Ծննդոց գրքի մեկնություն 17:22

Ա. Լոպուխին

Աստված Աբրահամի հետ խոսելն ավարտեց և նրա մոտից վեր բարձրացավ: (Սինոդական թարգ․) [22]

   

   Աստված… խոսելն ավարտեց… և վեր բարձրացավ… Բանահյուսական այս ձևը ցույց է տալիս աստվածհայտնության ավարտը։

--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Աստուած վերջացրեց իր խօսքը Աբրահամի հետ եւ հեռացաւ նրա մօտից:
(Արարատ թարգ․) Եվ ավարտելով Իր խոսքը՝ Աստված վեր բարձրացավ Աբրահամի մոտից:
(Գրաբար) Եւ վախճանեաց զխօսելն ընդ նմա. և վերացաւ Աստուած յԱբրաամէ։