1. Աղաւթք Ամբակումայ մարգարէի երգով։
2. Տէր, զլուր քո լուայ եւ երկեայ։ Տէր, հայեցայ ի գործս քո՝ եւ զարհուրեցայ։ Ի մէջ երկուց գազանաց ծանիցիս. ի մերձենալ ամացն յայտնեսցիս. ի հասանել ժամանակին երեւեսցիս։ Ի խռովել անձին իմոյ ի բարկութեան զողորմութիւնս յիշեսցես։
3. Աստուած ի Թեմանայ եկեսցէ, եւ սուրբն՝ ի հովանաւոր եւ յանտառախիտ լեռնէ։ Ծածկեցին զերկինս փառք նորա աւրհնութեամբ նորա լի եղեւ երկիր (Հանգիստ)։
4. Ճառագայթք նորա իբրեւ զլոյս եղիցին, եւ եղջեւրք ի ձեռին նորա. եւ հաստատեաց զսէր սաստիկ զաւրութեան իւրոյ։
5 .Առաջի երեսաց նորա գնասցէ բան. եւ ելցէ ի դաշտս զկնի նորա.
6. եկաց՝ եւ շարժեցաւ երկիր, հայեցաւ՝ եւ հալեցան ազգք։ Լերինք խորտակեցան բռնութեամբ, եւ բլուրք յաւիտենականք հալեցան։
7. Զգնացս նորա յաւիտենական տեսի։ Խորանք եթւովպացւոց զարհուրեցան. եւ խորանք երկրին Մադիամու։
8. Մի՞թէ գետոց բարկասցիս Տէր, կամ սրտմտութիւն քո ի վերայ գետոց, կամ ասպատակ քո ի վերայ ծովու, զի ելցես յերիվարս քո, եւ հեծելութիւն քո փրկութիւն է։
9. Լարելով լարեսցես զաղեղն քո ի վերայ իշխանութեան, ասէ Տէր, գետոց պատառեցաւ երկիր.
10. տեսցեն զքեզ ազգք՝ եւ երկնեսցեն. որ ցանես զջուրս գնացից։ Ետուն անդունդք զձայնս իւրեանց, զբարձրութիւն սաստկութեան իւրեանց.
11. բարձաւ արեգակն, եւ լուսին եկաց ի կարգի իւրում։ Գնասցեն նետք քո ի լոյս, ի փայլիւն փայլատականց զինուց քոց։
12. Սպառնալեաւք նուազեցուցեր զերկիր. եւ բարկութեամբ զիջուսցես զազգս։
13. Ելեր ի փրկութիւն ժողովրդեան քոյ՝ փրկել զաւծեալս քոյ. արկեր զգլխով անաւրինաց մահ. զարթուցեր զկապանս մինչեւ ցպարանոցս ի սպառ (Հանգիստ)։
14. Խորտակեցեր ապշութեամբ, զգլուխս բռնաւորաց. սասանեսցին ի նմա. արձակեսցեն զերասանակս իւրեանց իբրեւ զտնանկ գաղտակեր։
15․ Հաներ ի ծով զերիվարս քո, պղտորել զջուրս բազումս։
16. Զգուշացայ, եւ զարհուրեցաւ սիրտ իմ ի ձայնէ աղաւթից շրթանց իմոց, եմուտ դողումն յոսկերս իմ, եւ խռովեցաւ փոր իմ ի ներքուստ։ Հանգեայց յաւուր նեղութեան ելանել ինձ ի ժողովուրդ պանդխտութեան իմոյ։
17. Զի թզենի ոչ տացէ զպտուղ իւր, եւ մի եղիցի ծնունդ որթոյ. ստեսցէ բեր ձիթենւոյ, եւ դաշտք մի արասցեն զկերակուր. պակասեսցեն հաւտք ի ճարակոյ, եւ ոչ իցեն եզինք ի մսուրս։
18․ Այլ ես ի Տէր ցնծացայց, եւ ուրախ եղէց յԱստուած փրկիչ իմ։
19. Տէր Աստուած զաւրութիւն իմ, եւ կարգեսցէ զոտս իմ ի վախճան. եւ հանցէ զիս ի բարձունս՝ յաղթել երգով նորա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: