Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:16

Հովհաննես Ծործորեցի

Եւ խստիւ պատուիրեց նրանց, որ իր մասին ոչ ոքի բան չասեն,

   

   Եվ Հիսուսը սաստեց նրանց, որ Իր մասին ոչ ոքի չհայտնեն:

   Ոչ միայն անշահախնդրորեն նրանց բարիք էր գործում, այլև մերժում էր Իր մասին գովեստները, որովհետև շատեր կան, որ թեպետ ագահության պատճառով չէ, որ բարիք են գործում, բայց [գործում են] գոնե մարդկանցից փառավորվելու համար, իսկ Նա երկուսից էլ հրաժարվում էր: Իրեն ծածուկ պահելով նաև փարիսեցիների նախանձն էր մեղմում՝ մեզ խրատելու և սովորեցնելու համար, որ առաքինության ոստերը սնափառության ախտով չկոտրատենք՝ մարդկանց գովեստների ու համբավի տարածման միջոցով:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ խստիւ պատուիրեց նրանց, որ իր մասին ոչ ոքի բան չասեն,
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:15