Հովհաննես Ծործորեցի
Եւ իսկոյն Յիսուս երկարեց իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահաւա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»:
 Եվ Հիսուսն անմիջապես ձեռքը երկարեց, բռնեց նրան և ասաց. «Թերահավա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»:
 Արդյոք ինչո՞ւ քամուն չսաստեց, որ դադարի, այլ Ինքը ձեռքը երկարեց ու բռնեց [Պետրոսին]: Որովհետև Պետրոսի հավատն էր պետք, որ երբ մեր [զորությունը] պակասեր, Աստծունը օգնության հասներ: [Այս խոսքը] ցույց է տալիս, որ ոչ թե սաստիկ քամին էր ընկղմում, այլ [Պետրոսի] թերահավատությունը. որովհետև եթե նրա հավատը չտկարանար, նա կարող էր քամուն էլ դյուրավ դիմակայել: Ուստի թեպետ [Հիսուսը] բռնեց նրանից, քամուն տակավին փչել էր տալիս, որպեսզի ցույց տար, որ քամին բնավ չի կարող վնաս հասցնել, երբ կա հաստատուն հավատ: Իսկ Պետրոսի երկմտելն ուրիշ բանից չէր, քան կարծելուց, թե ինքը ոչ թե [Հիսուսի] զորությամբ էր շարժվում, այլ սեփական առաքինության շնորհիվ, ինչ պատճառով էլ սաստն ընդունեց, կամ էլ [որ մտածեց], թե դա ոչ թե [Հիսուսն] էր, այլ աչքին երևած ուրվական:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ իսկոյն Յիսուս երկարեց իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահաւա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:24
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: