Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 15:34

Հովհաննես Ծործորեցի

Եւ Յիսուս նրանց ասաց. «Քանի՞ նկանակ ունէք»: Եւ նրանք ասացին՝ եօթը, եւ մի քանի ձուկ:
   
   Հիսուսն ասաց նրանց. «Քանի՞ նկանակ ունեք»: Նրանք ասացին. «Յոթ, և մի քանի ձուկ»:

   Այս հարցն այն նպատակով տվեց, որ նախկին հրաշքը հիշեցներ: Սրանից փոքր-ինչ զգաստացան, որովհետև թեպետ ասացին «յոթ նկանակ և մի քանի ձուկ», սակայն չավելացրին, ինչպես այն ժամանակ թե՝ «Ի՞նչ է դա այսքան մարդու համար». թեպետ լիովին չէին հասել կատարելության բարձրությանը, սակայն սակավ առ սակավ առաջադիմում էին: Տես նաև նրանց մյո՛ւս զգաստությունը, թե որքա՛ն վեր էին որովայնի կարիքներին [տուրք տալուց], որ երեք օր անապատում դեգերելուց հետո յոթ նկանակ ունեին և ճաշելու մասին բնավ չէին մտահոգվում:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ Յիսուս նրանց ասաց. «Քանի՞ նկանակ ունէք»: Եւ նրանք ասացին՝ եօթը, եւ մի քանի ձուկ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 15:32