Ծննդոց գրքի մեկնություն 11:12

Ա. Լոպուխին

12-13․ Արփաքսադը հարյուր երեսունհինգ տարեկանում ծնեց Կայնանին։  [12] Արփաքսադը Կայնանին ծնելուց հետո ապրեց ևս չորս հարյուր տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։ Կայնանը հարյուր երեսուն տարեկանում ծնեց Սաղային։ Կայնանը Սաղային ծնելուց հետո ապրեց ևս երեք հարյուր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ: (Սինոդական թարգ․)
   
   Արփաքսադը հարյուր երեսունհինգ տարեկանում ծնեց Կայնանին։  Այս երկու համարներում ուշադրություն է գրավում նահապետների թվարկման հարցում երկու հիմնական տեքստերի՝ եբրայականի և յոթանասնիցի միջև գոյություն ունեցող տարբերությունը: Եբրայական բնագրում Արփաքսադին անմիջապես հաջորդում է Սաղան, մինչդեռ յոթանասնիցում նրանց միջև նշվում է նաև Կայնանը: Հաշվի առնելով այն, որ հին հունական շատ ձեռագրերում, Մնացորդաց գրքում և Մատթեոսի Ավետարանում Տիրոջ սերնդաբանության մեջ (Ա Մնաց. 1:24, Մատթ. 1:17), ինչպես նաև Հովսեփոս Փլաբիոսի ու Փիլոնի գործերում այդ հավելումը չկա՝ մեկնիչների մեծ մասը հակված է այստեղ տեսնելու ավելի ուշ շրջանի միջադրություն և նախապատվությունը տալիս է եբրայական տեքստին: Սակայն մենք, հիմնվելով յոթանասնիցի և Ղուկաս Ավետարանչի հեղինակության վրա (Ղուկ. 3:36), հակված ենք այստեղ տեսնելու դիտավորյալ բացթողում եբրայերեն Աստվածաշնչում, քան միջադրում հունարենում, ընդ որում՝ դժվար չէ բացատրել նաև այդ բաց թողման դրդապատճառը, ի մասնավորի՝ նահապետների թիվը տասի հասցնելու ցանկությունը, որն ավելի հեշտ ու հարմար է հիշելու համար։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Արփաքսադը հարիւր երեսունհինգ տարեկան հասակում ծնեց Կայնանին:
(Արարատ թարգ․) Եվ Արփաքսադն ապրեց երեսունհինգ տարի և ծնեց Սաղային:
(Գրաբար) և զԴասեման ի մէջ Նինուէի՛ և ի մէջ Քաղանայ, ա՛յն է քաղաք մեծ։