Ծննդոց գրքի մեկնություն 18:13

Ա. Լոպուխին

Տերն ասաց Աբրահամին. «Այդ ինչո՞ւ է ծիծաղում Սառան իր մտքում և ասում, թէ՝   «Իրո՞ք կծնեմ, չէ՞ որ ես պառավել եմ»: (Սինոդական թարգ․) [13]
   

   «Տերն ասաց Աբրահամին,- Այդ ինչո՞ւ ծիծաղեց Սառան»... Այստեղ առաջին անգամ Աբրահամի հյուրը բացահայտ Տեր է անվանվում, կամ եբրայերեն «Յահվե»։ Նա այդ հարցով է դիմում Աբրահամին, որովհետև Սառան այնտեղ չէր, սակայն դրանով ավելի է բացահայտվում ասողի ամենատես լինելը, Որը ո՛չ միայյն գիտեր Սառայի արարքը, այլև նրա ներքին գաղտնի խորհուրդները։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց Աբրահամին. «Այդ ինչո՞ւ է ծիծաղում Սառան իր մտքում եւ ասում, թէ՝ «Իրօ՞ք կը ծնեմ, չէ՞ որ ես պառաւել եմ»:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց Աբրահամին. «Ինչո՞ւ Սառան ծիծաղեց՝ ասելով. “Մի՞թե ես իրոք ծնելու եմ, քանի որ ծերացել եմ”:
(Գրաբար) Եւ ասէ Տէր ցԱբրաամ. Զի՞ է զի ծիծաղեցաւ Սառա ընդ միտս իւր՝ և ասէ. թէ արդարև ծնանիցի՞մ. զի ահա ես պառաւեա՛լ եմ։