Ա. Լոպուխին
Աբրահամն իր կնոջ՝ Սառայի մասին ասաց. «Նա իմ քույրն է»: Գերարայի թագավոր Աբիմելեքը մարդ ուղարկեց և կնության առավ Սառային [2] (Սինոդական թարգ․)
Աբրահամն իր կնոջ` Սառայի մասին ասաց. «Նա իմ քույրն է»… Այս պայմանը, ինչպես գիտենք, Աբրահամը Սառայի հետ կապել էր նախքան Քաղդեական Ուրից դուրս գալը, որը մեկ անգամ կրկնվել էր Եգիպտոսում, այժմ նորից կրկնվում է (Ծննդ. 12։11, 20։13)։
Գերարայի թագավոր Աբիմելեքը… կնության առավ Սառային…«Աբիմելեք» անունը սեմական ծագում ունի և բառացի նշանակում է «իմ հայր, թագավոր» կամ «հայր–թագավոր»։ Այն եղել է փղշտացի արքաների ընդհանուր տիտղոսը (Ծննդ. 21։22, 26։1, Սաղմ. 24։1), ինչպես «փարավոն»–ը՝ եգիպտացիների, «պադիշահ»–ը՝ հին պարսիկների և այժմյան թուրքերի մոտ։ Տարօրինակ է թվում, թե ինչպես կարող էր Աբիմելեքը հրապուրվել իննսունամյա Սառայով (Ծննդ. 27։17)։ Ենթադրվում է, որ Սառան, Աստծուց որդեծնության ունակություն ստանալով, ձեռք բերեց նաև այդ բանի համար անհրաժեշտ ֆիզիկական ուժ և կարծես նորից ծաղկեց (Ոսկեբերան և այլք), կամ էլ Աբիմելեքն այդ ճանապարհով ցանկանում էր բարեկամական դաշինք կնքել նրա թվացյալ եղբոր՝ հարուստ և զորեղ Աբրահամ նահապետի հետ։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Աբրահամն իր կին Սառայի մասին ասում էր, թէ նա իր քոյրն է: Գերարացիների արքայ Աբիմելէքն ուղարկեց իր մարդկանց եւ կին առաւ Սառային:
(Արարատ թարգ․) Եվ Աբրահամն իր կնոջ՝ Սառայի համար ասաց. «Նա իմ քույրն է»: Եվ Գերարի թագավոր Աբիմելեքը մարդ ուղարկեց և առավ Սառային:
(Գրաբար) Եւ ասա՛ց Աբրաամ վասն Սառայի կնոջ իւրոյ թէ քոյր իմ է։ Եւ առաքեաց Աբիմելէք արքայ Գերեարացւոց, և ա՛ռ զՍարրա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: