի ջրի խոր ջրհոր եմ գտել՝ ընտ­րեալ անօթ, Ք­րիս­տո­սի բե­րան, ե­րա­նաշ­նորհ անձ Գրի­գո­րին»:

 

Ա­նա­պա­տից Գ­րի­գո­րը յան­դի­մա­նա­կան գիր ու­ղար­կեց ու­րա­ցող Յու­լիա­նո­սին, ո­րը քրիս­տո­նեայ պա­տա­նի­նե­րին ար­գե­լում էր ու­սա­նել ար­տա­քին ի­մաս­տու­թիւ­նը, մին­չեւ չըն­դու­նեն հե­թա­նո­սա­կան կրօ­նը, «քան­զի,- ա­սում էր,- ե­թէ իմա­նան ի­րենցն ու սո­վո­րեն մե­րը, կը մարտն­չեն մեր դէմ»: Իսկ Գ­րի­գո­րը, գտնե­լով, որ քրիստ­ո­նեա­նե­րը կա­րիք չու­նեն ար­տա­քին ի­մաս­տու­թեան, աս­տո­ւա­ծի­մաստ հան­ճա­րով շա­րադ­րեց բա­զում ճա­ռեր, ի­մաս­տա­սի­րա­կան խօս­քեր եւ պէս­-պէս տա­ղա­չա­փու­թիւն­ներ: Դ­րանք ու­սա­նե­լու հա­մար տո­ւեց քրիս­տո­նեայ զա­ւակ­նե­րին, որոնք ա­ռա­ւել խո­րա­մուխ ե­ղան դրան­ցում, քան ար­տա­քին գի­տու­թիւն­նե­րի ուս­ման մէջ: Յու­լիա­նո­սը, տես­նե­լով, որ ո­չինչ չկա­րո­ղա­ցաւ ա­նել, վե­րաց­րեց իր նախ­կին հրա­մա­նը, քան­զի տե­սաւ, որ Գ­րի­գո­րի՝ հան­ճա­րով լի գրու­թիւն­նե­րը յոյժ վե­հա­գոյն էին, քան հել­լէ­նա­կան ի­մաս­տուն­նե­րի­նը: Եւ ա­մե­նա­կա­րե­ւո­րը. Գ­րի­գո­րը քա­ջա­պէս ցոյց էր տա­լիս, որ ար­տա­քին գի­տու­թիւն­ներն առանց Սուրբ Գր­քի հետ միա­բա­նու­թեան լոկ ստո­ւեր են՝ հիմ­նո­վին ան­հա­ղորդ լոյ­սին ու լի ու­նայ­նա­բա­նու­թեամբ:

 

Այս ա­մէ­նից յե­տոյ Գ­րի­գո­րը ծեր ծնող­նե­րի թա­խան­ձան­քով մերթ գնում էր իր հայ­րե­նի Նա­զիանզ քա­ղա­քը, մերթ ա­նա­պատ՝ Բար­սե­ղի մօտ: Բայց երբ թա­գա­ւո­րեց ա­րիո­սա­կան Վա­ղէ­սը, եւ դար­ձեալ ա­րիո­սա­կան­նե­րը հա­մար­ձա­կու­թիւն ստա­ցան, Գ­րի­գո­րի հայ­րը ստի­պո­ւած որ­դուն իր մօտ կան­չեց, ո­րը հար­կադ­րո­ւած դար­ձաւ ա­նա­պա­տից ու մեծ նպաստ բե­րեց Ե­կե­ղե­ցուն: Ջա­նաց նաեւ, որ Բար­սե­ղը եւս ա­նա­պա­տից գայ Կե­սա­րիա եւ ձեռք մեկ­նի ուղ­ղա­փառ դա­սին: Գրեց նրա եղ­բօ­րը՝ Գ­րի­գոր Նիւ­սա­ցուն, որն այն ժա­մա­նակ ու­սում­նա­սի­րում էր ար­տա­քին գի­տու­թիւն­նե­րը, թող­նել երկ­րա­ւոր ի­մաս­տու­թիւնն ու հե­տա­մուտ լի­նել աս­տո­ւա­ծա­յին գի­տու­թեա­նը, որ­պէս­զի կա­րո­ղա­նայ հա­ւա­տա­ցեալ­նե­րի մի­ջից հե­ռաց­նել հեր­ձո­ւա­ծող­նե­րի չար սեր­մե­րը: Եւ նրանք ե­րե­քով  Ե­կե­ղե­ցու լու­սա­ւո­րու­թեան հա­մար ե­ղան իբ­րեւ ե­ռա­լոյս պայ­ծառ ջահ: Սա­կայն այս բո­լոր ջան­քե­րով հան­դերձ, որ նրանք ներ­դնում էին Ե­կե­ղե­ցու օգ­տի հա­մար, Գ­րի­գորն ու Բար­սե­ղը չէին թող­նում ի­րենց ա­ռանձ­նու­թիւ­նը: Ն­րանք, ստէպ-ստէպ հան­դար­տե­լով մեր­ձա­կայ ա­ւան­նե­րում, ճգնում էին խստակ­րօն վար­քով եւ աս­տո­ւա­ծա­յին խո­կում­նե­րով ու ի­րենց քա­ղաք­ներն էին գնում միայն Ե­կե­ղե­ցու կա­րե­ւոր խնդիր­նե­րի լուծ­ման հա­մար:

 

Մա­հա­ցաւ Գ­րի­գո­րի եղ­բայ­րը՝ Կե­սա­րիո­սը, եւ Աս­տո­ւա­ծա­բա­նը նրան պա­տո­ւեց ներ­բո­ղա­կան ճա­ռով՝ վկա­յե­լով նրա մա­սին, թէ բա­զում ան­գամ­ներ է տե­սել նրա հո­գին՝ զո­ւարթ ու լու­սա­փայլ: Եւ քա­նի որ ծնող­նե­րը յոյժ ծե­րա­ցել էին, հարկ ե­ղաւ, որ Գ­րի­գո­րը մնայ տա­նը ու իր հօր փո­խա­րէն, ո­րը մօտ 90 տա­րե­կան էր, լի­նի Նա­զիան­զի Ե­կե­ղե­ցու հո­գա­բար­ձուն:

 

Այդ օ­րե­րին վախ­ճա­նո­ւեց նաեւ Կա­պա­դով­կեան Կե­սա­րիա­յի Եւ­սե­բէոս ե­պիս­կո­պո­սա­պե­տը, եւ նրան յա­ջոր­դեց ե­րա­նե­լի Բար­սե­ղը, ո­րը ձեռ­նա­դրո­ւեց Գ­րի­գոր Աս­տո­ւա­ծա­բա­նի հօր կող­մից: Իսկ սա ե­ղաւ Գ­րի­գո­րի ջան­քե­րով, քա­նի որ գի­տէր Բար­սե­ղի ա­ռա­քի­նու­թիւն­նե­րը, հա­մա­րում էր նրան քաջ ա­խո­յեան՝ ընդ­դէմ ժա­մա­նա­կի ա­ղան­դա­ւոր­նե­րի, եւ միայն նրան էր ճա­նա­չում ար­ժա­նի այդ Ա­թո­ռին: Այ­նու­հե­տեւ սուրբ Բար­սե­ղը Ե­կե­ղե­ցում ծա­գած խնդիր­նե­րում ի­րեն օգ­նա­կան լի­նե­լու հա­մար յա­ճախ իր մօտ էր կան­չում Գ­րի­գոր Աս­տո­ւա­ծա­բա­նին՝ ա­սե­լով. «Միայն քո ներ­կա­յու­թիւ­նը բա­ւա­կան է` յաղ­թե­լու հա­ւա­տի թշնա­մի­նե­րին»: Եւ այդ­պէս օգ­նա­կան էր լի­նում նրան Ե­կե­ղե­ցու բա­րե­կար­գու­թեան բո­լոր գոր­ծե­րում: Հո­գում էր նաեւ աղ­քատ­նե­րի մա­սին, ո­րոնց հա­մար կա­ռու­ցել տո­ւեց հի­ւան­դա­նոց­ներ, հիւ­րա­նոց­ներ ու աղ­քա­տա­սի­րու­թեան մա­սին սքան­չե­լի ճա­ռեր գրեց:

 

