Հովհաննես Ծործորեցի
Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Լաւ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել»:
 Պատասխանեց նրան՝ ասելով. «Լավ չէ մանուկների հացը վերցնել ու շների առաջ գցել»:
 «Հաց» կոչեց Իր վարդապետությունն ու բժշկությունը և «մանուկներ»՝ Իսրայելին՝ ըստ այսմ. «Իսրայելը մանուկ էր, և Ես սիրեցի նրան» (Օս.11:1), ով հետո շներից էլ կատաղի դարձավ: Իսկ «շներ» [կոչեց] հեթանոսներին՝ անառակության պատճառով, ինչպես նաև օրինավոր աստվածպաշտությունը զանց առնելով՝ շնացողների պես կռամոլության տրված լինելու պատճառով՝ ըստ այսմ. «Շնանում էր քարի ու փայտի հետ» (Եր. 3։9): Այլև, սա ասելով, [Տերը] կամեցավ, որ նրանք տիրասեր դառնան, ինչպես հատուկ է շանը: Եվ կինը, առակավոր այս խոսքը հասկանալով, ավելի սրտապնդվեց:
Մաղաքիա արք. Օրմանյան
Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Լաւ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:21
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: