Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 1։18

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ իսկոյն ուռկանները թողնելով՝ գնացին նրա հետ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 1:14
   

Օգոստինոս Երանելի

Եւ իսկոյն ուռկանները թողնելով՝ գնացին նրա հետ:
   
   Այդ օրվանից նրանք հավատարիմ դարձան Նրան և չնահանջեցին։ Այսպես էլ մենք ինքներս մեր սրտում տուն կառուցենք և այնպես կառուցենք, որ Նա կարողանա մեր մեջ գտնվող տունը մտնել ու մեզ ուսուցանել:
   

Տերտուղիանոս

18-20․ Եւ իսկոյն ուռկանները թողնելով՝ գնացին նրա հետ: Այստեղից մի քիչ առաջ գնալով՝ տեսաւ Զեբեդէոսի որդի Յակոբոսին եւ նրա եղբայր Յովհաննէսին. սրանց էլ տեսաւ իրենց նաւակի մէջ, մինչ ուռկաններն էին կարգի բերում: Եւ կանչեց նրանց. եւ նրանք իսկոյն նաւակի մէջ թողնելով իրենց հօրը՝ Զեբեդէոսին, վարձկան ձկնորսների հետ միասին, գնացին նրա յետեւից:
   
   Հանուն երեխաների և ծնողների՝  երկմտո՞ւմ եք գործնական հարաբերությունների և զբաղմունքների վերաբերյալ: Ի վերջո, մեզ ցույց տրվեց, որ հանուն Տիրոջ՝ մենք պետք է թողնենք և՛ մտերմությունները, և՛ արհեստները, և՛ զբաղմունքները: Այսպես էլ Հակոբոսը և Հովհաննեսը, կանչվելով Տիրոջ կողմից, թողնում են ինչպես իրենց հորը, այնպես էլ նավը (Մատթ. 4:21–22, Ղուկ. 5:10–11): Նույն կերպ էլ Մատթեոսն է բարձրանում իր հարկահավաքի աթոռից (Մատթ. 9:9, Մարկ. 2:14, Ղուկաս. 5:28): Այսպես էլ, նույնիսկ, հոր հուղարկավորությունն է  հավատի համար խոչընդոտ դառում (Ղուկ. 9:59–60): Տիրոջ կողմից կանչվածներից ոչ մեկը չասաց, որ ինքն  ապրելու համար որևէ  պատճառ  չունի: