Մաղաքիա արք. Օրմանյան
Երբ նա անցնում էր Գալիլիայի ծովեզրով, տեսաւ Սիմոնին եւ նրա եղբայր Անդրէասին, որոնք ուռկանները ծովն էին գցել, որովհետեւ ձկնորսներ էին:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 1:14
Եվսեբիոս Կեսարացի
Երբ նա անցնում էր Գալիլիայի ծովեզրով, տեսաւ Սիմոնին եւ նրա եղբայր Անդրէասին, որոնք ուռկանները ծովն էին գցել, որովհետեւ ձկնորսներ էին:
Ուրիշ ինչպե՞ս կարող էր Հիսուսն այսպիսի զարմանալի բաներ անել, եթե ոչ Իր աստվածային զորությամբ: Եվ դու ինքդ կարող ես հասկանալ Նրա զորության աստվածային լինելը, եթե մտածես, թե Ով և ինչպիսին է Նա բնությամբ, և ինչպես Նա այդ անհայտ մարդկանց ձկնորսությունից և խղճուկ կյանքից վերցնելով Իրեն մոտեցրեց, և նրանց օգնականներ դարձրեց՝ անճառելի գործեր կատարելու համար: Նրանց Իր հետևորդներ դարձնելով ու աստվածային զորություն ներշնչելով՝ ուժով և քաջությամբ լցրեց, և իրապես, որպես Աստծո Բան ու Ինքն Աստված, այսպիսի մեծ հրաշքների Արարիչ, նրանց դարձրեց աստվածապաշտության սպասավորներ ու ուսուցիչներ և, ամենակարևորը, մտածող ու բանական հոգիների որսորդներ՝ գործնականում կատարելով «Իմ հետևի՛ց եկեք, և ես ձեզ կդարձնեմ մարդկանց որսորդներ» (Մատթ․ 4:19) բառերը: Այնուհետև նա Նրանց, որպես Իր ուսմունքի քարոզիչներ, ուղարկեց բոլոր ազգերի մեջ:
Ֆեոֆիլակտ Բուլղարացի
Երբ նա անցնում էր Գալիլիայի ծովեզրով, տեսաւ Սիմոնին եւ նրա եղբայր Անդրէասին, որոնք ուռկանները ծովն էին գցել, որովհետեւ ձկնորսներ էին:
Պետրոսն ու Անդրեասը սկզբում եղել են Կարապետի աշակերտները, իսկ երբ տեսել են Հովհաննեսի կողմից վկայվող Հիսուսին, միացել են Նրան: Հովհաննեսի մատնությունից հետո նրանք վշտացած կրկին վերադարձել են իրենց նախկին զբաղմունքին: Ուշադրությո՛ւն դարձրու, որ նրանք կերակրվում էին իրենց արդար, այլ ոչ թե անարդար վաստակով:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: