Սուրբ Հովհան Ոսկեբերան
«Թո՛յլ տուր, ի՞նչ ես ուզում մեզնից, Յիսո՛ւս Նազովրեցի. մեզ կորստեան մատնելո՞ւ եկար. գիտենք քեզ, թէ ով ես դու, Աստծու Սուրբն ես»:
Ինչո՞ւ ոչ մի դև Աստծուն անունով չի կոչում: Մի՞թե բռնվածները չէին ասում. «Գիտենք, թե ով ես դու. Աստծու Սուրբն ես» (Մարկ. 1:24, Ղուկ. 4:34): Արդյո՞ք նրանք Պողոսին չէին ասում. «Այս մարդիկ Բարձրյալն Աստծու ծառաներն են» (Գործք. 16:17): Հարկադրվածները և խարազանվածները ասում էին իրենց կամքով և ոչ երբեք պարտադրանքով:
Մաղաքիա արք. Օրմանյան
«Թո՛յլ տուր, ի՞նչ ես ուզում մեզնից, Յիսո՛ւս Նազովրեցի. մեզ կորստեան մատնելո՞ւ եկար. գիտենք քեզ, թէ ով ես դու, Աստծու Սուրբն ես»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 1:23
Սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանացի
«Թո՛յլ տուր, ի՞նչ ես ուզում մեզնից, Յիսո՛ւս Նազովրեցի. մեզ կորստեան մատնելո՞ւ եկար. գիտենք քեզ, թէ ով ես դու, Աստծու Սուրբն ես»:
Չեմ ընդունում սատանայի վկայությունը, այլ ընդունում եմ նրա խոստովանությունը: Հարկադրաբար և տանջվելով Սատանան իր կամքի դեմ խոսեց։
Սուրբ Իրինեոս Լիոնացի
«Թո՛յլ տուր, ի՞նչ ես ուզում մեզնից, Յիսո՛ւս Նազովրեցի. մեզ կորստեան մատնելո՞ւ եկար. գիտենք քեզ, թէ ով ես դու, Աստծու Սուրբն ես»:
Որդուն տեսնելով՝ դևերն ասում են. «Գիտենք, թե ով ես դու, Աստծու Սուրբն ես»։ Նույն կերպ էլ սատանան, փորձելով ու Նրա աչքերին նայելով, ասում է. «Եթե Դու Աստծո Որդին ես…» (Մատթ. 4:3, Ղուկ. 4:3): Նրանք բոլորը խոստովանում են Որդուն և Հորը, բայց չեն հավատում: Հետևաբար անհրաժեշտ էր, որ բոլորն ընդունեն վկայության ճշմարտացիությունը. դատաստանը հավատացյալների փրկության և անհավատների դատապարտման համար է, որպեսզի բոլորը արդար դատվեն, և Հոր ու Որդու հանդեպ հավատը հաստատվի: Բոլորը՝ և՛ մերձավորները, և՛ ոչ մերձավորները, և՛ ընկերները, և՛ ոչ ընկերները պետք է ընդունեին վկայությունը և հաստատվեին դրա մեջ, քանզի ամենաճշմարիտ և հստակ հաստատումն այն է, որը տրվում է հենց հակառակորդների կողմից։ Ներառված լինելով տեղի ունեցածի մեջ՝ նրանք վկայում և համաձայնում են. սակայն, այնուհետև ակնթարթորեն դառնում են թշնամի, մեղադրում և արդեն ցանկանում են, որ վկայությունը ճշմարիտ չլինի:
Օգոստինոս Երանելի
«Թո՛յլ տուր, ի՞նչ ես ուզում մեզնից, Յիսո՛ւս Նազովրեցի. մեզ կորստեան մատնելո՞ւ եկար. գիտենք քեզ, թէ ով ես դու, Աստծու Սուրբն ես»:
Չար ոգիները գիտեին, որ Հիսուս Քրիստոսը պետք է գա. նրանք այդ մասին լսել էին հրեշտակներից ու մարգարեներից և անհամբեր սպասում էին Նրա գալստյանը: Քանի որ եթե չսպասեին, ինչո՞ւ պետք է աղաղակեին. «Թո՛ւյլ տուր, ի՞նչ ես ուզում մեզնից, Հիսո՛ւս Նազովրեցի. մեզ կորստյան մատնելո՞ւ եկար. գիտենք, թե ով ես դու. Աստծու Սուրբն ես» (Մատթ. 8:29, Ղուկ. 4:34): Հավատքն ուժեղ է, բայց դրանում օգուտ չկա, եթե այն առանց սիրո է: Դևերը ևս հավատում էին Քրիստոսին, սակայն միայն հավատում էին, բայց չէին սիրում, ուստի ասում էին. «Ի՞նչ կա մեր և Քո միջև»։ Նրանք հավատք ունեին, բայց սեր չունեին. այդ պատճառով նրանք դևեր էին:
