Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 14:23

Հովհաննես Ծործորեցի

23-24. Եւ երբ ժողովրդի բազմութիւնն արձակեց, առանձին լեռ բարձրացաւ աղօթելու համար: Եւ երբ երեկոյ եղաւ, այնտեղ էր, մենակ: Նաւակը ցամաքից մղոններով հեռացել էր՝ դէս ու դէն քշուելով ալիքներից, քանի որ քամին դիմացից էր:
   
   Եվ երբ երեկոյացավ, մենակ էր այնտեղ: Իսկ նավը ցամաքից շատ հեռու էր գտնվում և ծփվում ալիքներից, որովհետև քամին ընդդիմակաց էր:
   Բարի է Աստծո միայնությունը, որովհետև կուտակված բազմություն չէ, որում խառնվում ու ամբոխում են միմյանց, այլ մեկն է և բոլորից բարձր միակ: Եվ թեպետ մարդացավ, սակայն մեկն է նաև մարդանալուց հետո՝ ըստ այսմ. «Միակը, մեկը» 806. սա ասում եմ ըստ թե՛ բնության, թե՛ անձնավորության: 807
   Եվ նավը, ասում է [ավետարանիչը], հեռացել էր ցամաքից և ծփվում էր ալիքներից, ինչպես նախորդ անգամ 808, սակայն այն ժամանակ, թեպետ [առաքյալները] տագնապում էին, [Հիսուսը] նրանց հետ նավում էր, իսկ այժմ միայն իրենք էին, որովհետև [Տերը] սակավ առ սակավ, մեղմությամբ, կրթում էր նրանց՝ մեծամեծ բաների համար համբերելու նեղություններին: Ինքը հեռացավ և թողեց, որ նրանք ծփան ծովի մեջ, ավելին, հենց Ինքը հրաման տվեց քամուն սաստկանալ, որպեսզի ուրիշ տեղից փրկության հույս չունենային: Նաև՝ քամին խորհրդանշում էր այն ընդդիմակ զորությունները, որոնք այս աշխարհի ծովում փորձելու էին նրանց:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ երբ ժողովրդի բազմութիւնն արձակեց, առանձին լեռ բարձրացաւ աղօթելու համար: Եւ երբ երեկոյ եղաւ, այնտեղ էր, մենակ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:22