Ծննդոց գրքի մեկնություն 17:25

Ա. Լոպուխին

իսկ իր որդի Իսմայէլը տասներեք տարեկան էր, երբ թլփատվեց նրա թլիփը: (Սինոդական թարգ․) [25]

   
   Իսկ իր որդի Իսմայէլը տասներեք տարեկան էր… Այս բանի համար կենդանի վկայություն է արաբների՝ Իսմայէլի սերունդների, և ուրիշ մահմեդական ցեղերի մոտ պահպանված այն սովորույթը, որով տղաների թլփատությունը կատարում են նրանց տասներեք տարեկան դառնալուն պես։
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) իսկ իր որդի Իսմայէլը տասներեք տարեկան էր, երբ թլփատուեց նրա թլիփը:
(Արարատ թարգ․) Եվ իր որդի Իսմայելը տասներեք տարեկան էր, երբ թլփատվեց նրա անթլփատության մարմինը:
(Գրաբար) Եւ Իսմայէլ որդի նորա երեքտասանամեա՛յ էր՝ յորժամ թլփատեաց զմարմին անթլփատութեան իւրոյ։