Եկե՛ք միասին հիշենք, թե ինչո՞ւ է փառավորվել Պետրոսը, ինչո՞ւ է նա երանելի հռչակվել։ Քանի որ նա ասել է. «Դու Քրիստոսն ես՝ Կենդանի Աստծու Որդին» (Մատթ. 16:16): Սակայն նա ոչ թե բառերն է արտաբերում ու արտահայտում, այլ իր սրտի վիճակը, ինչն էլ նրան դարձնում է երանելի։ Իմացե՛ք, որ Պետրոսի երանությունը այս բառերի մեջ չէ: Քանի որ դևերն էլ էին նույն բանն ասում. «Մենք գիտենք, թե ով ես դու. դու Աստծո Որդին ես» (Մատթ. 8:29, Ղուկաս. 8:28): «Պետրոսը խոստովանեց Աստծո Որդուն, դևերը ևս խոստովանեցին Աստծո Որդուն: Սակայն ո՞րն է տարբերությունը, Տե՛ր»: Ինձ համար այս տարբերությունը պարզ է. Պետրոսը սիրով էր խոսում, դևերը՝ վախով: Ահա թե ինչ կասեմ. «Արդյո՞ք դևերը չեն հավատում և դողում»: «Ես ձեզ կասեմ,– ասում է նա,– քանզի կարող եմ հստակ տարբերակել. հավատը գործում է սիրո միջոցով» (Գաղատ. 5:6):
Այս խոսքերից ակնհայտ է, որ դևերը գիտեին այդ մասին, բայց նրանց մեջ սեր չկար: Նրանք շատ էին վախենում Նրանից պատժվելուց, բայց Նրա արդարությունը չէին սիրում: Նա էլ Իրեն այնքան հայտնեց դևերին, որքան ցանկացավ. ցանկացավ այնքան, որքան անհրաժեշտ էր: Նրանց հայտնվեց ոչ թե այնպես, ինչպես հավերժությանը մասնակցող սուրբ հրեշտակներին, որոնք լիովին վայելում են Նրան՝ Աստծու Խոսքը, այլ հայտնվեց բռնակալի իշխանությունից բոլոր վախեցածների համար, և ազատեց նրանց, ովքեր նախասահմանված էին Իր Թագավորության և հավերժ ճշմարիտ ու ճշմարտապես հավերժ փառքի համար: Սա նշանակում է, որ Նա դևերին չհայտնվեց հավիտենական կյանքի և անմար լույսի պես, որը լուսավորում է արդարներին, քանզի երբ վերջիններիս մեջ երևում է հավատ կրող լույսը, սրտերը մաքրվում են այս հավատի միջոցով: Այլ նրանց հայտնվեց իր զորության անցողիկ գործերի միջոցով. Իր ներկայության ամենասակավ նշաններով, որոնք հրեշտակների, եթե նույնիսկ նրանք չար ոգիներ են, համար ավելի հասանելի են, քան թույլ մարդկանց:
Ա. Լոպուխին
«Թո՛յլ տուր, ի՞նչ ես ուզում մեզնից, Յիսո՛ւս Նազովրեցի. մեզ կորստեան մատնելո՞ւ եկար. գիտենք քեզ, թէ ով ես դու, Աստծու Սուրբն ես»: (Սինոդական թարգ․)[24]
«Թո՛ւյլ տուր»–ը հունարեն «ia»–ն է։ Սա ավելի շուտ մեր «ախ»–ին հավասարազոր (Եզեկ. 30:2) բացականչություն է:
«Ինչ ես ուզում»–ի մասին ընթերցի՛ր Մատթ․ 8:29 համարի մեկնաբանության մեջ:
«Նազովրեցի»: Ահա՛, թե ինչ է անվանում դևը Քրիստոսին, հավանաբար, նպատակ ունենալով, նրա արհամարհված Նազարեթ քաղաքի բնակիչ լինելու հանգամանքով (Հովհ. 1:46), անվստահություն հարուցել ունկնդիրների շրջանում:
«Աստծո սուրբը»: Հին Կտակարանում քահանայապետին էին այդպես անվանում: Այդպես են անվանվել Ահարոնը (Սաղմ. 105:16) և Եղիսե մարգարեն (Դ Թագ. 6:9): Բայց այստեղ, ակնհայտորեն, այս արտահայտությունը վերցված է հատուկ և բացառիկ, Մեսիայի աստվածային ծագումն ու աստվածային էությունը մատնանշող իմաստով («Աստծո Որդի» արտահայտության մասին ընթերցի՛ր Մատթ․ 8:29 համարի մեկնաբանության մեջ):
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) «Թո՛յլ տուր, ի՞նչ ես ուզում մեզնից, Յիսո՛ւս Նազովրեցի. մեզ կորստեան մատնելո՞ւ եկար. գիտենք քեզ, թէ ով ես դու, Աստծու Սուրբն ես»:
(Արարատ թարգ․) ու ասաց. «Ի՞նչ գործ ունես մեզ հետ, Հիսո՛ւս Նազովրեցի։ Մեզ կորստյան մատնելո՞ւ եկար։ Գիտեմ քեզ, թե ով ես. Աստծու Սուրբը»։
(Գրաբար) Տուր տուր, կ կայ ՝ մե՛ր եւ քո ՝ Յիսուս Նազովրեցի, եկիր կորուսանե՛լ զմեզ. Աստուծոյ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: