Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 13:29

Հովհաննես Ծործորեցի

Եւ տէրը նրանց ասաց. «Ո՛չ, մի գուցէ որոմը քաղելիս, ցորենն էլ նրա հետ արմատախիլ անէք:

 

   Եվ նա ասաց նրանց. «Ո՛չ, երբ որոմը քաղելու լինեք, գուցե ցորենն էլ նրա հետ արմատախիլ անեք»:

   Նախ՝ թույլ չի տալիս, որովհետև երբ դևերի փորձությունը խափանվում է, բարի գործն էլ է դադարում, քանի որ օդային այդ այսերի 739 դեմ մարտի պատճառով են բարեպաշտների ճիգերը զորանում և ընդդեմ չարի [կատարվող] գործերն արգասավոր դառնում: Եվ երկրորդ՝ սրանով [Տերը] սպանություններն է կարճում. նախ՝ որպեսզի ցորենի դեմ չմեղանչեն, և ապա՝ որովհետև որոմները, [միևնույն է], կրելո՛ւ են անհնարին պատիժներ՝ անբժշկելի ախտով հիվանդացած լինելով: Իսկ եթե զենքեր վերցնեք, ասում է, կոտորելու հերետիկոսներին կամ վերացնելու հալածիչներին, հարկադրաբար սրբերից ոմանց էլ կկոտորեք նրանց հետ:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ տէրը նրանց ասաց. «Ո՛չ, մի գուցէ որոմը քաղելիս, ցորենն էլ նրա հետ արմատախիլ անէք:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 13:24