Հովհաննես Ծործորեցի
Կամ՝ ինչպէ՞ս կարող է մէկը մտնել հզօր մի մարդու տունը եւ յափշտակել նրա գոյքերը, եթէ նախ չկապի հզօրին եւ ապա նրա տունը կողոպտի:
Կամ ինչպե՞ս կարող է մեկը մտնել հզոր մարդու տունն ու նրա գործիքները հափշտակել, եթե նախ չկապի հզորին և ապա նրա տունը թալանի:
Իր խոսքն ամեն կերպ հաստատում է, որպեսզի թերևս համոզի նրանց: Եվ ասածը սա է. հնարավոր չէ, որ սատանան սատանա հանի, ինչպես ասվեց, և հնարավոր չէ նրան այլ կերպ հանել, քան նախ տիրելով նրան [պատկանածին]: Որովհետև այնքան հզոր չեմ համարում սատանային, ասում է [Տերը], որ դեռ պատերազմեմ նրա հետ, [նրան] կապեմ և ապա նրա ունեցածը հափշտակեմ: Իսկ սատանային «հզոր» է անվանում կամ նրա անմարմին լինելու պատճառով՝ ըստ այսմ. «Թշնամիներս հզորացել են» (հմմտ. Սաղմ. 68։5), կամ էլ մեր ծուլությունից նա սկզբում զորացավ, և նրան [Տերը] կապեց խաչով՝ ոչ միայն դևերին, այլև զորագլխին՝ դևերի իշխանին: Որովհետև այս խոսքը մի մարգարեություն է այն մասին, որ [Տերը] ոչ միայն դևեր է հանում, այլև աշխարհի բոլոր մոլորությունները փարատում: Իսկ «գործիք» և «տուն» է կոչում մարդկանց մեջ եղած հմայողներին, կախարդներին ու չարերին, որոնցից Քրիստոսն Իր իշխանությամբ հափշտակեց [մարդկանց]՝ հավատի միջոցով՝ ըստ այսմ. «Ուժեղներն են արքայությունը հափշտակում» (Մատթ. 11։12): Որովհետև ինչպես որ իմաստուն բժիշկը հիվանդությունների արմատներն է կտրում, որ մարմինն առողջանա, այդպես էլ Նա նախ խոսքով կապեց չարիքների պատճառը՝ զուռնափա 650իշխանին, և ապա մարդկանց Իր բնակության համար պատրաստեց իբրև տուն ու տաճար՝ ըստ առաքյալի. «Նրա տունը հենց մենք ենք» (Եբր. 3։6):
Ստեփանոս Սյունեցի
Կամ՝ ինչպէ՞ս կարող է մէկը մտնել հզօր մի մարդու տունը եւ յափշտակել նրա գոյքերը, եթէ նախ չկապի հզօրին եւ ապա նրա տունը կողոպտի:
«Կամ՝ ինչպե՞ս կարող է մեկը մտնել հզոր մի մարդու տուն և հափշտակել նրա գույքերը, եթե նախ չկապի հզորին»:
«Հզոր» է անվանում Աստծու հակառակորդներին, որոնց Բեղզեբուղ և դևերի իշխան են կոչում, և նրա զորությունը, իսկ «տունը» նրա պաշտոնյաներն են, որոնց մեջ բնակվում են, ինչպես Քրիստոսի տուն և տաճար են կոչվում նրանք, որոնցում բնակվում է Քրիստոս, [ըստ խոսքի]. «Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ընթանամ նրանց միջով» (Բ Կորնթ. 6։16): Նաև երանելի Պողոսն է ասում. «Նրա տունը մենք իսկ ենք» (Եբր. 3։6): Եթե [Ես], -ասում է, - նախ չկապեի Բեղզեբուղին, չէի կարող նրա գույքը և տունը հափշտակել և ավար առնել:
Մաղաքիա արք. Օրմանյան
Կամ՝ ինչպէ՞ս կարող է մէկը մտնել հզօր մի մարդու տունը եւ յափշտակել նրա գոյքերը, եթէ նախ չկապի հզօրին եւ ապա նրա տունը կողոպտի:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:24
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: