Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 18:17

Հովհաննես Ծործորեցի

Իսկ եթէ նրանց էլ չլսի, կ՚ասես հաւատացեալների ժողովում. իսկ եթէ նրանց էլ չլսի, թող նա քեզ համար լինի ինչպէս հեթանոսը եւ մաքսաւորը:
   

   Իսկ եթե նրանց էլ չլսի, ասա Եկեղեցում, և եթե Եկեղեցուն էլ չլսի, թող քեզ համար լինի իբրև հե թանոս և մաքսավոր:

   [Տերը] ոչ միայն տրտմածի օգուտն է փնտրում, այլև տրտմեցրածի, այլապես չէր հրամայի յոթանասունյոթ անգամ ներել ապաշխարողին և այդքան բժիշկ չէր կարգի՝ նրա հիվանդությունը բուժելու համար, այլ հենց առաջին [փորձից հետո] բաց կթողներ առանց [նրա] ուղղվելու: Նա ահա ոչ թե մեկ, այլ երկու և երեք ուսուցիչ է հրամայում կարգել, որպեսզի [մեղանչածը] շատերի երեսից պատկառի և ինչ որ գործեց հարբած վիճակում, զգաստ վիճակում շատերի օգնությամբ շտկի: Բայց եթե սրանից հետո էլ համառի, «թող քեզ համար լինի իբրև հեթանոս և մաքսավոր», դրանից հետո, ասում է [Տերը], բժշկության հնար չկա: Եվ տես, որ չի ասում, թե դո՛ւ նրան հեթանոս կամ մաքսավոր դարձրիր, այլ նա՛ դարձավ քո աչքում: Եվ աննպատակ չէ, որ ամենուր իբրև մեծ մեղավորների օրինակ բերում է հեթանոսին ու մաքսավորին, այլ որպեսզի ցույց տա, որ [անդարձ մեղավորներն] անհույս են, ինչպես նրանք, մեղադրելի և դատապարտված: Սրանով մխիթարում է անիրավվածին: Կամ էլ սա ասում է [անդարձ մեղավորներից] հրաժարվելու մասին, թե՝ հեռո՛ւ մնա նրանից, ինչպես հեթանոսից կամ մաքսավորից՝ ըստ առաքյալի. «Մեկ և երկու անգամ խրատելուց հետո հրաժարվի՛ր նրանից» (Տիտ. 3։10), որպեսզի չլինի թե այդպիսինի հետ բնակվելով՝ նրա հոգուց խեղդվես՝ ըստ Սողոմոնի 957:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Իսկ եթէ նրանց էլ չլսի, կ՚ասես հաւատացեալների ժողովում. իսկ եթէ նրանց էլ չլսի, թող նա քեզ համար լինի ինչպէս հեթանոսը եւ մաքսաւորը:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:15