Ծննդոց գրքի մեկնություն 18:16

Ա. Լոպուխին

Նրանք այդտեղից վեր կենալով ճանապարհ ընկան դեպի Սոդոմացվոց ու Գոմորացվոց երկիրը, իսկ Աբրահամը գնաց նրանց ճանապարհելու: (Սինոդական թարգ․) [16]

   

   «նրանք այնտեղից վեր կենալով ճանապարհ ընկան դեպի Սոդոմացվոց ու Գոմորացվոց երկիրը» ... Գոմորացվոց երկրի անունը չկա եբրայական բնագրում, սակայն կա Յոթանասնից թարգմանության մեջ. վերջինս ավելի ճիշտ է, քանզի համահունչ է համատեքստին(հմր.20)։

   «իսկ Աբրահամը գնաց նրանց ճանապարհելու»... Արևելյան հյուրընկալության վերջին պարտքն էր Ճանապարհ դնել հյուրին՝ մինչև քո տարածքների սահմանները, որը բարեհոժար սրտով կատարեց զառամյալ Աբրահամ նահապետը։ Հրեական ավանդության համաձայն, Աբրահամը ուղեկցեց Տիրոջը և հրեշտակներին մինչև այն տեղը, որ կոչվում է «Քաթար-Բարուք», որի հարթավայրից Մեռյալ ծովի և նրան շրջապատող հինգ քաղաքների տեսարան է բացվում։

--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Նրանք այդտեղից վեր կենալով ճանապարհ ընկան դէպի Սոդոմացւոց ու Գոմորացւոց երկիրը, իսկ Աբրահամը գնաց նրանց ճանապարհելու:
(Արարատ թարգ․) Եվ մարդիկ վեր կացան ու այդտեղից Սոդոմ գնացին: Եվ Աբրահամը գնաց, որ նրանց ճանապարհի:
(Գրաբար) Եւ յարուցեալ անտի արանցն հայեցան ընդ երեսս Սոդոմացւոց և Գոմորացւոց։ Եւ Աբրաամ երթա՛յր ընդ նոսա յուղարկել զնոսա։