Գլուխ 15:22

Ստեփանոս Սյունեցի

«Հայրն իր ծառաներին ասաց. «Անմիջապես հանեցե՛ք նրա նախկին պատմուճանը և հագցրե՛ք նրան, մատանին նրա մատը դրե՛ք և նրա ոտքերին կոշիկներ»:

   

   «Առաջին պատմուճանը» հոգու առաջին զարդն է, որով զարդարում և ուրախացնում է ապաշխարողներին և հանցանքների տրտմական անզարդությունը թոթափողներին: «Մատանին»՝ նկարագիրն է, որ զարդարում է գործունյա մարդուն: «Կոշիկները» ո՛չ թե եգիպտացիներինն է, որ հրամայվում էր հանել [նրանց, ովքեր] ելնում ու քայլում էին սուրբ երկրի վրա (տե՛ս Ելք Գ 5), այլ այն, որ [հրամայվեց] հագնել սուրբ ավետարանի քարոզչության համար (տե՛ս Եփես. Զ 15):