Ծննդոց գրքի մեկնություն 47:4

Ա․ Լոպուխին

Նրանք ասացին փարավոնին. «Մենք եկել ենք այս երկրում բնակվելու, որովհետև քո ծառաների ոչխարների համար կեր չկա, քանզի Քանանի երկրում մեծ սով է տիրում: Արդ, թո՛ւյլ տուր, որ մենք` քո ծառաները, բնակվենք Գեսեմ երկրում»: [4] (Սինոդական թարգ․)
   
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 47:1
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Նրանք ասացին փարաւոնին. «Պանդխտութեան ենք եկել այս երկիրը, որովհետեւ քո ծառաների ոչխարները կեր չունեն, քանի որ Քանանացիների երկրում սաստկացել է սովը: Արդ, թո՛յլ տուր, որ մենք՝ քո ծառաները, բնակուենք Գեսեմ երկրում»:
(Արարատ թարգ․) Նաև ասացին փարավոնին. «Մենք այս երկիր ենք եկել պանդխտության, որովհետև սովի սաստկության պատճառով քո ծառաների հոտերի համար Քանանի երկրում արոտավայր չկա: Այժմ խնդրում ենք, թույլ տուր, որ ծառաներդ բնակվեն Գեսեմի երկրում»:
(Գրաբար) Եւ ասեն ցփարաւոն. Պանդխտանալ եկաք յերկրիս յայսմիկ. զի ոչ գոյր ճարակ խաշանց ծառայից քոց, քանզի սասկացաւ սովն յերկրին Քանանացւոց. եւ արդ` բնակեսցուք ծառայք քո յերկրին ի Գեսեմ: