Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 9։33

Սուրբ Գրիգոր Նյուսացի

Եւ երբ նստեց, կանչեց Տասներկուսին ու նրանց ասաց. «Եթէ մէկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը եւ բոլորի սպասաւորը պիտի լինի»:

 Թող ձեր մեջ ոչ մի ամբարտավանություն  ի հայտ չգա, սակայն թող առանց պատրվակի հավաքվեն պարզությունը, համաձայնությունն ու պայմանավորվածությունը: Յուրաքանչյուրը թող համոզի իրեն, որ ինքը վատն է ոչ միայն եղբորից, այլ նաև ցանկացած մարդուց, քանի որ սա գիտակցելով՝ իսկապես Քրիստոսի աշակերտ կդառնաք (տե՛ս Գաղատ․ 5:13-14):

 

Թեոփիլոս Բուլղարացի

Եւ երբ նստեց, կանչեց Տասներկուսին ու նրանց ասաց. «Եթէ մէկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը եւ բոլորի սպասաւորը պիտի լինի»:

  Սակայն Տերը թեև չի արգելում ավելի մեծ պատվի ձգտելը (քանի որ նա մեզ հրամայում է ավելի բարձր աստիճաններ ցանկանալ (այստեղ խոսքը վստահաբար հոգևոր աստիճանների մասին է), այնուամենայնիվ  մեզ առաջնայնությունը ուրիշներից գողանալ թույլ չի տալիս. ընդհակառակը, նա ցանկանում է, որ մենք խոնարհությամբ բարձր պատվի հասնենք:

 

Պատմամշակութային մեկնություն

 Հին ժամանակներում, ինչպես նաև մեր օրերում, հերոսներն ու մարդասեր կառավարիչները համընդհանուր ճանաչում էին վայելում: Ռաբբիները խոնարհությունը կարևոր առաքինություն էին համարում, սակայն չէին հրաժարվում, որ աշակերտները ծառայեին իրենց: