Հովհաննես Ծործորեցի
«Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է արտի մէջ թաքցուած գանձի, որ մի մարդ, գտնելով, նորից թաքցնում է. եւ ուրախութիւնից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը եւ այդ արտը գնում է:
Երկնքի արքայությունը նման է նաև ագարակում ծածկված գանձի, որը մարդը գտնելով՝ թաքցնում է և այդ խնդությունից գնում վաճառում է ունեցած ամեն ինչ և գնում այդ ագարակը:
Ըստ [երկրային] իրողությունների զանազան ներգործությունների [Տերն] առակներ է ստեղծում և այդպիսով հայտնում հոգևոր [իրողություններ]: Ինչպես որ, ասում է [Տերը], երբ մեկը պատահում է ագարակի, որն իր մեջ գանձ ունի թաղված, իր ամբողջ ունեցվածքը տալիս է և այդ ագարակը ձեռք բերում, այդպես էլ «ագարակե է Քրիստոսի մարմինը, որը Նա մեզնից՝ հողեղեններիցս վերցրեց, իսկ «թաքնված գանձե է Նրա Աստվածությունը, որը հավատքի միջոցով գտան հրեաներն ու հեթանոսները և [դրա դիմաց] տվեցին մարմնավորներիս ամբողջ բարօրությունը: Եվ կամ փոխարենը հենց հավա՛տը ստացան, որովհետև մեր «ամեն ինչըե հենց դա է, որ ունի ամեն ինչ [կատարելու] կարողություն, և սա [արեցին] խնդությամբ՝ ըստ առաքյալի. «Ձեր ունեցված-քի հափշտակությունը խնդությա՛մբ ընդունեքե (Եբր. 6։34), և՝ «Ուրախ ենք Տիրոջ համար [մեր կրած] չարչարանքների համարե (հմմտ. Կող. 1։24): Հովհաննես [Ավետարանիչն] էլ է ասում. «Իմ հոգում դրեցիր Քեզնից առավել պատվական չհամարել որևէ ստացվածքե 765:
«Ագարակե են նաև մարգարեների գրածները, որոնք իրենց բառերում ունեն զանազան բույսեր և որոնցում թաքնված են իմաստության ու գիտության բոլոր գանձերը՝ մտքի իմաստները ծածուկ պահելու պատճառով՝ ըստ այսմ. «Խորությունների մեջ է դնում Իր գանձերըե (Սաղմ. 32։7): Եվ աշխատասերը, ընթերցմամբ և Հոգու ընդունման միջոցով գտնելով դրանք, թաքցնում է մտքում՝ ըստ այսմ. «Սրբությունը մի՛ տվեք շներին և ձեր մարգարիտները մի՛ գցեք խոզերի առաջե (Մատթ. 7։6): Ուստիև աշխատասերի միտքը լցվում է անպատմելի խնդությամբ, և արհամարհելով աշխարհի փառքը և «մնաս բարովե ասելով մարմնական հանգստին՝ տաժանում է Սուրբ Գրքի վրա, որպեսզի Հին և Նոր Կտակարաններից Քրիստոսի խորհրդի երկնային իմաստների գանձը հավաքի խեցեղեն ամանների մեջ:
«Ագարակըե նաև այս աշխարհն է, և աշխարհի ագարակում ծածկված գանձը՝ բարի գործերը, որոնցով են արքայությունը ժառանգում: Եվ «ծածկվածե են, որովհետև, ըստ Տիրոջ, բարի գործերը պետք է ոչ թե մարդկանց փառքի համար կատարել, այլ ծածուկ՝ հատուցող Հոր համար 766, ինչպես և ասում է [այս առակը] թե՝ «գտնելով թաքցնում էե: Եվ ուրախանում է [բարի] գործեր գտած լինելու համար, որոնք Աստծո խոսքերով գտավ՝ ըստ Դավթի. «Ցնծացի Քո խոսքերով, ինչպես նա, ով բազում ավար է գտնումե (Սաղմ. 118։162): Եվ անպատմելի խնդությամբ լցված՝ հրաժարվում է այս աշխարհից, ուրանում իր անձը և այդպիսով ձեռք բերում ծածուկ պահված կյանքը:
Ստեփանոս Սյունեցի
«Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է արտի մէջ թաքցուած գանձի, որ մի մարդ, գտնելով, նորից թաքցնում է. եւ ուրախութիւնից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը եւ այդ արտը գնում է:
«Դարձյալ՝ Աստծու թագավորությունը նման է արտի մեջ թաքնված գանձի»:
«Արտը» աստվածային մարգարեական գիրն է, որ բացատրում է բառերով [շղարշված] տնկիների զանազանությունը, իսկ «գանձը»՝ մտքից կոծկված բառերում [առկա] զորությունն ու իմաստությունը:
Նաև այլ կերպ ասած. «արտը» Քրիստոսն է, Ում մեջ թաքնված են գիտության և իմաստության բոլոր գանձերը, իսկ «գանձերը» այն գաղտնին ու ծածուկն են, [որոնք] Նա չի գցում շների և խոզերի առջև, [այսինքն՝] մարգարիտը և սրբությունը:
Մաղաքիա արք. Օրմանյան
44-50. «Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է արտի մէջ թաքցուած գանձի, որ մի մարդ, գտնելով, նորից թաքցնում է. եւ ուրախութիւնից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը եւ այդ արտը գնում է: Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ էր որոնում. եւ գտնելով մի թանկարժէք մարգարիտ՝ գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը եւ այդ մարգարիտը գնեց: Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է ծով նետուած ուռկանի, որ ամէն տեսակ բան է հաւաքել. երբ լցուել էր, այն ցամաք հանելով եւ նստելով՝ լաւերը մի առ մի հաւաքեցին ամանների մէջ, իսկ անպէտքը դուրս գցեցին: Այնպէս էլ կը լինի այս աշխարհի վախճանին: Հրեշտակները կ՚ելնեն եւ չարերին արդարների միջից կը բաժանեն ու կը գցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:31
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: