Ա. Լոպուխին
Եվ Աբրահամն ասաց Աստծուն. «Այս Իսմայէլը թող ապրի Քո առաջ»: (Սինոդական թարգ․) [18]
Այս Իսմայէլը թող ապրի Քո առաջ… Համեստությունից դրդված՝ չհամարձակվելով հավատալ իր ուրախության ամբողջ կատարելությանը, Աբրահամը պատրաստ է բավարարվել քչով, այսինքն՝ չսպասել իր համար նոր զավակի, այլ խոստումներն ու հույսերը տարածել արդեն ծնված Իսմայէլի վրա։ «Մենք երկուսս էլ բավականաչափ մխիթարվել ենք Իսմայէլի ծննդյամբ, - Սուրբ Ոսկեբերանը մեկնաբանում է Աբրահամի միտքը, - թող Քո պարգևած այդ որդին ապրի Քո առաջ, և մենք էլ բավարար ուրախություն կունենանք, և նրա կյանքը մեր ծերության մխիթարությունը կլինի» (Ճառ 40)։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Աբրահամն ասաց Աստծուն. «Այս Իսմայէլը թող ապրի քո առաջ»:
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամն ասաց Աստծուն. «Ո՜հ, թող Իսմայելն ապրի Քո առաջ»:
(Գրաբար) Եւ ասէ Աբրաամ ցԱստուած. Իսմայէլս այս կեցցէ՛ առաջի քո։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: