Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի 14:23

Ստեփանոս Սյունեցի

Եւ տէրը ծառային ասաց. «Դո՛ւրս եկ ճանապարհներն ու ցանկապատների առաջ եւ մարդկանց այստեղ մտցրո՛ւ, որպէսզի տունս լցուի»
   
   Եվ Տերը ծառային ասաց. «Դո՛ւրս եկ ճանապարհների ու ցանկապատների առաջ և մարդկանց այստեղ մտցրո՛ւ»։
   Ընթրիքի կանչվեցին նրանք, ովքեր քաղաքի փողոցներում և հրապարակներում էին նստած: [Ապա Տերը] հրամայեց կանչել նաև նրանց, ովքեր քաղաքից դուրս էին:

   Եթե «քաղաք» անվանեցին երկրավոր աշխարհը, [ապա] ովքե՞ր էին քաղաքից դուրս [գտնվողները], որոնց հրամայեց կանչել. կարծում եմ, թե սրբերի հոգիներն էին, ովքեր դժոխքում արգելված էին, և որոնց ազատեց Քրիստոս՝ Իր դժոխք իջնելով (հմմտ. Ա Պետ. 3:19):
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ տէրը ծառային ասաց. «Դո՛ւրս եկ ճանապարհներն ու ցանկապատների առաջ եւ մարդկանց այստեղ մտցրո՛ւ, որպէսզի տունս լցուի»
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 14:15