Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 8։15

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Եւ նա պատուիրեց նրանց ու ասաց. «Զգո՛յշ եղէք փարիսեցիների խմորից եւ հերովդէսականների խմորից»:
   
   Փարիսեցիները Տիրոջը փնտրում էին ոչ թե Նրան հավատալու, այլ բռնելու համար:
   

 Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նա պատուիրեց նրանց ու ասաց. «Զգո՛յշ եղէք փարիսեցիների խմորից եւ հերովդէսականների խմորից»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 8:13
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ նա պատուիրեց նրանց ու ասաց. «Զգո՛յշ եղէք փարիսեցիների խմորից եւ հերովդէսականների խմորից»:
   
   ; Տերը նրանց ասաց, որ զգուշանան փարիսեցիների թթխմորից, այսինքն՝ փարիսեցիների ուսմունքից...
    Փարիսեցիների և հերովդեսականների ուսմունքը այն պատճառով է թթխմոր կոչվում, քանի որ տտիպ է և լցված է հին չարությամբ: Եվ յուրաքանչյուր մարդ, ով խարխլվել է չարիքի մեջ և լսողի կոկորդին հաճույք պատճառող ոչ մի հոգևոր բան չի կարող ասել, իր մեջ ունի հին չարության թթխմոր, այսինքն՝ թունավոր և ընդունողներին միայն դեպի ափսոսանքի առաջնորդող ուսմունք: Բայց ովքե՞ր էին հերովդեսականները: Սրանք ինչ−որ նոր հայտնված ուսուցիչներ էին, որոնք  ասում էին, որ Հերովդեսը Քրիստոս է, և պետք է հավատալ նրան:
   

Ա․ Լոպուխին

Եւ նա պատուիրեց նրանց ու ասաց. «Զգո՛յշ եղէք փարիսեցիների խմորից եւ հերովդէսականների խմորից»: (Սինոդական թարգմ․) [15]
   
  Սադուկեցիներին հիշատակելու փոխարեն (Մատթ. 16։6)  Մարկոսը նշում է հերովդեսականների թթխմորի մասին: Շատ հնարավոր է, որ ավետարանիչն այդպիսով արտահայտել է լիովին զգայություններին նվիրված Հերովդես Անտիպասի և սադուկեցիների, որոնք նույնպես ամենից շատ գնահատում էին կյանքի նյութական բարիքները, բարոյական հայացքների նմանության գաղափարը:
---------------------------------------
[15] (Էջմիածին թարգմ․) Եւ նա պատուիրեց նրանց ու ասաց. «Զգո՛յշ եղէք փարիսեցիների խմորից եւ հերովդէսականների խմորից»:
(Արարատ թարգմ․) Հիսուսը պատվիրեց նրանց ու ասաց. «Զգուշացե՛ք փարիսեցիների ու հերովդեսականների խմորից»։
(Գրաբար) Եւ պատուիրէ՛ր նոցա եւ ասէր. Զգո՛յշ եղերուք ի խմորոյ անտի փարիսեցւոց՝ եւ ի խմորոյ հերովդիանոսաց: