Գլուխ  6

Եվ    եղավ  այն  տարի, երբ  մեռավ  Ոզիա  արքան, տեսա/Զ 1/.

 

Ոզիան  բարեպաշտ  թագավոր էր, և  բազում  ողորմություն  արեց, ինչպես  պատմում է, Չորրորդ  Թագավորությունը, և քանի որ   համարձակվեց  խունկ  գցել  տաճարի  մեջ, բորոտացավ, և ժաղովուրդն  անփույթ  գտնվեց  նրա հանդեպ:Այդ  պատճառով Աստված  բարկացավ և  արգելեց  մարգարեների  տեսիլքը,  և ոչ  մեկին  չէր  պատասխանում:Եվ  երբ  Ոզիան  մեռավ, այնժամ այս  տեսիլքը երևաց:

 

 Հարց.Ի՞նչ է , որ   ասում է Ավետարանը.,,Աստծուն  ոչ ոք  չի  տեսել  երբեք,, /Հովհ. Ա 18/.մինչդեռ  Եսայի  մարգարեն  ասում է՝  Տեսա Տիրոջը/Զ 1/:

 

Պատասխան. Իրար  հակառակ չեն, որովհետև ,,Աստծուն ոչ ոք չի տեսել ,, խոսքը  նշանակում է Աստծո  բնության  էությունը. որովհետև  եղականներիցս  մեկն  իսկ  չի  կարող  տեսնել, քանզի մարգարեների  տեսնելն  ընդգրկելի է, մինչդեռ  Աստված  բնությամբ  անընդգրկելի է: Սակայն  այս  մարգարեն տեսավ՝ որքան ի զորու է մարդը՝  կերպարանքով և նմանությամբ:Ուստի  պարզ է, երբ  ասում է ,,Տիրոջը  տեսա նստած,,/Զ 1/,որովհետև  Աստծո համար  տեղ  չկա, քանզի  անընդգրկելի է, և անպատշաճ չէ նրան  [վերագրել]  նստելը:

 

Եվ ի՞նչ է նստելը.  նախ  նշանակում է  մեզ  խոնարհվելը և  զիջելը:Երրորդ՝ Աստծո  հաստատուն, անեղծ, անփոփոխ  էությունն է  նշանակում, ինչպես   Երեմիան է ասում, ,,Մենք  կկորչենք և դու կնստես  հավիտյան,,/հմմտ.Ողբ Ե 19/:Երրորդ՝  ,,հանգիստը,,  սուրբերի  մեջ  աստվածային  կամքն է նշանակում, ըստ  այնմ, թե՝ ,,Ես ու՞մ  վրա հանգչեմ, եթե ոչ  հեզերի և խոնարհների,, և  այլն/ԿԶ 2/:Չորրորդ՝ Աթոռին  նստելը  դատել ու պատժել է նշանակում, ըստ   այնմ՝ ,,Աթոռին  նստեցիր  դատավորդ  արդարության,,/Սղմ.Թ 5/:Հինգերորդ՝ բարձր  ու վեհ  աթոռին  նստելը  բոլոր արարածների  վրա նրա անհասանելի  գերամբարձյալ թագավորությունն է նշանակում, ինչը  երևում է նրա շուրջը  խմբված սերովբեների  ահով:Ըստ  այն խոսքի, թե ,,Աստված  մեծ  թագավոր է  երկրի  վրա,,/Սղմ.ԽԶ 3/:Իսկ  ասելը, թե՝ ,,Տաճարը  լի է  նրա փառքով,,/ Զ 1/. նախ  փառքը  հրաշալիքների  ներգործման  համար է ասում:Երկրորդ՝ փառքը  լույսն է, ըատ  առաքյալի. ,,Այլ է  արեգակի  փառքը  և  այլ է  լուսնի փառքը,, /Ա Կորնթ. ԺԵ 41/: Երրորդ՝  [այդպես է]  անվանվում  գերապայծառ  աստվածային  լույսը:Չորրորդ՝  աստվածավայելուչ  գեղեցկությունը  փառք է անվանում:Հինգերորդ՝ փառքը, որ տաճարում էր, Սուրբ  Հոգու շնորհն էր, որ  ամպի  նման հովանի էր  սեղանին:

 

Հարց. Ի՞նչ է նշանակում՝ թևերն  անմարմինների  վրա:

 

Պատասխան. Նախ  նրանց արագությունն  է ցույց  տալիս և  մարդկանց  համար  Աստծո  հրամանին պատրաստ  լինելը:Երկրորդ՝ քանզի  բարձր են  ստորին  խորհուրդներից:Երրորդ՝ նրանց  պահպանությունն է ցույց  տալիս, որպես  Աստծո, ինչպես  մարգարեն է ասում.,,Ծածկվենք քո  թևերի  հովանու ներքո,,/Սղմ. ԺԶ  9/:Իսկ վեց  թևերից  ,,երկուսով  երեսը  ծածկելը, երկուսով՝ ոտքերը, և  երկուսով՝ թռչելը,,/Զ 2/ նախ այն է ցույց  տալիս, թե  անկարելի է Աստծո  մեջ  տեսնել  սկիզբն ու վախճանը, քանզի անսկիզբ և անվախճան է, սակայն  որոշ միջոցներով, այսինքն՝  օրիակների   միջոցով աշխարհի  լինելությունն ենք  տեսնում:Դարձյալ՝ երեսների ու  ոտքերի  ծածկելը՝ Աստծուն  նայելիս [ նրանց  համակած] ահագին, սաստիկ  երկյուղն է ցույց  տալիս,ինչպես  մենք  ճայթյունից կամ փայլատակումից  զարհուրում ենք և  հակում  մեր  գլուխները:Իսկ  միջին  թևերը  ցույց են  տալիս  հարատև  սերը, որ  Աստծո  հանդեպ  ունեն  անփոփոխ  կամքով, ինչպես  ասացինք  թևերի  մասին:Իսկ մեկ առ մեկ  աղաղակելը  նախ ցույց է տալիս  պատկառանքը, ինչպես  մարդիկ ամաչելով  մեծամեծներից  չեն  համարձակվում  նրանց  դեմ  կանգնել, այլ  մեկը մյուսի  ետևն  են   անցնում:Դարձյալ՝  մեկը փառաբանություն էր  երգում և  մյուսին էր փոխանցում, և ոչ թե աշխատում  էին, այլ  պահպանում  կարգավորությունը:Իսկ  երեքսրբյան  երգաբանությունը  նախ Աստծո    փառաբանություն է, որ   միշտ  մատուցում են:Երկրորդ՝ մարգարեություն է հանուն  անդենական աստվածպաշտության, որ  լինելու էր:Երրորդ՝  վկայությունն է մեր  հաստատուն և  աներժելի  կրոնի՝ դավանելով  Աստծուն  երեք  Անձնավորությունների  մեջ և  նրա մեկ Աստվածությունն ու  Տերությունը: