Հովհաննես Ծործորեցի
Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպէս այս մանուկը, երկնքի արքայութեան մէջ նա՛ է մեծ:
Արդ՝ ով խոնարհեցնում է իրեն, ինչպես այս մանուկը, երկնքի արքայության մեջ նա՛ է մեծ:
Տարբերակում է մտցնում խոնարհության և խոնարհեցուցչության միջև, որովհետև միևնույնը չեն խոնարհ լինելն ու մեկ ուրիշի միջոցով խոնարհվելը: Ով ինքն է իրեն խոնարհեցնում, կամովին է [դա անում], և այդպիսին է, որ կբարձրանա և «մեծ» կկոչվի, ասում է [Տերը] 940: Իսկ ուրիշի միջոցով կամ մեկի նախատինքից խոնարհվելն ու տառապելը խոնարհություն չէ, այլ հարկադիր հնազանդություն, մինչդեռ Տերը հոժարությամբ եղածն է պահանջում, ինչպես Ինքը կամովին խոնարհվեց և այդ պատճառով ասաց, որ փոքրիկը մեծ է արքայության մեջ:
Ստեփանոս Սյունեցի
Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպէս այս մանուկը, երկնքի արքայութեան մէջ նա՛ է մեծ:
«Ով իր անձը խոնարհեցնում է ինչպես այս մանուկը, երկնքի արքայության մեջ նա՛ է մեծը»:
Նույնը չէ ինքն իր անձը խոնարհեցնելն ու տառապեցնելը և ուրիշի [պատճառով] խոնարհվելն ու տառապելը: Ով իրեն խոնարհեցնի, նա կբարձրանա, իսկ ով խոնարհվում և տառապում է տնանկությունից կամ ուրիշների ինչ-ինչ նախատանքներից, ապա դա խոնարհություն չէ: Բայց Քրիստոս հրամայում է ինքն իրեն խոնարհեցնել, [ինչպես Ինքը]՝ որպես մանուկ, կամավորությամբ խոնարհվելով կանգնեց նրանց մեջ:
Մաղաքիա արք. Օրմանյան
Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպէս այս մանուկը, երկնքի արքայութեան մէջ նա՛ է մեծ:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:1

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: