Մեկնություն Պօղոս Առաքեալի առաջին թուղթը Տիմոթէոսին

Թեոֆիլակտ Բուլղարացի

Արդ, ամենից առաջ աղաչում եմ աղօթք անել, խնդրել, պաղատել, գոհութիւն մատուցել բոլոր մարդկանց համար, մանաւանդ թագաւորների եւ բոլոր իշխանաւորների համար, որպէսզի խաղաղութեամբ եւ հանդարտութեամբ վարենք մեր կեանքը, կատարեալ աստուածապաշտութեամբ եւ սրբութեամբ

 Արդ, ամեն բանից առաջ աղաչում եմ աղոթք անել, խնդրել, պաղատել բոլոր մարդկանց համար, մանավանդ ՝ թագավորների ու բոլոր իշխանավորների համար,
Ասում է ամեն բանից առաջ աղոթք արեք, այսինքն, ամենօրյա պաշտամունքի ժամանակ: Քահանան, որպես ամբողջ տիեզերքի հայր, հոգ է տանում բոլորի մասին, ցավում է բոլորի համար, ճիշտ այնպես, ինչպես Աստված, ում նա կարգված է ծառայելու: Նա սկզբից չասաց աղոթեք թագավորների համար, որ քծնանք չհամարվի, բայց նախ, ասում է, աղոթե՛ք բոլոր մարդկանց համար, և հետո արդեն ավելացնում է՝ թագավորների համար, թեև թագավորները անհավատ էին. նրանց համար պետք է աղոթք անեին, որովհետև այդ ժամանակ նրանք բոլորն էլ այդպիսին էին։
  Բոլորի համար աղոթք անելու արդյունքում կրկնակի բարիք է լինում. մի կողմից, դրա շնորհիվ ատելությունն է ցրվում, որը մենք զգում ենք որոշ մարդկանց նկատմամբ, քանի որ ոչ –ոք չի կարող ատել նրան ում համար աղոթում է։ Մյուս կողմից նրանք ավելի լավն են դառնում, որովհետև աղոթքի ազդեցության շնորհիվ դադարեցնում են մեր նկատմամբ իրենց չարությունն ու դառնությունը։ Սա հատկապես նրանց համար ունի անչափ մեծ նշանակություն, ովքեր հետապնդում և սպանում են, որպեսզի լսեն թե ինչպես են իրենց կողմից հալածվողները աղոթում իրենց համար։ Աղոթքները, խնդրանքները և պաղատանքները որպես նույնիմաստ բառեր, առաքյալի կողմից վերցված են աղոթական վիճակի նորոգման և արթնացման համար, որպես պահանջ գործել այնպես, ինչպես ինքն է պատվիրում։ Սակայն որոշները փորձեցին գտնել տարբերություններ այս եզրույթների մեջ, պնդելով, որ աղոթքը վշտերից ազատվելու խնդրանք է, խնդրանքները շնորհներ ստանալու համար են, իսկ պաղատանքները՝ բողոքի ձայն են ընդդեմ ամբարիշտների, վիրավորողների և անուղղելիների։ Տեսեք, ինչպես որ մենք գոհություն ենք հայտնում այն բարիքների համար, որոնք ուղարկվում են նաև ուրիշներին, ինչպես օրինակ՝ Նա հրամայում է Արեգակին ծագել բարիների և չարերի վրա (Մատթ. 5: 45) և բոլորին, այդ թվում անհավտներին և աստվածանարգներին, առատորեն տալիս է Իր բարիքները։ Այս նուրբ ճանապարհով մենք միավորվում ենք եղբայրական սիրով, որովհետև նա, ով գոհանում է Տիրոջից իր մերձավորի բարիքների համար՝ նա պարտավոր է նաև սիրել նրան։ Առավել ևս, պետք է գոհություն հայտնենք մեզ ուղարկված բարիքների համար։
 
Որպեսզի խաղաղությամբ և հանդարտությամբ վարենք մեր կյանքը
  Քանզի հավանական էր, որ քրիստոնյայի հոգին խռովվի այն բանի պատճառով, որ արարողությունների ժամանակ պատվիրվել էր աղոթել անհավատ թագավորների համար, ուստի առաքյալն առաջարկում է նաև շահ դրանից, որպեսզի գոնե դրանով դրդի ընդունել հորդորը ։ Նրանց փրկությունը, ասում է, մեզ համար հանգստություն է բերում. նրանք պատերազմ են մղում, որպեսզի մենք ապահով լինենք։ Այսպիսով, արդյո՞ք խելամիտ է, որ նրանք մեր անվտանգության համար վտանգների են ենթարկվում, իսկ մենք չենք ուզում բացել շրթունքները՝ աղոթելու նրանց համար։
Կատարյալ աստվածպաշտությամբ և սրբությամբ.
 b
 Առաքյալն այս խոսքերն ավելացրել է, քանի որ շատերի համար անխռով, խաղաղ կյանքը միապաղաղ հաճույքների և փոխադարձ դժգոհությունների առիթ է դառնում, որոնցից էլ ծնվում են սխալ դոգմաները։ Որպեսզի մեր կյանքն ապրենք ոչ թե միապաղաղ հաճույքների և փոխադարձ վիրավորանքների մեջ, այլ ամենայն բարեպաշտության մեջ հավատքով ապրելով։ Քանզի կա ամբարշտություն և իրենց կյանքով բացահայտված, որոնց մասին ասվում է. նրանք ասում են, որ գիտեն Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են Նրան (Տիտ. 1:16)։ Նմանապես, ապրել մաքուր կյանքով, նշանակում է ոչ իայն զերծ մնալ մարմնական ցանկություններից, այլ նաև ապրել ամենայն առաքինություններով ։