Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 16:12

Հովհաննես Ծործորեցի

Այն ժամանակ իմացան, թէ չէր ասել, որ զգուշանան խմորից, այլ՝ փարիսեցիների եւ սադուկեցիների ուսուցումից:
   

   Այդժամ հասկացան, որ ասաց ոչ թե խմորից զգուշանալ, այլ փարիսեցիների ու սադուկեցիների աղանդից:

   Տեսնո՞ւմ ես, թե սաստն ինչպիսի օգուտ տվեց. թեպետ [Հիսուսն] Ինքը չբացատրեց, բայց նրանք հասկացան, որ հրեական խտրություններից ազատեց իրենց, [կերակրի մասին] հոգսը խիստ թեթևացրեց և թերահավատությունից փրկեց: Սրանից մենք ևս պիտի սովորենք կերակրի պատճառով չվհատվել և քաղցի մասին չմտահոգվել, այլ այս ամենն անտեսել և Նրա վրա հույսը դնել, Ով ժամանակին կերակուր է տալիս ամենքին 835՝ ոչ միայն մարմնավորը, այլև Իր հոգևոր ու երկնային անճառ վարդապետությունը և հոգիներին ու մարմիններին կյանք պարգևող անապական Մարմինը՝ ըստ այսմ. «Երկնքի հացը տվեց նրանց, մարդիկ հրեշտակների հացը կերան, և նրանց մեջ կերակուր իջեցրեց ցհագ» (Սաղմ. 77։24-25), որով հագենալով՝ փառք ենք վերառաքում Նրան Հոր և Ամենասուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս: [Ամեն]:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Այն ժամանակ իմացան, թէ չէր ասել, որ զգուշանան խմորից, այլ՝ փարիսեցիների եւ սադուկեցիների ուսուցումից:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 16:5