Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ եթե սատանան սատանային հանում է, ապա նա բաժանվում է ինքն իր մեջ․ արդ ինչպե՞ս կանգուն կմնա նրա թագավորությունը»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:25
Հովհաննես Ծործորեցի (†1338)
եւ եթէ սատանան սատանային հանում է, ուրեմն՝ ինքն իր մէջ բաժանուեց. արդ, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն մնալ:
Եվ եթե սատանան սատանա է հանում, իր մեջ բաժանվեց. ուրեմն ինչպե՞ս կմնա նրա թագավորությունը:
Եթե Ես, ասում է [Տերը], դևեր ունեմ և այդպես եմ դևեր հանում, ինչպես որ դուք եք բաջաղում, ապա դևերի միջև պատերազմ է գնում, և ուրեմն կորավ ու խափանվեց [սատանայի] զորությունը: Եվ տես, որ [Տերը] չասաց, թե սատանան է դևեր հանում, այլ թե սատանան՝ սատանա՝ ցույց տալով [դևերի] ուժեղ համախմբվածությունը՝ մարդկանց կորստյան մատնելու համար: Հետևաբար, եթե [սատանան], մի անձ լինելով, բաժանվեց ինքն իր մեջ, ապա տկարացավ ու ոչնչացավ, էլ ինչպե՞ս կարող է ուրիշներին հանել: Ուրեմն մեծ ծիծաղ են շարժում ձեր խոսքերը:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
եւ եթէ սատանան սատանային հանում է, ուրեմն՝ ինքն իր մէջ բաժանուեց. արդ, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն մնալ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:24
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: