Ծննդոց գրքի մեկնություն 20:18

Սրբ. Եփրեմ Ասորի

Մինչ այդ Տէրը Աբրահամի կին Սառայի պատճառով Աբիմելէքի ողջ տան կանանց զրկել էր երեխայ ունենալու կարողութիւնից:

 

Իսկ ինչո՞ւ է ասում, թե. «Աբիմելիքի ողջ տան կանանց զրկել էր երեխա ունենալու կարողությունից», քանզի երկունքի ցավերը բռնում էին և ծնել չէին կարողանում, որովհետև ցավի սրբությունը մեկ գիշերվա և մեկ ցերեկվա համար էր: Հունարենում ասվում է. «Աբիմելիքի տան բոլոր արգանդները փակելով փակել էր», փոխանակ ասելու՝ «եղևնու ներքևում», եբրայերենն ասում ՝ «ծառի ներքևում»:
   

Ա. Լոպուխին

Որովհետև Տերը փակել էր Աբիմելեքի տան բոլոր կանանց արգանդները Աբրահամի կնոջ՝ Սառայի պատճառով: [18] (Սինոդական թարգ․)

   

   Որովհետև Տերը փակել էր Աբիմելեքի տան բոլոր կանանց արգանդները…Ամլությունը Սուրբ Գրքում համարվում էր պատիժ մեղքի դիմաց (Ծննդ. 16:2, Ելք. 23:26, Բ Օր. 7:14, Ղևտ. 20:22, Ես. 46:9 և այլն), որը մեծ պատիժ էր զավակասեր փղշտացիների համար։

--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Մինչ այդ Տէրը Աբրահամի կին Սառայի պատճառով Աբիմելէքի ողջ տան կանանց զրկել էր երեխայ ունենալու կարողութիւնից:
(Արարատ թարգ․) Որովհետև Աբրահամի կնոջ՝ Սառայի պատճառով Տերը փակել էր Աբիմելեքի ընտանիքի բոլորի արգանդները
(Գրաբար) Զի փակելով փակեաց Տէր արտաքուստ զամենայն արգանդ ի տան Աբիմելիքայ վասն Սառայի կնոջ Աբրաամու։