Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:7

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ եթե դուք գիտենայիք, թե ի՛նչ է նշանակում․ «Ողորմություն եմ ուզում, այլ ոչ թե զոհ» (Ովսե 6։6), ապա չէիք դատապարտի անմեղներին»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:5
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ եթէ իմանայիք, թէ ի՛նչ է՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ, ապա դուք անպարտներին չէիք դատապարտի.
   

    Եթե իմանայիք, թե ինչ է [նշանակում] «Ողորմություն եմ կամենում և ոչ թե զոհ» [խոսքը], անմեղներին չէիք դատապարտի:

    Նախ՝ որովհետև Օրենքին հակառակ եք ընթանում: Եվ երկրորդ՝ օրինապահներին դատապարտում եք, ինչը մեծ հանցանք է:

    Բայց դու տես, թե ինչ վայելչությամբ է [Տերը] խոսքը կազմում: Նախ Դավթին օրինակ բերեց և ապա՝ քահանաներին, այժմ էլ մարգարեական խոսքով է կնքում. «Համարում եք,- ասում է,- որ քահանաները մեղադրելի չեն զոհ մատուցելու պատճառով, բայց ողորմությունն ավելի մեծ է, քան զոհերը. Աստված դա՛ է հավանում, ինչպես ասաց մարգարեի միջոցով (Ովսե 6։6), և դա է կատարվում այստեղ այդ քաղցածների կերակրմամբ: Հետևաբար, եթե տեղյակ լինեիք մարգարեի խոսքին, անմեղ մարդկանց չէիք մեղադրի»:

    Սրանից հետո [Տերը] նշում է մեկ այլ պատճառ ևս:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ եթէ իմանայիք, թէ ի՛նչ է՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ, ապա դուք անպարտներին չէիք դատապարտի.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:1