Ո­րոշ ժա­մա­նակ անց, երբ իշ­խա­նա­սէր ան­ձանց կող­մից Բար­սե­ղի թե­մի հա­մար խռո­վու­թիւն ծա­գեց, նա ստի­պո­ւած ե­ղաւ ա­ւե­լաց­նել եպիս­կո­պո­սա­րան­նե­րը: Նա, բռնա­դա­տե­լով նաեւ Գ­րի­գո­րին, կա­մե­ցաւ նրան Սա­սի­մի ե­պիս­կո­պոս ձեռ­նադ­րել, որ­պէս­զի կա­րո­ղա­նայ տի­րա­պէս հո­վո­ւել ժո­ղովր­դին իր աս­տո­ւա­ծա­խօս վար­դա­պե­տու­թեամբ: Սա­կայն Գ­րի­գո­րը հրա­ժար­ւում էր, որ­պէս­զի չզրկո­ւէր իր ա­ռանձ­նու­թիւ­նից եւ հո­գե­պա­րար անզ­բոս կեան­քից, ու բա­ցի դրա­նից՝ այդ վայ­րը լի էր աշ­խար­հա­կան խուռն բազ­մու­թեամբ: Յատ­կա­պէս տես­նում էր, որ ժո­ղովր­դի մէջ բա­զում խօ­սակ­ցու­թիւն­ներ կա­յին չար­ակն ու մա­խա­ցող մարդ­կանց կող­մից, ո­րոնք ա­ղան­դա­ւոր­նե­րի բան­սար­կու­թեամբ բամ­բա­սում էին ի­րենց եր­կու­սի բա­րե­կա­մու­թիւ­նից: Մին­չեւ ան­գամ կա­րո­ղա­ցան փոքր-ինչ տա­րա­ձայ­նու­թիւն գցել նրանց մէջ, իսկ սուրբ Բար­սե­ղը, ո­չինչ հա­մա­րե­լով այդ ա­մէ­նը, շտապ ե­կաւ Նա­զիանզ եւ Գ­րի­գո­րին ձեռ­նադ­րեց Սա­սիմ քա­ղա­քի ե­պիս­կո­պոս: Սա­կայն թշնա­մի­նե­րի ա­ռա­ջաց­րած խռո­վու­թիւն­նե­րը թոյլ չէին տա­լիս Գ­րի­գո­րին հա­մար­ձա­կա­պէս հո­վո­ւել, ո­րի հա­մար նա չկա­մե­ցաւ նս­տել այդ Ա­թո­ռին ու ա­ռանձ­նու­թեան ձգտե­լով՝ ինք­նա­կամ դար­ձաւ իր տե­ղը: Այն­ժամ նրա ծե­րու­նի հայ­րը հար­կադ­րեց նրան ըն­դու­նել նաեւ Նա­զիան­զի իր Ա­թո­ռը, քան­զի ինքն այ­լեւս չէր կա­րող հո­վո­ւել հօ­տը: Ե­րա­նե­լի Գ­րի­գո­րը թէ­պէտ շատ ընդ­դի­մա­ցաւ, սա­կայն յաղ­թո­ւե­լով հնա­զան­դու­թիւ­նից՝ յանձն ա­ռաւ գոր­ծակ­ցել հօ­րը` այն պայ­մա­նով, որ նրա մա­հից յե­տոյ չստի­պեն ի­րեն մնալ Ա­թո­ռին, այլ ըստ իր փա­փա­գի՝ թոյլ տան ի­րեն ա­ռաձ­նա­նալ:

 

Ս­րա­նից յե­տոյ՝ Տի­րոջ 373 թո­ւա­կա­նին, վախ­ճա­նո­ւեց նրա հայ­րը՝ Նա­զիան­զի ե­պիս­կո­պոս երա­նե­լի Գ­րի­գո­րիո­սը, որն ապ­րեց ոչ պա­կաս քան հա­րիւր տա­րի եւ 44-45 տա­րի վա­րեց ե­պիս­կո­պո­սա­կան պաշ­տօ­նը: Սուրբ Գ­րի­գո­րը Մեծն Բար­սե­ղի ներ­կա­յու­թեամբ դամ­բա­նա­կան ճա­ռով մե­ծա­պէս պա­տո­ւեց հօ­րը, խօս­քի սկիզ­բը նրան՝ Բար­սե­ղին ուղ­ղե­լով, ա­պա հիաս­քանչ կեր­պով խօ­սեց հօր ա­ռա­քի­նու­թիւն­նե­րի մա­սին: Դե­ռեւս կեն­դա­նի էր բա­րե­պաշ­տու­հի մայ­րը՝ Նու­նին, որին եւս ար­ժա­նա­պէս դրո­ւա­տեց ու մխի­թա­րեց: Իսկ երբ ո­րոշ ժա­մա­նակ անց վախ­ճա­նո­ւեց նաեւ մայ­րը, ե­րա­նե­լի Գ­րի­գո­րը, ա­զա­տո­ւե­լով բո­լոր հոգ­սե­րից, յայ­տա­րա­րեց նա­զիան­զա­ցի­նե­րին. «Ես այ­լեւս ձեր ե­պիս­կո­պո­սը չեմ եւ ա­զատ եմ Ե­կե­ղե­ցու բո­լոր գոր­ծե­րից: Ձեզ հա­մար հո­վիւ ընտ­րե­ցէք ու ինձ ա­զատ թո­ղէք»: Բայց քա­ղա­քա­ցի­նե­րը եւ մեր­ձա­կայ գա­ւառ­նե­րի ա­ռաջ­նորդ­ներն ընդ­դի­մա­ցան ու իր փո­խա­րէն մէ­կին ընտ­րե­լու խոս­տու­մով ա­ղա­չե­ցին, որ նա միառ­ժա­մա­նակ մնայ ի­րենց մօտ, սա­կայն մտա­դիր չէին ո­րե­ւէ մէ­կին ընտ­րել, այլ կա­մե­նում էին նրան մշտա­պէս պա­հել: Այն­ժամ ծած­կա­բար խոյս տուեց Նա­զիան­զից եւ գնաց Սե­լեւ­կիա՝ Ս. Թեկ­ղի վանք, ուր մնաց բա­ւա­կան ժա­մա­նակ՝ մտա­ծե­լով, որ այդ ըն­թաց­քում ո­րե­ւէ մէ­կին Նա­զիան­զի ե­պիս­կո­պոս կ’ընտ­րեն: Ան­ցան հինգ տա­րի­ներ, ու նա­զիան­զա­ցի­ներն ի­րենց ե­պիս­կո­պոս չընտ­րե­ցին: Ո­րոշ ա­ռաջ­նորդ­ներ սկսե­ցին մե­ղադ­րել Գ­րի­գո­րին` հօտն ան­տե­րունչ թող­նե­լու հա­մար, եւ այդ պատ­ճա­ռով Տի­րոջ 378 կամ 379 թո­ւա­կա­նին ժո­ղո­վրդին հո­վո­ւե­լու հա­մար նա ստի­պո­ւած վե­րա­դար­ձաւ Նա­զիանզ, սա­կայն յա­ճա­խա­կի յի­շե­ց­նում էր, թէ՝ «Ե՛ս չեմ տե­ղի ե­պիս­կո­պո­սը, ո­րե­ւէ մէ­կին ձեզ հո­վիւ ընտ­րէք»: Այդ շրջա­նում ե­րա­նե­լին ծանր ճգնու­թիւն­նե­րից ու չար­չա­րանք­նե­րից հի­ւան­դա­ցաւ եւ այդ դրու­թեան մէջ լսեց Կե­սա­րիա­յի հայ­րա­պե­տի՝ սուրբ Բար­սե­ղի՝ այս կեան­քից փոխ­ման մա­սին, ո­րից խո­րը տրտմու­թեան մէջ ըն­կաւ: Գ­րի­գո­րը մխի­թա­րա­կան նա­մակ գրեց նրա եղ­բօ­րը՝ Գ­րի­գոր Նիւ­սա­ցուն, իսկ երբ փոքր-ինչ թե­թե­ւա­ցաւ հի­ւան­դու­թիւ­նը, շա­րադ­րեց Բար­սե­ղին նո­ւի­րո­ւած մի ներ­բող, ուր նկա­րագ­րում էր նրա սրբու­թեան նա­խան­ձե­լի վար­քը: Ն­րան, ըստ իր վկա­յու­թեան, բա­զում ան­գամ­ներ տես­նում էր գի­շե­րա­յին տե­սիլք­նե­րում ու նրա­նից ըն­դու­նում պատ­գամ­ներ եւ քա­ջա­լե­րու­թիւն՝ ա­րիա­բար մնա­լու իր ծա­ռա­յու­թեան մէջ ու չդա­դա­րե­լու Ե­կե­ղե­ցու օգ­տի հա­մար աշ­խա­տե­լուց:

 

Այդ օ­րե­րին Ան­տիո­քում տե­ղի ու­նե­ցաւ եպիս­կո­պո­սա­կան ժո­ղով՝ Ե­կե­ղե­ցու խա­ղա­ղու­թեան հա­մար մի­ջոց գտնե­լու եւ բո­լոր Ե­կե­ղե­ցի­նե­րում ուղ­ղա­փառ հո­վիւ­ներ կար­գե­լու հա­մար, որ­պէս­զի ա­րիո­սա­կան­ներն իս­պառ չզօ­րա­նան: Ժո­ղո­վի մաս­նա­կից հայ­րե­րը նա­մակ գրե­ցին երա­նե­լի Գ­րի­գոր Նա­զիան­զա­ցուն ու հրա­մա­յե­ցին, որ նա ա­ռանց վա­րա­նե­լու գնայ թա­գա­ւո­րա­կան քա­ղաք՝ Կոս­տանդ­նու­պո­լիս, եւ ա­ռաջ­նոր­դի ժո­ղովր­դի ուղ­ղա­փառ դա­սին, ո­րով­հե­տեւ ա­րիո­սա­կան­ներն այն­տեղ ա­ռա­ւել էին զօ­րա­ցել, ու նաեւ բազ­մա­ցել էին տե­սակ-տե­սակ հեր­ձո­ւած­նե­րը: Մեծ էր Ե­կե­ղե­ցու վտան­գը, եւ չկար մէ­կը, որ կա­րո­ղա­նար յաղ­թել չա­րա­փառ­նե­րին եւ ուղ­ղա­փառ­նե­րին հաս­տա­տուն պա­հել ճշմա­րիտ վար­դա­պե­տու­թեան մէջ, բա­ցի ե­րա­նե­լի Գ­րի­գո­րից, ո­րի ի­մաս­տու­թեան ու սրբու­թեան համ­բա­ւը տա­րա­ծո­ւել էր ա­մե­նուր: Այն­ժամ բռնա­դա­տո­ւե­լով հայ­րե­րի հար­կադ­րող հրա­մա­նից՝ Տի­րոջ 379 թո­ւա­կա­նին գնաց Կոս­տանդ­նու­պո­լիս: Այդ շրջա­նում մե­ռաւ ա­րիո­սա­կան Վա­ղէս կայս­րը, եւ ինք­նա­կալ ըն­տրո­ւեց բա­րե­պաշտ Մեծն Թէո­դո­սը:

 

Երբ Գ­րի­գո­րը հա­սաւ թա­գա­ւո­րա­նիստ քա­ղաք, քա­նի դեռ այդ­տեղ չէր ե­կել Թէո­դոս ար­քան, չկա­րո­ղա­ցաւ ա­զա­տօ­րէն գոր­ծել, ո­րով­հե­տեւ նրան խո­չընդ­ո­տում էին ա­րիո­սա­կան­նե­րը, ո­րոնք Վա­ղէ­սի ու Կոս­տան­դի ժա­մա­նակ­նե­րից սկսած տի­րում էին Ե­կե­ղե­ցուն: Այդ պատ­ճա­ռով ի­ջե­ւա­նեց իր ծա­նօթ­նե­րից մէ­կի տա­նը, ուր ծած­կա­պէս ժո­ղով­ւում էին ուղ­ղա­փառ­նե­րը եւ լսում նրա քա­րո­զու­թիւն­նե­րը: Այդ տեղն այ­նու­հե­տեւ դար­ձաւ ուղ­ղա­փառ­նե­րի ժո­ղո­վա­տե­ղի, ա­ղօ­թա­րան ու տի­րա­պէս ուղ­ղա­փա­ռու­թեան վե­րա­հաս­տատ­ման վայր, ո­րը թւում էր, թէ ար­դէն կոր­ծան­ման վտան­գի տակ էր: Ուս­տի այդ հա­ւա­քա­տե­ղին կո­չո­ւեց «Ա­նաս­տա­սիա», ո­րը թարգ­ման­ւում է «­Յա­րու­թիւն», ուր յե­տա­գա­յում Ե­կե­ղե­ցի կա­ռու­ցո­ւեց:

 

Եւ թէ­պէտ սուր­բի քա­րո­զու­թեան վայրն այդ­պէս ան­շուք ու անն­շան էր թւում, սա­կայն այն օ­րից, ինչ ե­րա­նե­լին մուտք գոր­ծեց այն­տեղ, քա­ղա­քում ծաղ­կեց ուղ­ղա­փա­ռու­թիւ­նը, եւ բե­կո­ւեց այ­լա­փառ­նե­րի զօ­րու­թիւ­նը: Կա­տա­րո­ւեց Սուրբ Գր­քի այն խօս­քը, թէ՝ «­Դաւ­թի տու­նը գնա­լով զօ­րա­նում էր, իսկ Սա­ւու­ղի տու­նը` գնա­լով խա­ւա­րում»: Այն­տեղ ե­րա­նե­լի Գ­րի­գո­րը բազ­մու­թեան առ­ջեւ ե­րե­ւան հա­նեց իր հրա­շա­լի աս­տո­ւա­ծա­բա­նու­թեան աս­տո­ւա­ծա­ձիր պար­գե­ւը: Ա­մէն օր ժո­ղո­վո­ւած­նե­րին խո­րի­մաստ ու ազ­դու խօս­քե­րով վար­դա­պե­տում էր հա­մա­գոյ եւ միաս­նա­կան Սուրբ Եր­րոր­դու­թեան հրա­շա­փառ Խոր­հուր­դը ու քա­րո­զում Միած­նի ան­ճառ տնօ­րէ­նու­թիւ­նը: Քա­րո­զում էր Բա­նի աս­տո­ւա­ծու­թիւ­նը՝ ընդ­դէմ քրիս­տո­սա­մարտ­նե­րի, եւ Սուրբ Հո­գու աս­տո­ւա­ծու­թիւ­նը՝ ընդ­դէմ հո­գե­մարտ­նե­րի: Այդ­պէս ուղ­ղա­փառ դա­սին հաս­տա­տեց Ճշ­մար­տու­թեան մէջ ու ա­մա­չեց­րեց հա­կա­ռա­կորդ­նե­րին, քան­զի մէկ առ մէկ հեր­քում էր ժա­մա­նա­կի բո­լոր ա­ղան­դա­ւոր­նե­րի՝ ա­րիո­սա­կան­նե­րի, մա­կե­դո­նա­կան­նե­րի, եւ­նո­մէա­կան­նե­րի, փո­տի­նեան­նե­րի, մար­կե­ղա­կան­նե­րի, սա­բե­լէա­կան­նե­րի, ա­պո­ղի­նար­նե­րի, նո­վա­տիա­նոս­նե­րի եւ նրանց նման­նե­րի սնո­տի բար­բա­ջանք­նե­րը: Ս­րանք յա­ճախ էին վի­ճա­բա­նու­թիւն­նե­րի մէջ մտնում նրա հետ, սա­կայն գլխի­կոր յետ էին դառ­նում, քան­զի նա, զօ­րա­ցած Տի­րո­ջով, յաղ­թում էր հա­զա­րա­ւոր հա­կա­ռա­կորդ­­նե­րին: Կոս­տանդ­նու­պոլ­սի ժո­ղո­վուր­դը զար­մա­նում էր ե­րա­նե­լի Գ­րի­գո­րի բե­րա­նից ել­նող աս­տո­ւած­ի­մաստ խօս­քե­րից, ո­րի հա­մար նրան կո­չե­ցին Աս­տո­ւա­ծա­բան ու պա­տո­ւե­ցին Յով­հան­նէս Ա­ւե­տա­րան­չի ա­ռանձ­նա­կան ա­նո­ւամբ:

 

Օ­րըս­տօ­րէ ծաղ­կում էր Աս­տո­ւա­ծա­բա­նի վար­դա­պե­տու­թիւ­նը, եւ բա­զում մո­լո­րո­ւած­ներ կանգ­նե­ցին ճշմար­տու­թեան ճա­նա­պար­հի վրայ: Չա­րա­ցան նրա դէմ հա­ւա­տի հա­կա­ռա­կորդ­նե­րը՝ ա­րիո­սա­կան­ներն ու նրանց ար­բա­նեակ­նե­րը, եւ չկա­րո­ղա­նա­լով խօս­քով ընդ­դի­մա­նալ նրան՝ սկսե­ցին տե­սակ-տե­սակ ա­նար­գանք­նե­րով համ­բա­ւա­զերծ ա­նել նրան: Լի­նում էր, որ քա­ղա­քով մէկ ծաղ­րում էին նրան ՝որ­պէս անն­շան ռամ­կի, լի­նում էր, որ ա­նար­գում էին հան­դերձ­նե­րի հա­մար՝ իբ­րեւ քրձազ­գեստ մէ­կի, եր­բեմն էլ նո­ւաս­տաց­նում էին ծե­րու­թիւ­նից ու հի­ւան­դու­թիւ­նից ձեռք բե­րած ան­շուք տես­քի հա­մար եւ այդ­պէս լր­բու­թեամբ ծաղ­րան­քի են­թար­կում: Քան­զի նա­խան­ձա­բեկ լի­նե­լով նրա սքան­չե­լի, պեր­ճա­խօս ու հրա­շա­խօս բե­մա­սա­ցու­թիւն­նե­րից՝ ա­նար­գա­կան նե­տեր էին ար­ձա­կում նրա վրայ՝ նրան նմա­նեց­նե­լով գու­սան­նե­րին եւ վարձ­կան­նե­րին: Իսկ մի ան­գամ էլ ի­րենց սաս­տիկ չա­րու­թիւ­նից ա­տամ­նե­րը կրճտաց­նե­լով՝ բրիչ­նե­րով ու քա­րե­րով յար­ձա­կո­ւե­ցին նրա վրայ, սա­կայն Տէ­րը նրան ան­վնաս պա­հեց նրանց ձեռ­քից: Դար­ձեալ մէկ այլ ան­գամ սուտ մե­ղա­դրանք­ներ բար­դե­ցին նրա վրայ, թէ իբր յան­ցա­ւոր է ար­քու­նի օ­րէն­քը խախ­տե­լու մէջ, եւ նրան կա­պանք­նե­րով կանգ­նեց­րին հե­թա­նոս դա­տա­ւո­րի առ­ջեւ: Սա­կայն երբ ե­րա­նե­լին հե­զու­թեամբ ա­պա­ցու­ցեց իր ան­մե­ղու­թիւ­նը, դա­տա­ւո­րը հրա­մա­յեց նրան ա­զատ ար­ձա­կել:

 

Այս բո­լոր եւ նաեւ այլ բիւ­րա­պա­տիկ վշտե­րի ու հա­լա­ծանք­նե­րի մէջ ե­րա­նե­լին միշտ անվր­դով էր մնում: Եւ որ­քան սաստ­կա­նում էր ո­սոխ­նե­րի գա­զա­նու­թիւ­նը, այն­քան նա՝ իբ­րեւ ան­մեղ գառ, սի­րով ու քաղց­րու­թեամբ էր խօ­սում նրանց հետ, ո­րով եւ ան­հա­մար թշնա­մի­նե­րի դէ­պի ի­րեն էր ձգում: Նա այն­պի­սի ա­ռանձ­նա­կան շնորհ ու­նէր, որ պա­տեհ ժա­մին, ըստ ի­րեն լսող­նե­րի ըն­դու­նե­լու­թեան, այն­պէս էր մա­տու­ցում խօս­քը, որ ան­հնար էր նրան մի ան­գամ ան­նա­խանձ լսո­ղին չյա­րել նրան: Այդ­պէս շա­տե­րին դարձ­րեց մո­լորու­թիւ­նից եւ ուղ­ղա­փառ հա­ւա­տին հա­մըն­թաց` քա­ղա­քում ծաղ­կեց­րեց աս­տո­ւա­ծա­պաշ­տու­թիւ­նը:

 

Ու քա­նի որ նրա համ­բա­ւը տա­րա­ծո­ւել էր հե­ռա­ւոր վայ­րե­րում, նրան սկսե­ցին այ­ցե­լել շատ ե­րե­ւե­լի մար­դիկ, ո­րոն­ցից մէկն էր Մեծն Հե­րո­նի­մոս Գաղ­մա­տա­ցին: Սա հռո­մէա­ցի լու­սա­ւոր եւ բա­րե­բեր վար­դա­պետ­նե­րից էր՝ ծաղ­կած ա­մէն գի­տու­թեամբ, եւ այդ ժա­մա­նակ գտնւում էր ա­սո­րի­նե­րի երկ­րում: Նա գնաց Բիւ­զան­դիա՝ Գ­րի­գոր Աս­տո­ւա­ծա­բա­նի մօտ, ու իր հա­մար փառք հա­մա­րեց հա­մա­րո­ւել նրա ա­շա­կերտ­նե­րից մէ­կը, «քան­զի,- ա­սում էր,- ան­հա­մե­մատ գե­րա­գոյն եմ տես­նում սրա վար­դա­պե­տու­թիւ­նը, քան յոյ­նե­րի եւ լա­տին­նե­րի ուս­մուն­քը»:

 

Ու երբ ա­մե­նուր բազ­մա­ցան ե­րա­նե­լի Գ­րի­գո­րի բա­րե­կար­գու­թեան ար­դիւնք­նե­րը, Կոս­տանդ­նու­պոլ­սի ուղ­ղա­փառ ժո­ղո­վուր­դը միա­բա­նո­ւեց՝ նրան պատ­րիարք կար­գե­լու հա­մար, քան­զի այդ ժա­մա­նակ չու­նէին ուղ­ղա­փառ ե­պիս­կո­պոս: Այս ո­րոշ­մա­նը միա­ւո­րո­ւեց նաեւ Ա­ղեք­սանդ­րիա­յի հայ­րա­պե­տը՝ Պետ­րոս Երկ­րոր­դը, եւ գրու­թեամբ հաս­տա­տեց նրան` որ­պէս թա­գա­ւո­րա­նիստ քա­ղա­քի հո­վո­ւա­պետ: Սա­կայն ե­րա­նե­լի Գ­րի­գորն ընդ­դի­մա­ցաւ, յանձն չա­ռաւ այդ պա­տի­ւը ու մին­չեւ ան­գամ ար­տա­սուք­նե­րով ա­ղա­չեց ժո­ղովր­դի իշ­խա­նա­ւոր­նե­րին, որ­պէս­զի այլ ար­ժա­նա­ւոր մէ­կին ընտ­րեն, սա­կայն նրանք չհրա­ժա­րո­ւե­ցին ի­րենց ո­րո­շու­մից եւ նրան ի­րենց հայ­րա­պետ կար­գե­ցին:

 

Ու քա­նի որ դե­ռեւս ա­րիո­սա­կան­նե­րի ձեռ­քին էին գտնւում Ե­կե­ղե­ցի­նե­րը, իսկ ինք­նա­կալ Թէո­դո­սը պա­տե­րազ­մա­կան եւ այլ խնդիր­նե­րի լուծ­ման հա­մար գտնւում էր հե­ռա­ւոր երկր­նե­րում, ա­րիո­սա­կան­նե­րը մեծ աղ­մուկ բարձ­րաց­րին թա­գա­ւո­րա­կան քա­ղա­քում ու բա­զում չա­րիք­ներ պատ­ճա­ռե­ցին ուղ­ղա­փառ­նե­րի դա­սին: Իսկ ե­րա­նե­լի Գ­րի­գո­րը, չա­րին բա­րու­թեամբ հա­տու­ցե­լով, սի­րով եւ քաղց­րու­թեամբ նո­ւա­ճեց բո­լոր թշ­նա­մի­նե­րին:

 

Երբ Թէո­դո­սը հա­սաւ Թե­սա­ղո­նի­կէ եւ տե­ղե­կա­ցաւ Ե­կե­ղե­ցու խռո­վու­թեան ու ա­րիո­սա­կան­նե­րի ստա­հա­կու­թեան մա­սին, ար­ձա­կեց մի հրո­վար­տակ, ըստ ո­րի՝ թա­գա­ւո­րա­կան քա­ղա­քում չպէտք է գտնո­ւէր Նի­կիա­կան հա­ւա­տից շե­ղուած ո­րե­ւէ մէ­կը, իսկ բո­լոր ա­ղանդ­նե­րը պէտք է կա՛մ միա­բա­նո­ւէին Ե­կե­ղե­ցուն, կա՛մ հե­ռա­նա­յին քա­ղա­քից: Այս հրա­մա­նով թէ­պէտ զօ­րա­ցան ուղ­ղա­փառ­նե­րը, սա­կայն իս­պառ չընկր­կե­ցին չա­րա­փառ­նե­րը, քան­զի ոչ բո­լո­րը հե­ռա­ցան քա­ղա­քից, իսկ շա­տերն էլ յայտ­նա­պէս ընդ­դի­մա­ցան ար­քու­նի հրո­վար­տա­կին ու մին­չեւ ան­գամ հրա­պա­րա­կում ա­րիւ­նա­հե­ղու­թիւն ա­րե­ցին: Բայց սուրբ Գ­րի­գո­րը շա­րու­նա­կում էր հե­զա­համ­բոյր վարք ցու­ցա­բե­րել ընդ­դէմ գա­զա­նա­ցած թշնա­մի­նե­րի եւ ջա­նում էր քաղց­րու­թեամբ գրա­ւել նրանց սրտե­րը: Միշտ սի­րա­լիր յոր­դո­րանք­նե­րով էր խօ­սում նրանց հետ ու այն­պի­սի մար­դա­սի­րու­թիւն ցու­ցա­բե­րում, որ շա­տե­րը, յաղ­թո­ւե­լով նրա սի­րուց, յօ­ժա­րու­թեամբ խո­նարհ­ւում եւ հպա­տակ­ւում էին Ե­կե­ղե­ցուն: Սա­կայն Աս­տու­ծոյ մար­դու այս գո­վե­լի ըն­թաց­քը, ո­րով դիւ­րա­գոյն կեր­պով բո­լո­րին որ­սում էր Ա­ւե­տա­րա­նի ուռ­կա­նի մէջ, ան­պա­տեհ թո­ւաց ուղ­ղա­փառ­նե­րի դա­սին, ո­րոնք, այդ­քան ժա­մա­նակ կե­ղե­քո­ւած լի­նե­լով ա­րիո­սա­կան­նե­րից, հա­մար­ձա­կու­թիւն գտ­նե­լով Մեծն Թէո­դո­սից, կա­մե­ցան հա­տու­ցել նրանց ու սկսե­ցին քրթմնջել Աս­տո­ւա­ծա­բա­նից:

 

Ժո­ղովր­դի այս տրտուն­ջը խռո­վու­թեան մեծ դուռ բա­ցեց, քան­զի մա­խա­ցող­նե­րից եւ փա­ռա­սէր­նե­րից ո­մանք Աս­տո­ւա­ծա­բա­նին Ա­թո­ռից հե­ռաց­նե­լու  հա­մար սկսե­ցին ա­րա­տա­ւո­րել նրան: Ն­րանց գլխա­ւո­րում էր ոմն Մաք­սի­մոս Ա­ղեք­սանդ­րա­ցի՝ մի այր՝­ խո­րա­մանկ ու ճար­տար խառ­նա­կու­թիւն­ներ եւ յու­զում­ներ ա­ռա­ջաց­նե­լու մէջ, ո­րը ե­ղել էր կիւ­նի­կեան, այ­սինքն՝ ի­մաս­տա­սէր­նե­րի շնա­կան[5] ա­ղան­դի ան­դամ ու մի ժա­մա­նակ զո­հա­բե­րել նաեւ կուռ­քե­րին: Նա աք­սո­րո­ւած է ե­ղել իր ա­նի­րա­ւու­թիւն­նե­րի հա­մար, սա­կայն աք­սո­րից փա­խուստ էր տո­ւել, ի­րեն քա­րո­զում էր որ­պէս հա­լա­ծո­ւած Ք­րիս­տո­սի անուան հա­մար եւ հան­դէս գա­լիս որ­պէս կեն­դա­նի նա­հա­տակ: Արդ, սա նախ կեղ­ծա­պա­տիր հնարք­նե­րով շնորհ գտաւ ե­րա­նե­լի Գ­րի­գո­րի առ­ջեւ, բա­զում բա­րե­րա­րու­թիւն­ներ ստա­ցաւ նրա­նից ու մին­չեւ ան­գամ դար­ձաւ նրա սի­րե­լի սպա­սա­ւոր­նե­րից եւ ա­շա­կերտ­նե­րից մէ­կը, իսկ ա­պա՝ նաեւ բնա­կա­կիցն ու սե­ղա­նա­կի­ցը: Երբ նա լսեց Գ­րի­գո­րի մա­սին ժո­ղովր­դի բո­ղոք­նե­րը, սկսեց յե­ղաշր­ջել ամ­բո­խին ընդ­դէմ Գ­րի­գո­րի եւ բազ­մու­թեա­նը գրա­ւել դէ­պի իր կող­մը, քան­զի հան­դէս էր գա­լիս որ­պէս ամ­բողջ հո­գով թշնա­մի չա­րա­փառ­նե­րին ու ինչ­պէս ինքն էր ա­սում. «Գրի­գո­րի պէս հա­մա­խոհ եւ հա­մա­հունչ չեմ ճշմար­տու­թեան թշնա­մի­նե­րին»: Այս կեր­պով նա հա­ճո­յա­ցաւ ժո­ղո­վրդին ու այն­քան ա­ռաջ տա­րաւ իր չար­ա­րո­ւեստ հնարք­նե­րը, որ գրա­ւեց նաեւ Ա­ղեք­սանդ­րիա­յի Պետ­րոս պատ­րիար­քի սիր­տը: Վեր­ջինս, հրա­ժա­րո­ւե­լով իր նախ­կին մտա­հա­ճու­թիւ­նից, ո­րով Գ­րի­գո­րին պատ­րիար­քու­թեան էր կար­գել, Ե­գիպ­տո­սից ու­ղերձ յղեց ե­պիս­կո­պոս­նե­րին, որ­պէս­զի Կոս­տանդ­նու­պոլ­սի Ա­թո­ռին նստե­լու հա­մար ձեռ­նա­դրեն Մաք­սի­մոս Ա­ղեք­սանդ­րա­ցուն:

 

Երբ ե­պիս­կո­պոս­ներն այդ նպա­տա­կով ե­կան թա­գա­ւո­րա­կան քա­ղաք, մեծ ըն­դու­նե­լու­թեան ար­ժա­նա­ցան ե­րա­նե­լի Գ­րի­գո­րի կող­մից: Եւ մինչ խոր­հուրդ էին ա­նում այն գոր­ծի շուրջ, որ ե­կել էին ի­րա­գոր­ծե­լու, հի­ւան­դա­ցաւ ե­րա­նե­լի Գ­րի­գո­րը, ու ե­պիս­կո­պոս­նե­րը, օգ­տա­գոր­ծե­լով այդ ա­ռի­թը, Մաք­սի­մո­սի հետ գի­շե­րը հա­ւա­քո­ւե­ցին ոմն փող­հար ռամ­կի տա­նը, ուր նրան ե­պիս­կո­պոս ձեռ­նադ­րե­ցին եւ կար­գե­ցին Կոս­տանդ­նու­պոլ­սի պատ­րիարք: Ու քա­նի որ կայս­րը քա­ղա­քում չէր, հրա­պու­րանք­նե­րով եւ կա­շառք­նե­րով քա­ղա­քի մե­ծա­մեծ­նե­րին հեշ­տու­թեամբ հա­ւա­նու­թեան բե­րե­ցին: Սա­կայն այդ բա­նին հա­մա­ձայն էր ոչ ամ­բողջ ժո­ղո­վուր­դը, ո­րի հա­մար լու­րը տա­րա­ծո­ւե­լուն պէս մեծ պա­ռակ­տու­թիւն ըն­կաւ ժո­ղովր­դի մէջ, ու ողջ քա­ղաքն ա­լե­կո­ծուեց: Իսկ ե­րա­նե­լի Աս­տո­ւա­ծա­բա­նը հի­ւանդ վի­ճա­կով միառ­ժա­մա­նակ հե­ռա­ցաւ քա­ղա­քից՝ ոչ թէ հո­գա­լով իր ան­ձի մա­սին, այլ` Աս­տու­ծոյ ժո­ղովր­դի, քան­զի յայտ­նա­պէս տե­սաւ հօ­տի ցրու­մը յափշ­տա­կիչ գայ­լե­րի կող­մից: Նա ան­հանգս­տա­նում էր՝ Ե­կե­ղե­ցու ան­դամ­նե­րին վտան­գո­ւած տես­նե­լով, ո­րի հա­մար գրու­թեամբ եւ խօս­քե­րով բո­լո­րին ցոյց էր տա­լիս ա­ղան­դա­ւոր Մաք­սի­մո­սի բռնա­կա­լու­թեան պատ­ճա­ռած հո­գե­ւոր կո­րուս­տը: Եւ այն­չափ ազ­դու էին սուր­բի խրատ­նե­րը, որ շատ չան­ցած Մաք­սի­մո­սի բո­լոր հա­մա­խոհ­նե­րը հե­ռա­ցան նրա­նից, իսկ ին­քը, մնա­լով ա­նօգ­նա­կան, դի­մեց Թե­սա­ղո­նի­կէում գտնո­ւող Թէո­դոս կայս­րին: Բայց նրա­նից եւս նա­խա­տինք­նե­րով մեր­ժո­ւե­լուց յե­տոյ գնաց Ա­ղեք­սանդ­րիա, ուր ստի­պեց Պետ­րոս հայ­րա­պե­տին, որ կա՛մ ի­րեն հաս­տա­տի Կոս­տանդ­նու­պոլ­սի Ա­թո­ռին, կա՛մ էլ հայ­րա­պետն ին­քը եւս հե­ռա­նայ իր Ա­թո­ռից, սա­կայն քա­ղա­քա­պե­տը, ա­րագ վրայ հաս­նե­լով, հա­լա­ծեց նրան քա­ղա­քից:

 

Եւ քա­նի որ թա­գա­ւո­րա­կան քա­ղա­քում չէին հան­դարտ­ւում պա­ռակ­տու­թիւ­ններն ու աղ­մուկ­նե­րը, ե­րա­նե­լի Գ­րի­գո­րը ո­րո­շեց թող­նել Ա­թո­ռը եւ վե­րա­դառ­նալ իր տուն, ո­րի հա­մար մի օր բեմ բարձ­րա­ցաւ ու ժո­ղովր­դին ա­սաց. «Մ­նա­ցէ՛ք խա­ղա­ղու­թեամբ: Ես այ­սու­հե­տեւ իս­պառ հրա­ժար­ւում եմ հով­ւու­թիւ­նից եւ գնում եմ դէ­պի առանձ­նու­թիւն, որ­պէս­զի իմ պատ­ճա­ռով խառ­նա­շփոթ ու բա­ժա­նու­թիւն չա­ռա­ջա­նայ Ք­րիս­տո­սի հօ­տի մէջ: Միայն ա­ղա­չե­լով՝ սա եմ խնդ­րում ձեզ. ան­թե­րի պա­հե­ցէք ուղ­ղա­փառ հա­ւա­տը, որ­պէս­զի ի­զուր չանց­նի ձեզ հա­մար իմ թա­փած քրտին­քը»: Սա լսե­լով՝ ժո­ղովր­դի բազ­մու­թիւնն ար­տա­սո­ւեց եւ չհան­դուր­ժե­լով քաջ հո­վո­ւի հե­ռա­նա­լը` միա­բե­րան գո­չեց. «­Դո՛ւ ես մեր հայ­րը, հո­վիւն ու վար­դա­պե­տը: Մենք չե՛նք թող­նի մեր ա­ռաջ­նոր­դին»: Սա­կայն տես­նե­լով, որ Աս­տո­ւա­ծա­բա­նը չի կա­մե­նում լսել ի­րենց, բո­ղո­քի ձայն բարձ­րաց­րին եւ ա­սա­ցին. «Ե­թէ հե­ռա­նաս մե­զա­նից, ո՛վ հայր սուրբ, մենք կը հե­ռա­նանք ճշմա­րիտ հա­ւա­տից, ու մե­զա­նից կ’օ­տա­րա­նայ Սուրբ Եր­րոր­դու­թիւ­նը: Եւ ինչ­պէ՞ս ես ան­տե­սում Տի­րոջ ժո­ղովր­դին, որ Ք­րիս­տո­սի Ա­րեան գինն է, կամ ի՞նչ պա­տաս­խան պի­տի տաս Աստ­ծուն»: Այն­ժամ սուր­բը, խո­նար­հո­ւե­լով նրանց ար­տա­սուք­նե­րին, խոս­տա­ցաւ միառ­ժա­մա­նակ մնալ, մին­չեւ կը գար ար­ժա­նա­ւոր մէ­կը:

 

Այդ օ­րե­րին՝ 380 թո­ւա­կա­նին, Կոս­տանդ­նու­պո­լիս քա­ղաք մտաւ աս­տո­ւա­ծա­սէր Թէո­դոս թա­գա­ւո­րը  եւ տես­նե­լով, որ քա­ղա­քը Գ­րի­գոր Աս­տո­ւա­ծա­բա­նի ջան­քե­րով ծաղ­կել է ուղ­ղա­փա­ռու­թեամբ, յոյժ ու­րախ ե­ղաւ եւ ա­պա սուր­բի յոր­դո­րով քա­ղա­քը մաք­րեց մնա­ցած ա­ղանդ­նե­րից, հե­ռաց­րեց ա­րիո­սա­կան ե­պիս­կո­պոս­նե­րին ու Ե­կե­ղե­ցին, ո­րին նրանք տի­րում էին քա­ռա­սուն տա­րի, յանձ­նեց ուղ­ղա­փառ­նե­րի ձեռ­քը, իսկ ե­րա­նե­լի Գ­րի­գո­րին՝ որ­պէս օ­րի­նա­ւոր հայ­րա­պե­տի, հան­դի­սա­պէս տա­րաւ ա­ւագ Ե­կե­ղե­ցի: Ճա­նա­պար­հին, երբ ինք­նա­կա­լը հայ­րա­պե­տի հետ տա­ճար էր գնում, յան­կար­ծա­կի եր­կին­քը պա­տո­ւեց մթա­գին ամ­պով, եւ թանձ­րա­մած խա­ւա­րը ծած­կեց ցե­րե­կո­ւայ լոյ­սը: Սա տես­նե­լով՝ հեր­ձո­ւա­ծող­նե­րի խմ­բերն սկսե­ցին խայ­տալ ու ա­սել. «Ա­հա սա յայտ­նի նշան է, որ Աս­տո­ւած չէր կա­մե­նում մեր ար­տաք­սո­ւե­լը թա­գա­ւո­րա­կան քա­ղա­քից»: Իսկ սրանց հա­կա­ռակ՝ ուղ­ղա­փառ դա­սի պար­զա­միտ ժո­ղո­վուր­դը մեծ տրտ­մու­թեան մէջ ըն­կաւ, քան­զի հան­դի­սա­ւոր տօ­նի օ­րո­ւայ խա­ւա­րե­լը չա­րա­գու­շակ նշան հա­մա­րեց: Բայց երբ ե­րա­նե­լի Գ­րի­գորն ար­քա­յի հետ մտաւ Խո­րան, ան­մի­ջա­պէս ցրո­ւեց մթա­գին ամ­պը, եւ պայ­ծառ լոյս ծա­գեց, ո­րի հա­մար ուղ­ղա­փառ­նե­րը մե­ծա­պէս ու­րա­խա­ցան, իսկ հա­կա­ռա­կորդ­ներն ա­մա­չե­ցին: Այն­ժամ ար­քան, սի­րա­լիր պա­տո­ւե­լով Գ­րի­գո­րին, ա­սաց նրան. «Ա­հա­ւա­սիկ, հա՛յր սուրբ, Տէրն Ին­քը քեզ յանձ­նեց Ե­կե­ղե­ցին, ո­րը ծաղ­կեց­րիր՝ ո­ռո­գե­լով քո քրտին­քով: Այ­սու­հե­տեւ քոնն է հօ­տը ու քոնն է հայ­րա­պե­տա­կան Ա­թո­ռը»: Եւ որ­չափ ե­րա­նե­լի Գ­րի­գորն ընդ­դի­մա­նում էր մտնել այդ լծի տակ, այն­քան բա­րե­պաշտ կայս­րը հար­կադ­րում էր նրան յանձն առ­նել այդ պաշ­տօ­նը: Աս­տո­ւա­ծա­սէր Թէո­դո­սը յոյժ մե­ծա­րում էր Աս­տո­ւա­ծա­բա­նին եւ իբ­րեւ հո­գի­նե­րի հա­րա­զատ հօր՝ հպա­տակ էր նրան ա­մէն բա­նում: Յա­ճախ էր նրան հրա­ւի­րում ար­քու­նի պա­լատ, սա­կայն նա խոյս էր տա­լիս ու ա­սում. «Իմ գոր­ծը Ք­րիս­տո­սի հօ­տին ծա­ռա­յելն է եւ ոչ թէ թա­գա­ւո­րա­կան սե­ղան­նե­րը վա­յե­լե­լը»:

 

Երբ ա­րիո­սա­կան­ներն ու միւս հա­կա­ռա­կորդ­նե­րը տե­սան, որ ի­րենց ա­ղան­դը ջախ­ջա­խո­ղը յոյժ պատ­ւո­ւեց ինք­նա­կա­լի կո­մից, մե­ծա­պէս կա­շա­ռե­ցին մի գա­զա­նա­միտ զօ­րա­կա­նի՝ սուրբ հայ­րա­պե­տին դա­ւադ­րու­թեամբ սպա­նե­լու հա­մար: Եւ նա, իր հետ վերց­նե­լով իր գոր­ծա­կից­նե­րին, յան­կար­ծա­կի մտաւ սուր­բի սե­նեա­կը, ուր նա, տկա­րա­ցած իր մարմ­նա­ւոր հի­ւան­դու­թիւ­նից, պառ­կած էր մահ­ճում: Սուր­բը, նրանց տես­նե­լով, շար­ժո­ւեց մահ­ճում եւ ոտ­քե­րը դուրս հա­նեց: Այն­ժամ Տի­րո­ջից մեծ ահ ըն­կաւ այդ մար­դու վրայ, կա­պո­ւե­ցին նրա ձեռ­քե­րը, ու ոչինչ չկա­րո­ղա­ցաւ ա­նել: Երբ նրա ըն­կեր­նե­րը դուրս ե­կան, զօ­րա­կանն ար­տա­սուք­նե­րով ըն­կաւ սուր­բի ոտ­քե­րը եւ ի­րեն թո­ղու­թիւն խնդրեց այն չար գոր­ծի հա­մար, որ ե­կել էր ա­նե­լու: Իսկ սուր­բը քաղց­րու­թեամբ խրա­տեց նրան ու սի­րով ար­ձա­կեց՝ ա­սե­լով. «­Թող Աս­տո­ւած, որ պա­հեց ինձ թշնա­մու ո­րո­գայ­թից, քեզ պա­հա­պան լի­նի»: Ե­րա­նե­լին բո­լո­րից ծած­կեց այս դէպ­քը եւ իր ան­ո­խա­կա­լու­թեամբ շա­հեց իր հա­կա­ռա­կորդ­նե­րին:

 

Ս­րա­նից յե­տոյ Աս­տո­ւա­ծա­բա­նը բա­րե­պաշտ Թէո­դո­սին յոր­դո­րում էր հո­գալ Ե­կե­ղե­ցու խա­ղա­ղու­թեան հա­մար ու մաք­րել իր տէ­րու­թիւ­նը տե­սակ-տե­սակ հեր­ձո­ւա­ծող­նե­րից` յատ­կա­պէս հո­գե­մարտ մա­կե­դո­նա­կան­նե­րից, ո­րոնց չար որոմ­նե­րը սեր­մա­նո­ւել էին ա­մե­նուր: Միա­ժա­մա­նակ ա­ղա­չում էր նաեւ գտնել ար­ժա­նա­ւոր մէ­կին եւ կար­գել Կոս­տանդ­նու­պոլ­սի Ա­թո­ռին, իսկ ի­րեն ա­զատ ար­ձա­կել: Ու այս խնդիր­նե­րի հա­մար 381 թո­ւա­կա­նին Կոս­տանդ­նու­պոլ­սում գու­մա­րո­ւեց սուրբ ժո­ղով 150 հայ­րա­պետ­նե­րի մաս­նակ­ցու­թեամբ, ո­րոնց մէջ ա­նո­ւա­նի էր Ան­տիո­քի սուրբ Մե­լի­տոս հայ­րա­պե­տը: Արդ, ընդ­դէմ ժա­մա­նա­կի հեր­ձո­ւա­ծող­նե­րի հա­ւա­տի սահ­մա­նու­մը հաս­տա­տե­լուց յե­տոյ սուրբ Մե­լի­տո­սը եւ այլ ե­պիս­կո­պոս­ներ բռնա­դա­տե­ցին Գ­րի­գոր Աս­տո­ւա­ծա­բա­նին ու հաս­տա­տե­ցին թա­գա­ւո­րա­կան քա­ղա­քի պատ­րիար­քու­թեան Ա­թո­ռին: Եւ թէ­պէտ նա սկզբում ընդ­դի­մա­նում էր, սա­կայն յե­տոյ յանձն ա­ռաւ հնա­զան­դո­ւել ժո­ղո­վի հայ­րե­րին եւ նա­յեց ոչ թէ միայն իր ա­ռանձ­նու­թեան ցան­կու­թեա­նը, ո­րին փա­փա­գում էր, այլ Ք­րիս­տո­սի հօ­տին, ո­րը կա­րիք ու­նէր նա­խան­ձախն­դիր հո­վո­ւի:

 

Եւ երբ դեռ չէր ա­ւար­տո­ւել ժո­ղո­վը, վախ­ճա­նո­ւեց սուրբ Մե­լի­տո­սը, ո­րին ու­րիշ­նե­րի հետ ներ­բո­ղա­կան ճա­ռով պա­տո­ւեց նաեւ Գ­րի­գոր Աս­տո­ւա­ծա­բա­նը: Մե­լի­տո­սի՝ Ան­տիո­քի Ա­թո­ռը ժա­ռան­գե­լու հա­մար քա­ղա­քում հա­կա­ռա­կու­թիւն­ներ ծա­գե­ցին, ո­րոնց խա­ղա­ղու­թեան միջ­նորդն ու խրա­տա­տուն ե­ղաւ Աս­տո­ւա­ծա­բա­նը: Բայց քա­նի որ ոչ բո­լորն ըն­դու­նե­ցին նրա խոր­հուրդ­նե­րը, սաստ­կա­ցաւ երկ­պա­ռա­կու­թիւ­նը, եւ շա­տե­րը թշ­նա­մա­ցան սուր­բի հետ: Այն­ժամ մէկ այլ խռո­վու­թիւն եւս ծա­գեց. ե­գիպ­տա­ցի ե­պիս­կո­պոս­նե­րից ո­մանք, ուշ հաս­նե­լով ժո­ղո­վին, մե­ղադ­րե­ցին հայ­րե­րին, թէ ին­չո՞ւ ա­ռանց ի­րենց հա­մա­ձայ­նու­թեան Գ­րի­գո­րին պատ­րիարք նստեց­րին ու չսպա­սե­ցին ի­րենց գալս­տեա­նը: Գրի­գո­րի հա­կա­ռա­կորդ­նե­րը, սա եւս ա­ռիթ դարձ­նե­լով, սկսե­ցին չա­րա­խօ­սել նրա­նից, թէ նա իր փառ­քի եւ պա­տո­ւի հա­մար ա­ռանց ի­րա­ւուն­քի ու օ­րէն­քից դուրս է ըն­դու­նել Կոս­տանդ­նու­պոլ­սի Ա­թո­ռը՝ թող­նե­լով Սա­սի­մի, ա­պա Նա­զիան­զի փոքր ա­ռաջ­նոր­դու­թիւ­նը՝ իբր ե­պիս­կո­պո­սա­րան­նե­րի հե­տա­մուտ մի թա­փա­ռա­կան: Եւ հեգ­նե­լով՝ նրան կո­չում էին ե­ռե­պիս­կո­պոս՝ երեք տե­ղե­րում ե­պիս­կո­պոս ընտ­րո­ւած լի­նե­լու պատ­ճա­ռով:

 

Եւ քա­նի որ խռո­վու­թիւնն օ­րըս­տօ­րէ սաստ­կա­նում էր, ե­րա­նե­լի Գ­րի­գո­րը կանգ­նեց ժո­ղո­վի բե­մին, հրա­շա­լի ա­տե­նա­խօ­սու­թեամբ մեր­կաց­րեց չա­րա­խօս­նե­րի զրպար­տու­թիւն­նե­րը ու իր հա­մար հրա­ման խնդրեց հայ­րե­րից հրա­ժա­րո­ւել Ա­թո­ռից եւ ա­սաց. «Ե­թէ այս խռո­վու­թիւն­ներն իմ պատ­ճա­ռով են, ա­պա ես ա­ւե­լի լա­ւը չեմ, քան Յով­նա­նը. ինձ վերց­րէք ծո­վը նե­տե­ցէք, ու ձեր մէջ կը դա­դա­րի մրրի­կը: Սա­կայն ես մե­ծա­պէս ու­րախ եմ, ո­րով­հե­տեւ կ’ա­զա­տո­ւեմ տա­ռա­պա­լից հոգ­սե­րից եւ կը դառ­նամ ա­ռանձ­նու­թեան իմ ցան­կա­լի օ­թե­ւա­նը: Եւ ա­ռա­ւել ու­րախ եմ ի Տէր, քան­զի ով­քեր ինձ հե­ռաց­նում են Ա­թո­ռից, չեն կա­րող հե­ռաց­նել ինձ Աստ­ծուց, այլ ա­ւե­լի կը մօ­տեց­նեն, ո­րին կա­րօտ եմ: Թո՛յլ տո­ւէք ինձ, աղա­չում եմ ձեզ, ապ­րել ա­ռանձ­նու­թեան անզ­բաղ կեան­քով, որ­պէս­զի միայն իմ Տէր Աս­տու­ծոյ հետ լի­նեմ: Իսկ դուք ձեզ հա­մար ընտ­րե­ցէք այն­պի­սի մէ­կին, ո­րը կ­’ա­ռաջ­նոր­դո­ւի Աս­տու­ծոյ Հո­գով ու Ե­կե­ղե­ցին խա­ղա­ղու­թեան մէջ կը պա­հի, քան­զի ինձ հա­մար ծանր է տա­նել այս­պի­սի դժուա­րա­կիր պայ­քա­րը, ցու­ցա­բե­րել հե­զու­թիւն եւ փո­խա­րէ­նը որ­պէս յան­ցա­ւոր դա­տո­ւել: Ես չեմ կա­րող կռո­ւել մա­խա­ցող­նե­րի հետ ու միօ­րի­նակ կեր­պով մա­քա­ռել սի­րե­լի­նե­րի եւ թշնա­մի­նե­րի հետ»: Այս­պի­սի խօս­քե­րով նա բա­զում ան­գամ­ներ խօ­սեց ժո­ղո­վի հայ­րե­րի, նաեւ ժո­ղովր­դի ու թա­գա­ւո­րի առ­ջեւ եւ մի կերպ նրանց հա­մո­զե­լով՝ հրա­ման ա­ռաւ վե­րա­դառ­նալ իր հայ­րե­նի քա­ղա­քը: Բայց հե­ռա­նա­լով հան­դերձ` քիչ ան­հանգս­տու­թիւն չկար ե­րա­նե­լու սրտում, որովհե­տեւ չգի­տէր, թէ հօտն ո՛ւմ ձեռ­քը կ­’ընկ­նի, ո­րին ժո­ղո­վեց այդ­չափ դժո­ւա­րու­թեամբ, եւ կամ իր հո­գե­ւոր որ­դի­ներն ինչ­պէ՞ս կը պա­հեն ուղ­ղա­փառ հա­ւա­տը, ո­րոնց ծնեց ի Ք­րիս­տոս մեծ եր­կուն­քով: Այս­պէս, նա հե­ռա­ցաւ Կոս­տանդ­նու­պոլ­սից մի կող­մից ու­րախ՝ աղ­մու­կից ա­զա­տո­ւե­լու հա­մար, բայց միւս կող­մից տխուր՝ իր որ­դի­նե­րից բա­ժա­նո­ւե­լու հա­մար: Սա­կայն առա­ւել տրտ­մե­ցին սուրբ ժո­ղո­վի հայ­րե­րը, եւ բա­զում ար­տա­սուք­ներ հե­ղե­ցին նրա որ­դի­նե­րը: Ու այն­քան մեծ էր ճշմար­տա­սէր­նե­րի սրտի թա­խի­ծը, որ նրան­ցից ո­մանք խոյս տո­ւե­ցին ե­պիս­կո­պոս­նե­րից եւ կրծքնե­րը բա­խե­լով՝ հե­ռա­ցան քա­ղա­քից, որ­պէս­զի Աս­տու­ծոյ մար­դու՝ Գ­րի­գո­րի տե­ղում ոչ ո­քի չտես­նեն: Իսկ ե­պիս­կո­պոս­ներն ըն­կան վա­րա­նում­նե­րի մէջ, թէ Գ­րի­գո­րի փո­խա­րէն ո՛ւմ դնեն Ա­թո­ռին, ու երկ­պա­ռա­կու­թիւն­նե­րի պատ­ճա­ռով ելք չէին գտնում, մին­չեւ որ Թէո­դոս ինք­նա­կա­լի հա­ւա­նու­թեամբ ընտ­րո­ւեց Նեք­տա­րիոս Տար­սո­նա­ցին՝ մի բա­րի այր պա­լա­տա­կան­նե­րի դա­սից:

 

Իսկ ե­րա­նե­լի Աս­տո­ւա­ծա­բանն ա­ռանձ­նա­ցաւ իր հօր կա­լո­ւած­քում, ո­րը գտնւում էր Նա­զիան­զի մօտ՝ Ա­րիա­զոն կո­չո­ւող վայ­րի ա­ւա­նում, եւ իր ան­ձը մե­նա­կե­ցու­թեամբ մատ­նեց ճգնու­թիւն­նե­րի: Նա­զիան­զա­ցի­նե­րը նրան ստի­պում էին իրենց ա­ռաջ­նորդ լի­նել, բայց նա յանձն չէր առ­նում, որ­պէս­զի չզրկո­ւէր ա­ռանձ­նու­թիւ­նից, ո­րը գտաւ` ըստ իր փա­փա­գի: Նա­զիան­զի ե­պիս­կո­պո­սու­թեան Ա­թո­ռին ձեռ­նադ­րել տո­ւեց իր կող­մից ճա­նա­չո­ւած մի բա­րե­կրօն մար­դու՝ Եւ­ղա­ղիո­սին, իսկ ինքն իր հօր տան ողջ ու­նե­ցո­ւածքն աղ­քատ­նե­րին բաշ­խե­լուց յե­տոյ ու­րա­խու­թեամբ ա­ռանձ­նա­ցաւ Ա­րիա­զո­նում: Ան­դա­դար Տի­րո­ջից այն­քան էր գո­հա­նում, որ Կոս­տանդ­նու­պոլ­սի Սոփ­րո­նիոս իշ­խա­նին գրեց, թէ՝ «­Շա­տե­րը պա­տիժ ու զրկանք հա­մա­րե­ցին ինձ Ա­թո­ռից հե­ռաց­նե­լը, սա­կայն ե­րա­նու­թիւն են այս­պի­սի զրկանք­նե­րը, ո­րով­հե­տեւ դրանք ինձ հա­մար առիթ­ներ են հան­դար­տե­լու եւ անզ­բաղ կեան­քով ի­մաս­տա­սի­րե­լու հա­մար»: Այն­տեղ ե­րա­նե­լին գրեց բա­զում պի­տա­նի ճա­ռեր ու թղթեր՝ յօ­գուտ եւ ի շի­նու­թիւն Ե­կե­ղե­ցու եւ ի նո­ւա­ճումն ժա­մա­նա­կի ա­ղան­դա­ւոր­նե­րի, քան­զի թէ­պէտ ա­զա­տո­ւած էր բո­լոր հոգ­սե­րից, սա­կայն անխ­նամ չէր թող­նո­ւած Աս­տու­ծոյ շնորհ­նե­րից, ո­րոնք տրւում էին նրան Ե­կե­ղե­ցու պայ­ծա­ռու­թեան հա­մար: Հա­կա­ռա­կորդ­նե­րի ան­դուռ բե­րան­նե­րը խցե­լու հա­մար չա­փա­ծոյ խօս­քե­րով այն­տեղ շա­րադ­րեց իր վար­քը, քան­զի շա­տե­րը բամ­բա­սա­սէր մտքով ա­սում էին, թէ նա մեր­ժո­ւեց Ա­թո­ռից յան­ցա­ւո­րու­թեան կամ մո­լո­րու­թեան պատ­ճա­ռով, շա­տերն էլ ա­սում էին, թէ ա­կա­մայ հրա­ժա­րո­ւեց իշ­խա­նու­թիւ­նից, ու շա­տերն էլ այ­լե­ւայլ ա­րատ­ներ էին կա­մե­նում վե­րագ­րել նրան: Այդ պատ­ճա­ռով ստու­գու­թեամբ գրեց ա­մէն ինչ եւ ու­ղար­կեց Կոս­տանդ­նու­պոլ­սի բնա­կիչ­նե­րին, ո­րով ամօ­թա­հար ե­ղան բո­լոր չա­րա­խօս­նե­րը:

 

Բայց չար դե­ւը չդա­դա­րեց նաեւ հան­դար­տու­թեան մէջ փոր­ձու­թիւն­նե­րի են­թար­կել սուր­բին, քան­զի իր մեր­ձա­ւոր­ներն սկսե­ցին բամ­բա­սել իրե­նից, թէ նա իր ծե­րու­թիւնն անց է կաց­նում այ­գես­տան­նե­րում ու զո­ւար­ճու­թիւն­նե­րի մէջ եւ կար­ծել է տա­լիս, թէ ապ­րում է մե­նա­կեա­ցի խստա­կրօն վար­քով, ու չա­րա­խօ­սում էին նման բա­զում դժպա­տեհ խօս­քե­րով: Եւ չգի­տէին, որ երա­նե­լին ճգնում էր ծա­ծուկ ու ա­մէն օր տան­ջում էր իր ծե­րա­ցած մար­մի­նը խիստ պա­հե­ցո­ղու­թեամբ, գետ­նախշ­տու­թեամբ[6] եւ խա­րազ­նա­զգե­ցու­թեամբ՝ ա­ռա­ւել, քան ա­նա­պա­տի խստա­կրօն ճգ­նա­ւոր­նե­րը: Իր հի­ւան­դու­թեան յա­րա­տեւ ցա­ւե­րի հետ չխնա­յե­լով ի­րեն՝ զին­ւում էր ընդ­դէմ իր ան­ձի ու ա­ռիթ էր փնտրում ի­րեն տան­ջե­լու հա­մար: Ինչ­պէս մի ան­գամ, երբ ի­րեն թո­ւաց, թէ ըստ իր ծե­րու­նա­կան բար­քի՝ խստու­թեամբ եւ ան­համ­բե­րու­թեամբ խօ­սեց մէ­կի հետ, քա­ռա­սուն օր լռու­թեամբ սան­ձա­հա­րեց իր լե­զուն:

 

­Մէկ-եր­կու ան­գամ սուր­բը ­Թէո­դոս կայ­սեր ու ե­պիս­կո­պոս­նե­րի կող­մից հրա­ւի­րո­ւեց գալ ­Կոս­տանդ­նու­պո­լիս, որ­պէս­զի մաս­նակ­ցի պէս-պէս հար­ցե­րի շուրջ գու­մա­րո­ւող նոր ժո­ղով­նե­րին, սա­կայն նա յանձն չա­ռաւ, քան­զի չէր սի­րում եպիս­կո­պոս­նե­րի մի­ջեւ ծա­գած աղ­մուկ­նե­րը: Բայց երբ նրան յոյժ ստի­պե­ցին, ե­րա­նե­լին պա­տաս­խա­նեց. «­Թէեւ կը յօ­ժա­րէի գալ, սա­կայն ինձ թոյլ չի տա­լիս մարմ­նիս խիստ տկա­րու­թիւնն ու մա­հա­ցու հի­ւան­դու­թիւնս: Եւ ու­րախ եմ, որ ան­կա­րող եմ գալ»: Այ­նո­ւա­մե­նայ­նիւ, նա չէր դա­դա­րում ի­մաս­տա­լից գրե­րով թի­կուն­քից օգ­նու­թեան հաս­նել ե­պիս­կո­պոս­նե­րին եւ ու­սու­ցա­նել ար­ժա­նին: Այդ­պէս, մին­չեւ իր վեր­ջին օ­րը նա իր զօ­րա­ւոր աս­տո­ւա­ծա­բա­նու­թեամբ պայ­քա­րում էր հեր­ձո­ւա­ծող­նե­րի դէմ ու ան­գամ ծանր հի­ւան­դու­թեան մէջ չէր դա­դա­րեց­նում օգ­տա­կար խօս­քե­րի շա­րադ­րու­թիւ­նը, ո­րոնք գրում էր թէ՛ ան­ձամբ եւ թէ՛ գրա­գիր­նե­րին էր ա­ւան­դում: Ու երբ սաստ­կա­ցան ցա­ւե­րը, եւ մեր­ձե­ցաւ մա­հո­ւան դռնե­րին, սկսեց խան­դա­կաթ խօս­քե­րով ըն­տա­նե­բար խօ­սել Ք­րիս­տոս Փրկ­չի հետ ու այդ խօ­սակ­ցու­թեան մէջ էլ ­Տի­րոջ 389 կամ390 թո­ւա­կա­նի յու­նո­ւա­րի 25-ին քաղց­րու­թեամբ Աս­տու­ծոյ ձեռքն ա­ւան­դեց իր հո­գին: ­Բա­ցի ա­ռա­քե­լա­կան վաս­տա­կից՝ որ­պէս ան­գին գան­ձեր՝ նա Ե­կե­ղե­ցուն թո­ղեց իր աս­տո­ւա­ծա­բան վար­դա­պե­տու­թեան մա­տեան­նե­րը, ո­րոնք անվ­րէպ կա­նոն եւ ուղ­ե­ցոյց ե­ղան ճշմա­րիտ աս­տո­ւա­ծա­բա­նու­թեանն ա­շա­կեր­տող­նե­րի հա­մար, իսկ նրա խօս­քե­րի վկա­յու­թիւ­ննե­րը՝ ան­ջինջ ար­ձա­նագ­րու­թիւն­ներ բո­լոր ե­կե­ղե­ցա­կան ժո­ղով­նե­րում:

 

Սուր­բի պա­տո­ւա­կան մար­մի­նը թա­ղո­ւեց ­Նա­զիան­զում՝ հօր գե­րեզ­մա­նի մօտ, սա­կայն շատ տա­րի­ներ անց մեծ պա­տո­ւով փո­խադ­րո­ւեց ­Կոս­տան­դ­­նու­պո­լիս` սուրբ ա­ռա­քեալ­նե­րի տա­ճար, եւ դրե­ցին սուրբ ­Յով­հան Ոս­կե­բե­րա­նի հանգս­տա­րա­նի մօտ: Ու ինչ­պէս որ Հ­ռոմն է պար­ծե­նում սուրբ ­Պետ­րո­սով եւ ­Պօ­ղո­սով, կամ եր­կին­քը՝ ա­րե­գա­կով ու լուս­նով, այն­պէս էլ Կոս­­տանդ­նու­պո­լիս քա­ղաքն է պար­ծե­նում սուրբ Գ­րի­գոր Աս­տո­ւա­ծա­բա­նով եւ սուրբ ­Յով­հան Ոս­կե­բե­րա­նով:

 

[1] Նորադարձ քրիստոնեայի համար մկրտութիւնից առ­նու­ազն երեք շաբաթ­ առաջ­ սա­հ­ման­ւում է ապա­շխա­ր­ու­թեան եւ պ­ահեցող­ութե­ան մի շրջ­ան, որ­ի ընթաց­քում նրան սո­վո­րեց­նում են­ Եկեղեցու վարդապետութ­իւ­նն ու հ­ա­ւատքի սա­հմանումնե­րը: «Մաշտ­ոց» ծի­սա­մ­ա­տեա­նու­մ այն կոչւ­ում է «Կա­րգ երախ­այացուցանելոյ» («երա­խայ» նշա­նակում է «չմկրտուած»)­:

­[2] Բ­ասիլ­իոսը Բարսեղի­ յունա­կան անուանո­ւմն­ է:

[3] Այլափառ −­ ա­յլ դաւանա­նքի պատկանո­ղ« ոչ ուղ­ղափառ:

[4] Այստեղ խօսք­ը ներքին­` հոգեւոր նահատակութե­ան­ մա­սին է:

[5] Հին յու­ն­ա­կան շնա­կան­ների­ (kunikՁς) դպրոցն ու­նէր սոկ­րատեան ի­մաս­տա­սիրութեան թե­քում: Ի­մա­ցա­բանութեան մար­զում յա­րել են իմաստակների (sojistής) զգա­ցա­պաշ­տութեանը (sensualism):

[6] Գետնախշտութիւն − մերկ գետնի վրայ ննջելը: