ՍՈՒՐԲ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐԻ, ԵՂԻԱԶԱՐ ՔԱՀԱՆԱՅԻ, ՇՄԱՒՈՆԻ ԵՒ ՆՐԱ ԵՕԹ ՈՐԴԻՆԵՐԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆԸ

Այսօր հրեշտակաց դասքն ի յերկինս

ուրախանան ի վերայ ճգնութեան սրբոցն:

Այսօր ճգնազգեաց սրբոց դասքն ի յերկրի

 պսակեցան երկնային աստուածեղէն փառօքն:

Այսօր անմարմնոց  զինուորութիւնքն մեծապէս տօնեն.

քանզի երկրաւոր զինուորաց բազմութիւնքն

 ընծայեցան ի խորան սրբութեան երկնից:

(Շարակնոց)

 

Մա­կա­բա­յե­ցի­նե­րը Հին օ­րէն­քի պան­ծա­լի վկա­ներն էին եւ գե­րա­զան­ցում էին Նոր օ­րէն­քից շա­տե­րին: Ն­րանց վարքն ու պատ­մու­թիւ­նը մեզ է հա­սել Սուրբ Գր­քի Մա­կա­բա­յե­ցի­նե­րի՝ քաջ Յու­դա Մա­կա­բա­յե­ցու եւ նրա եղ­բայր­նե­րի մա­սին ա­ւան­դու­թիւ­նից: Ն­րան­ցից անդ­րա­նի­կը Յով­սե­փէոսն էր, երկ­րոր­դը՝ Ա­բե­րը, եր­րոր­դը՝ Մա­խի­րին, չոր­րոր­դը՝ Յու­դա­սը, հին­գե­րոր­դը՝ Ա­քա­սը, վե­ցե­րոր­դը՝ Ա­րէթն ու եօ­թե­րոր­դը՝ Յա­կո­բը: Նրանց նաեւ այլ ա­նուն­ներ են ըն­ծա­յում, սա­կայն ստոյգն ան­յայտ է, եւ միայն նրանց մօրն են միա­բե­րան կո­չում Շա­մու­նէ կամ Սա­ղո­մո­նիս:

 

Ն­րանց հետ է կա­տար­ւում Ե­ղիա­զար քա­հա­նա­յի տօ­նը: Ո­մանք նրան հա­մա­րում են Շա­մու­նէի եօթ որ­դի­նե­րի դաս­տիա­րա­կը եւ կար­ծում են, որ բո­լորն էլ Ե­րու­սա­ղէ­մում են նա­հա­տա­կո­ւել, բայց ա­ւե­լի ստոյգն այն է, որ նրանք Ան­տիո­քում են նա­հա­տա­կո­ւել: Այժմ պատ­մենք նրանց վկա­յա­կան հան­դէ­սի մա­սին՝ ըստ Սուրբ Գր­քի ա­ւան­դու­թեան:

 

Ա­սո­րես­տա­նի Ան­տիո­քոս ա­նօ­րէն ար­քան Ան­տիո­քոս Մե­ծի որ­դին էր: Նա մի սի­գա­պանծ ու խրոխտ, ժանտ եւ գա­զա­նա­բա­րոյ այր էր, որն իշ­խա­նու­թեան ա­թո­ռին նստեց  Ք. ա. 170 թո­ւա­կա­նին: Երբ զօ­րա­ցաւ իր թա­գա­ւո­րու­թեան մէջ ու պա­տե­րազ­մով յաղ­թեց Ե­գիպ­տո­սի Պտ­ղո­մէոս ար­քա­յին, ե­կաւ հա­սաւ Ե­րու­սա­ղէմ եւ կո­ղոպ­տեց Երու­սա­ղէ­մի տա­ճա­րը: Մե­ծա­մեծ չա­րիք­ներ գոր­ծեց, մեծ կո­տո­րած ա­րեց ու սոս­կա­լի սու­գի մէջ գցեց ողջ եբ­րա­յա­կան ազ­գին, իսկ ին­քը մեծ ա­ւա­րով եւ գե­րու­թեամբ դար­ձաւ Ա­սո­րես­տա­նի ար­քա­յա­նիստ Ան­տիոք քա­ղա­քը:

 

Եր­կու տա­րի անց Ան­տիո­քո­սը մեծ զօր­քով մի հար­կա­հա­ւաք իշ­խան ա­ռա­քեց Հ­րէաս­տան, ո­րը վեր­ս­տին ա­ւե­րեց Ե­րու­սա­ղէ­մը, ա­ւար վերց­րեց ու հե­թա­նոս­նե­րի բնա­կու­թեան հա­մար այն­տեղ ներ­ք­նա­բերդ կա­ռու­ցել տո­ւեց: Բա­զում չա­րիք­ներ գոր­ծե­ցին, տա­ճա­րում խա­փա­նե­ցին եբ­րա­յե­ցի­նե­րի պաշ­տա­մունք­նե­րը, ո­րի պատ­ճա­ռով շա­տե­րը խոյս տո­ւե­ցին ա­նա­պատ եւ ան­շէն վայ­րեր: Նրանց թւում էր նաեւ մա­կա­բա­յե­ցի­նե­րի հայ­րը՝ Մա­տա­թիա քա­հա­նան: Սա­կայն վե­հե­րոտ­ներն ու երկ­չոտ­նե­րը գնա­ցին հե­թա­նոս­նե­րի յե­տե­ւից եւ դար­ձան­ կռա­պաշտ­ներ:

 

Տե­ղե­կա­նա­լով այս մա­սին՝ Ան­տիո­քո­սը տի­րա­բար հրա­ման ար­ձա­կեց, որ իր տէ­րու­թեան մէջ գտ­նո­ւող բո­լոր հրէա­նե­րը եւ առ­հա­սա­րակ բո­լո­րը թող­նեն ի­րենց հայ­րե­նի օ­րէնք­նե­րը ու դառ­նան հե­թա­նո­սա­կան կրօ­նին: Քա­ղաք­նե­րում կանգ­նեց­նել տո­ւեց կուռ­քե­րի ար­ձան­նե­րը: Պիղծ ար­ձան­ներ կանգ­նեց­նել տո­ւեց նաեւ Աս­տու­ծոյ տա­ճա­րում՝ Սր­բու­թեան Սե­ղա­նի վրայ: Այդ տա­րին սաս­տիկ հա­լա­ծանք­նե­րի տա­րի էր բո­լոր եբ­րա­յե­ցի­նե­րի հա­մար, ո­րոնց թւում ե­ղաւ նաեւ սուրբ Մա­կա­բա­յե­ցի­նե­րի նա­հա­տա­կու­թիւ­նը՝ ըստ այս ա­ւան­դու­թեան:

 

Այն ժա­մա­նակ­նե­րից ի վեր, երբ Աս­տու­ծոյ Տան մէջ սկսե­ցին կա­տա­րո­ւել հե­թա­նո­սա­կան պաշ­տա­մունք­նե­րը, ան­տիո­քա­ցի մի չա­րա­գործ այր՝ Ա­թե­նե­բիոս ա­նու­նով, Ե­րու­սա­ղէմ քա­ղա­քը լցրեց ա­մէն տե­սակ պղծու­թիւն­նե­րով: Նա ար­քու­նի հրա­մա­նով մա­հո­ւան էր մատ­նում նրանց, ով­քեր յանձն չէին առ­նում թող­նել մով­սի­սա­կան օրէն­քը, ու նրանց կա­պանք­նե­րով ու­ղար­կում էր թա­գա­ւո­րի մօտ: Այդ շրջա­նում թա­գա­ւո­րի ծննդեան տօ­նի օ­րը, երբ ժո­ղո­վուր­դը հոծ բազ­մու­թիւն­նե­րով զո­հա­բե­րու­թիւն­ներ էր ա­նում կուռ­քե­րին, եւ բո­լո­րին ստի­պում էին զո­հա­բե­րել կամ ճա­շա­կել, բռնե­ցին Ե­ղիա­զար քա­հա­նա­յին, որն ինն­սուն­ա­մեայ մի ծե­րու­նի էր՝ ի­մաս­տուն խոր­հուրդ­նե­րով, ե­րե­ւե­լի պա­տո­ւով, զար­դա­րո­ւած բա­րե­պաշտ վար­քով, օ­րէնս­գէտ ու օ­րի­նա­պահ: Արդ, երբ ա­ն­օ­րէն­ներն սկսե­ցին պատ­կա­ռե­լի այ­րին ու­րա­նալ տալ հրէու­թիւ­նը եւ ստի­պե­ցին, ըստ թա­գա­ւո­րի հրա­մա­նի, զո­հել կուռ­քե­րին, նա հաս­տա­տուն հո­գով ու ա­մուր սրտով յանձն ա­ռաւ քա­ջի ա­նու­նով մեռ­նե­լը, քան թէ խղճի խայ­թով ապ­րելն ու իւ­րա­յին­նե­րին գայ­թակ­ղեց­նե­լը: Այդ պատ­ճա­ռով նախ­ընտ­րեց ըն­դու­նել ա­մէն տե­սակ տան­ջանք­ներ, քան հե­ռա­նալ ճշմա­րիտ Աս­տու­ծոյ օ­րէն­քից: Ն­րա բե­րա­նին գե­լոց[1] դնե­լով՝ ստի­պե­ցին խո­զի միս ու­տել, սա­կայն նա բա­ցէի­բաց մեր­ժեց նրանց, հա­մար­ձա­կո­ւեց թքել եւ ա­նար­գել նրանց պաշ­տա­մունք­նե­րը: Այն­ժամ ի­րեն ծա­նօթ ա­ւա­գա­նու ո­րոշ մար­դիկ մի կողմ տա­րան նրան ու սկսե­ցին անմ­տու­թեամբ խրա­տել, որ­պէս­զի նա յետ կանգ­նի իր հաս­տատ ո­րո­շու­մից՝ ա­սե­լով. «­Յանձն առ թա­գա­ւո­րի հրա­մա­նը: Մենք քեզ ու­րիշ միս կը տանք, բայց դու ցոյց կը տաս, թէ որ­պէս խո­զի միս կե­րար: Այդ­պէս կը փա­րա­տես նրանց կար­ծիք­նե­րը եւ կը փրկո­ւես մա­հո­ւա­նից»: Բայց նա, ինչ­պէս որ վա­յել էր իր պատ­կա­ռե­լի տա­րի­քին, իր վե­հու­թեանն ու ի­մաս­տու­թեա­նը, փա­ռա­հեղ սպի­տակ մա­զե­րին, ման­կուց ստա­ցած կրթու­թեա­նը եւ յատ­կա­պէս աս­տո­ւա­ծա­դիր սուրբ օ­րէնք­նե­րին հա­ւա­տա­րիմ մար­դուն, ար­ժա­նա­պէս պա­տաս­խա­նեց. «Ո՛չ ար­ժան է եւ ո՛չ էլ պատ­շաճ, որ այս տա­րի­քի հա­սած մար­դը կեղ­ծա­ւո­րա­բար  մօ­տե­նայ խոս­տո­վա­նու­թեան սրբու­թեա­նը: Քան­զի կա­րող է շատ ե­րի­տա­սարդ­ներ, խէթ նա­յե­լով ինձ վրայ, կաս­կա­ծեն ի­րենց մտքում ու ա­սեն. «Ե­ղիա­զարն ինն­սուն տա­րե­կան հա­սա­կում, հաս­նե­լով մա­հո­ւան դռա­նը, դա­ւա­նա­փոխ ե­ղաւ»: Ն­րանք կը գայ­թակ­ղո­ւեն իմ կեղ­ծա­ւո­րու­թեան պատ­ճա­ռով, իսկ ես խղճի խայթ կ’ու­նե­նամ եւ աշ­խար­հում վատ ա­նուն կը թող­նեմ: Այդ պատ­ճա­ռով ծե­րու­թեանս ար­ժա­նի կեր­պով կա­մե­նում եմ քա­ջու­թեամբ հե­ռա­նալ աշ­խար­հից ու բա­րու­թեան եւ ա­ռա­քի­նու­թեան օ­րի­նակ թող­նել սե­րունդ­նե­րի հա­մար, որ­պէս­զի նրանք յօ­ժա­րու­թեամբ, քա­ջու­թեամբ ու կեան­քի գնով կա­րո­ղա­նան պաշտ­պա­նել ի­րենց սուրբ օ­րէնք­նե­րը»: Սա ա­սե­լուց յե­տոյ ինք­նա­կամ եւ սի­րա­յօ­ժար կեր­պով դի­մեց դէ­պի տան­ջանք­ներն ու մա­հը: Ն­րանք, որ ա­ռաջ մխի­թա­րում էին ի­րեն, այժմ չա­րա­ցան նրա դէմ, նրա ի­մաս­տուն խոր­հուրդ­նե­րը մո­լո­րու­թիւն հա­մա­րե­ցին եւ աշ­խա­տե­ցին ա­րա­գաց­նել նրա տան­ջանք­նե­րը: Իսկ նա, որ բա­զում կտտանք­ներ կրե­լուց յե­տոյ մերձ էր իր վախ­ճա­նին, հե­ծե­ծանք­նե­րով բա­ցեց բե­րա­նը, սկսեց խօ­սել Տի­րոջ հետ, Ով տես­նում է մարդ­կանց սրտե­րի սուրբ խոր­հուրդ­նե­րը, ու ա­սաց. «­Դու գի­տես, որ իմ ձեռ­քին էր այս տա­ժա­նե­լի մա­հից ա­զա­տո­ւե­լու կա­րո­ղու­թիւ­նը: Համ­բե­րե­լով՝ կրում եմ մարմ­նիս այս խիստ տան­ջանք­նե­րը, բայց հո­գով դրանք հա­ճե­լի քաղց­րու­թեամբ եմ ըն­դու­նում` Քո հան­դէպ ու­նե­ցած եր­կիւ­ղի պատ­ճա­ռով»: Եւ այս­կերպ մա­քա­ռե­լով՝ փո­խո­ւեց աշ­խար­հից:

 

Ս­րա­նից յե­տոյ Սու­սանդ­րում բռնե­ցին եօթ եղ­բայր­նե­րին ի­րենց մօր՝ Շա­մու­նէի հետ, տա­րան Ան­տիոք եւ կանգ­նեց­րին թա­գա­ւո­րի ա­տեա­նի առ­ջեւ: Ծե­ծե­լով ու խոշ­տան­գե­լով նրանց՝ ստի­պում էին խո­զի միս ու­տել: Ն­րան­ցից մէ­կը՝ Ա­կա­րը, սկսեց հա­մար­ձա­կա­պէս խօ­սել ու ա­սել. «Ի՞նչ էք ու­զում ա­նել մեզ, ի՞նչ էք ու­զում ի­մա­նալ մեզ­նից: Մենք պատ­րաստ ենք մեռ­նել, բայց ոչ եր­բէք մեր հայ­րե­րի օ­րէնք­նե­րից հրա­ժա­րո­ւել»: Թա­գա­ւո­րը լցո­ւեց զայ­րոյ­թով. հրա­մա­յեց տա­պակ­ներ, կաթ­սա­ներ եւ ա­նիւ­ներ շի­կաց­նել ու տան­ջանք­նե­րի պէս-պէս գոր­ծիք­ներ պատ­րաս­տել, ա­պա հրա­մա­յեց նա­հա­տա­կին ա­ռաջ բե­րել: Նախ կտրե­ցին լե­զուն, գլխի կա­շին շուռ տո­ւե­ցին դէմ­քին, յե­տոյ մօր եւ եղ­բայր­նե­րի առ­ջեւ կտրե­ցին ծայր­ան­դամ­նե­րը: Ու երբ խօ­սե­լու եւ գոր­ծե­լու ան­կա­րող դարձ­րին, հրա­մա­յեց ողջ-ողջ նստեց­նել շի­կա­ցած տա­պակ­նե­րի ու կաթ­սա­յի վրայ: Երբ ճեն­ճե­րի[2] ծուխն սկսեց ծա­ւա­լո­ւել տա­պա­կից, եղ­բայր­ներն սկսե­ցին ի­րենց մօրն ու մի­մեանց մխի­թա­րել եւ ա­սել. «­Կը մեռ­նե՛նք քա­ջու­թեամբ եւ ա­նուն ու հո­գի կը թող­նենք: Տէր Աս­տո­ւած տես­նում է, թէ ինչ­պէս ենք չար­չար­ւում այս պայ­քա­րում: Նա կա­րե­կից կը լի­նի իր ծա­ռա­նե­րին, ինչ­պէս իր օրհ­նու­թեան մէջ յայտ­նա­պէս ա­սել է Մով­սէ­սը»:

 

Երբ ա­ռա­ջին եղ­բայ­րը փո­խո­ւեց աշ­խար­հից, երկ­րոր­դին, ո­րի ա­նունն էր Մա­կար կամ Մա­քիր կամ էլ Մա­կաբ, տա­րան տան­ջանք­նե­րի վայ­րը: Նրա գլխի կա­շին` մա­զե­րով հան­դերձ, շուռ տուե­ցին դէմ­քին ու հարց­րին. «­Խո­զի միս կ’ու­տե՞ս, թէ՞ մար­մինդ ան­դամ առ ան­դամ հա­տենք»: Սա եւս հրա­ժա­րո­ւեց, ո­րի հա­մար նոյն տան­ջանք­նե­րի են­թար­կո­ւե­լով՝ վախ­ճա­նո­ւեց: Հո­գին տա­լուց ա­ռաջ նա սկսեց խօ­սել եւ ա­սել թա­գա­ւո­րին. «Ա՛յ դու սի­գա­պանծ, հպարտ ու ամ­բար­տա­ւան: Դո՛ւ, որ մեզ զրկում ես այս կեան­քից, ի­մա­ցի՛ր, որ թէ­պէտ մենք մեռ­նում ենք օ­րէն­քի հա­մար, սա­կայն Նա, Ով աշ­խար­հի Թա­գա­ւորն է, յա­ւի­տե­նա­կան կեան­քում երկ­րորդ ծննդեան ժա­մա­նակ մեզ նո­րից կեանք կը պար­գե­ւի»:

 

Ն­րա­նից յե­տոյ բե­րե­ցին եր­րոր­դին՝ Խո­րէն կամ Գու­րիաս կո­չո­ւա­ծին: Կա­մե­նում էին նրա լե­զուն դուրս հա­նել, սա­կայն նա ինքն ան­մի­ջա­պէս դուրս հա­նեց եւ քա­ջասր­տու­թեամբ տա­րա­ծեց ձեռ­քե­րը: Թա­գա­ւո­րը յոյժ զար­մա­ցաւ պա­տա­նու քա­ջու­թեան վրայ, ո­րով­հե­տեւ տե­սաւ, որ նա ար­հա­մար­հում է տան­ջանք­նե­րը:

 

Երբ սա նոյն­պէս նա­հա­տա­կո­ւեց, չոր­րոր­դին բե­րե­ցին նոյն տե­ղը (սրա ա­նու­նը, ինչ­պէս գրո­ւած է, Խոր­սէն էր) ու նոյն տան­ջանք­նե­րով չար­չա­րե­ցին նրան: Երբ մերձ էր հո­գին ա­ւան­դե­լուն, ասաց. «­Մեզ հա­մար լաւ է, որ փոխ­ւում ենք այս­տե­ղից, քան­զի հա­ւա­տում ենք մե­ռել­նե­րի յա­րու­թեա­նը՝ երկ­րորդ ծննդեա­նը»:

 

Ս­րա­նից յե­տոյ հին­գե­րոր­դին՝ Ա­մի­նա­դա­բին բե­րե­ցին տան­ջանք­նե­րի վայ­րը: Սա աչ­քե­րը վեր բարձ­րաց­րեց, նա­յեց թա­գա­ւո­րին, սկսեց խօ­սել նրա հետ եւ ա­սել. «­Դու՝ մահ­կա­նա­ցուդ, իշ­խա­նու­թիւն ու­նե­նա­լով մարդ­կանց վրայ, ա­նում ես, ինչ կա­մե­նում ես, բայց մի՛ կար­ծիր, թէ քո չա­րու­թեամբ կա­րող ես մեր ազ­գը վե­րաց­նել կամ հե­ռաց­նել Աստ­ծուց: Ս­պա­սի՛ր եւ շու­տով կը տես­նես այն մե­ծա­մեծ հրաշք­ներն ու չա­րա­չար հա­րո­ւած­նե­րը, ո­րոն­ցով Տէ­րը պի­տի պատ­ժի քեզ ու քո ազ­գա­տոհ­մին»:

 

Բե­րե­ցին նաեւ վե­ցե­րոր­դին՝ Դա­ղի­լէին: Երբ մեռ­նե­լու մօտ էր, թա­գա­ւո­րին ա­սաց. «Այս ա­մէ­նը մեզ վրայ են գա­լիս մեր մեղ­քե­րի պատ­ճա­ռով, քան­զի Աս­տու­ծոյ ա­ռաջ մենք զար­ման­քի ար­ժա­նի մեղ­քեր ենք գոր­ծել: Իսկ դու յոյս չու­նե­նաս, թէ աս­տո­ւա­ծա­մարտ լի­նե­լով՝ ողջ-ա­ռողջ եւ անվ­նաս կը մնաս»:

 

Ա­ռա­ւել եւս բա­րի յի­շա­տա­կի էր ար­ժա­նի նրանց սքան­չե­լի մայ­րը՝ Շա­մու­նէն, ո­րը մի օ­րում այդ­պի­սի եօթ որ­դի­ներ կորց­րեց՝ նրանց յանձ­նե­լով Աս­տու­ծոյ ձեռ­քը: Քա­ջա­լե­րում էր նրան­ցից իւ­րա­քան­չիւ­րին, ա­պա կա­նա­ցի տկա­րու­թեան վրայ առ­նա­կան քա­ջու­թիւն առ­նե­լով՝ ա­ռաջ ե­կաւ ու ի­րենց լե­զո­ւով ա­սաց. «Ես չէ, որ ձեզ կեանք եւ հո­գի եմ պար­գե­ւել ու ոչ էլ կեր­պա­րանք տո­ւել ձեզ­նից իւ­րա­քան­չիւ­րին, ոչ էլ ձեզ սնել ու հասց­րել այս հա­սա­կին: Այ­սու­հետ ես ո­չինչ ի­մը չեմ հա­մա­րում, այլ Ն­րա­նը, Ով աշ­խար­հի Ա­րա­րիչն է, Ով ստեղ­ծել է մարդ­կանց սե­րունդ­նե­րը եւ Ով Իր ո­ղոր­մա­ծու­թեամբ ու Իր Գալս­տեամբ ձեր կեանքն ու հո­գին ձեզ պի­տի վե­րա­դարձ­նի»:

 

Ան­տիո­քո­սը թէ­պէտ քաջ նա­հա­տակ­նե­րի խօս­քե­րից ի­րեն ար­հա­մար­հո­ւած զգաց, բայց քա­նի դեռ իր ձեռ­քում էր կրտսեր եղ­բայ­րը՝ Դա­դի­դէն, սկսեց ոչ միայն մխի­թա­րա­կան խօս­քեր ա­սել, այ­լեւ երդ­մամբ խոս­տա­ցաւ հարս­տու­թիւն, խոս­տա­ցաւ պար­գե­ւել իշ­խա­նու­թիւն ու դարձ­նել թա­գա­ւոր­նե­րին պա­տո­ւա­կան բա­րե­կամ, միայն թէ հրա­ժա­րո­ւի իր նախ­նի­նե­րի օ­րէն­քից: Երբ թա­գա­ւո­րը տե­սաւ, որ պա­տա­նին ա­մե­նե­ւին չի հնա­զանդ­ւում իր խօս­քե­րին, կան­չել տո­ւեց նրա մօ­րը, որ­պէս­զի խրա­տի որ­դուն նրա կեան­քը փրկե­լու հա­մար: Երբ շատ ստի­պեց, մայ­րը դար­ձաւ դէ­պի որ­դին եւ սկսեց խօ­սել նրա հետ. «Ո­ղոր­մի՛ր ինձ, որ­դեա՛կ իմ, քան­զի ինն ա­միս կրել եմ քեզ իմ ո­րո­վայ­նում, ե­րեք տա­րի գրկել, կրծքովս կե­րակ­րել ու քեզ հասց­րել այդ հա­սա­կին: Արդ, ա­ղա­չում եմ քեզ, որ­դեա՛կ, նա­յի՛ր երկն­քին եւ երկ­րին ու նրան­ցում ե­ղած ա­րա­րած­նե­րին: Ի­մա­ցի՛ր, որ նրանց Աս­տո­ւած ստեղ­ծել է ոչն­չից: Նոյն­պէս եւ ստեղ­ծել է մարդ­կա­յին սե­րուն­դը: Դու մի՛ զար­հու­րիր դժնդակ դահ­ճից, այլ բաժ­նե­կից ե­ղիր եղ­բայր­նե­րիդ ու ընտ­րի՛ր մա­հը եւ ոչ թէ այս աշ­խար­հի կեան­քը, որ­պէս­զի Աս­տու­ծոյ ո­ղոր­մա­ծու­թեամբ քեզ ըն­դու­նեմ եղ­բայր­նե­րիդ հետ»: Ու մինչ­դեռ մայրն այս քա­ջա­լե­րա­կան խօս­քե­րով հաս­տա­տում էր որ­դուն, նա ա­սաց. «Ո՞ւմ էք սպա­սում, ին­չո՞ւ էք ու­շաց­նում: Ես թա­գա­ւո­րի հրա­մա­նին չեմ են­թար­կո­ւե­լու, այլ հնա­զանդ եմ Մով­սէ­սի մի­ջո­ցով մեր հայ­րե­րին տրո­ւած օ­րէնք­նե­րին: Իսկ դու, որ ա­մէն տե­սակ չա­րիք­նե­րի մատ­նե­ցիր եբ­րա­յե­ցի­նե­րին, չես փրկո­ւի Աս­տու­ծոյ ձեռ­քից, քան­զի ե­թէ մեր կեն­դա­նի Տէ­րը մեզ խրա­տե­լու հա­մար է պա­տու­հա­սի են­թար­կում եւ մի փոքր բար­կա­նում մեզ վրայ, սա­կայն նո­րից ո­ղոր­մա­ծու­թիւն է ցու­ցա­բե­րում Իր ծա­ռա­նե­րի հան­դէպ: Իսկ դու՝ ա­նօ­րէ՛ն, ապս­տա՛մբ, պի՛ղծ ու վախ­կո՛տ, քո սնո­տի յոյ­սե­րով ի­զուր ես բարձ­րա­մտում Ն­րա ծա­ռա­նե­րի վրայ եւ չես փրկո­ւե­լու ա­մե­նա­գէտ, ա­մե­նա­զօր Աս­տու­ծոյ դա­տաս­տա­նից: Այժմ մեր եղ­բայր­նե­րը յա­ւի­տե­նա­կան կեան­քի ու Աս­տու­ծոյ կտա­կա­րան­նե­րի ուխ­տի հա­մար համ­բե­րե­ցին տան­ջանք­նե­րին եւ մահ ըն­դու­նե­ցին: Ես էլ իմ եղ­բայր­նե­րին հա­ւա­սար պատ­րաստ եմ զո­հել իմ շունչն ու մար­մի­նը հայ­րե­րի օ­րէն­քի հա­մար: Յոյ­սով ա­ղօ­թում եմ Աստ­ծուն, որ Նա քա­ւու­թիւն շնոր­հի մեր ազ­գին, իսկ քեզ մե­ծա­մեծ տան­ջանք­նե­րով խոս­տո­վա­նել տայ, որ միայն Ինքն է Աս­տո­ւած, եւ ու­րիշ մէ­կը չկայ: Իսկ իմ ու իմ եղ­բայր­նե­րի նկատ­մամբ ցու­ցա­բե­րած քո բո­լոր բար­կու­թիւն­նե­րը կ’անց­նեն եւ կը մո­ռա­ցո­ւեն»:

 

Եօթ եղ­բայր­նե­րի այս­պի­սի քա­ջասր­տու­թիւ­նից թա­գա­ւորն ա­ռա­ւել սրտմտեց, ո­րի պատ­ճա­ռով կրտ­­սեր եղ­բօրն ա­ւե­լի դա­ռը տան­ջանք­նե­րի են­թար­կեց: ­Սա­կայն սա եւս, յու­սա­լով ­Տի­րո­ջը, ան­ա­րա­տու­թեամբ ու սրբու­թեամբ հե­ռա­ցաւ աշ­խար­հից: Որ­դի­նե­րից յե­տոյ մայ­րը եւս նոյն ձե­ւով նա­հա­տա­կու­թիւն ըն­դու­նեց: ­Թէ ինչ կտտանք­նե­րի են­թար­կե­ցին այս զո­հե­րին եւ ինչ սաս­տիկ տան­ջան­ք­­նե­րի մատ­նե­ցին նրանց, բա­ւա­րա­րո­ւենք այս­քա­նով:

 

Այս­պէս, Ք. ա. 163 թո­ւա­կա­նին մար­տի­րո­սա­ցան հրա­շա­լի ու ա­ռա­քի­նի նա­հա­տակ­նե­րը, աս­տո­ւա­ծա­յին օ­րէն­քի պան­ծա­լի սուրբ վկա­նե­րը եւ Փրկ­չի մօ­տա­կայ ­Գալս­տեան ա­ռա­ջըն­թաց կա­րա­պետ­նե­րը, ո­րոնց ար­ժա­նա­ւոր գո­վա­սա­նա­կան ներ­բող­նե­րը կա­րող էք գտնել սուրբ վար­դա­պետ­նե­րի, յատ­կա­պէս` սուրբ ­Յով­հան Ոս­կե­բե­րա­նի, սուրբ Գ­րի­գոր Աս­տո­ւա­ծա­բա­նի, ե­րա­նե­լի Օ­գոս­տի­նո­սի եւ այ­լոց աշ­խա­տու­թիւն­նե­րում:

 

[1] Գելոց (գելարան) – տանջանքի գործիք, որով պրկում (ճմլում) էին նահատակների մարմինները:

[2] Ճենճեր − եփած մսից սաստիկ բուրմամբ վեր բարձրացող ճարպաւոր գոլորշի: