Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 16:16

Հովհաննես Ծործորեցի

Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»:
   
   nbspՍիմոն Պետրոսը պատասխանեց՝ ասելով. «Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծո Որ դին»:
   Գլխի 840 աստվածաբանության մասին պատասխանելու համարձակություն է ցուցաբերում Շմավոն գլուխը 841, որպեսզի չլինի թե մի ուրիշն անմտորեն անպատշաճը խոսի և չար հիշատակ թողնի աշխարհում. որովհետև տակավին սկիզբն էր իրողությունների, և այդ ժամանակ ասվածները որպես սահմանում ու կանոն էին մնալու հետո եկողներին: Ուստի ճշմարիտը խոսեց Ճշմարտության աշակերտը թե՝ «Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծո Որդին», այսինքն՝ Օծյալը, որ մարգարեների կողմից վկայվեց. «Մեր երեսի հոգին Տեր Քրիստոսն է» (Ողբ 4։20)՝ կենդանի Հոր բնությունից եղած հարազատ Որդին՝ արուսյակից առաջ ծնված 842 և այժմ աշխարհի փրկության համար մարմին առած, Ում [Պետրոսը] անճառաբար մարմնացած մի Որդի և մի Քրիստոս խոստովանեց երկրի վրա: «Քրիստոս» [բառը որոշիչ] հոդով գործածելով՝ [Պետրոսը] հայտնում է թե՝ Դո՛ւ եղար մեր հույսերի իրականացումը՝ Նա, Ում սպասում էինք՝ Մեսիան, որ գալու էր: Իսկ Հորը «կենդանի» կոչելը մի առանձին աստվածաբանություն է. դրանով [Հայրը] զատորոշվում է կործանման ենթակա մեռելոտի աստվածներից:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 16:13