Հովհաննես Ծործորեցի
ինչպէս որ մարդու Որդին չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ ծառայելու եւ իր անձը տալու որպէս փրկանք շատերի փոխարէն»:
Ինչպես որ Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և Իրեն որպես փրկանք տալու շատերի համար»:
Որպեսզի չասեին, թե այդ բանը դժվար է, Իրեն է օրինակ բերում. Ես, ասում է, որ վերին զօրքերի Թագավորն եմ, ավելի մեծ բաներ արեցի. հանձն առա մարդ դառնալ, արհամարհվել ու թշնամանվել, և ո՛չ միայն սա, այլև մեռնելու եկա և Ինձ որպես փրկանք տվեցի շատերի համար, և դա ոչ թե [Ինձ] սիրողների համար [արեցի], այլ թշնամիների ու ատողների: Եթե դու խոնարհվում ես, քեզ համար ես խոնարհվում, իսկ Ես ո՛չ Ինձ համար, այլ քեզ, ուստի մի՛ կասկածիր, որովհետև չես կարող այնքան իջնել, որքան քո Տերը: Սակայն Նրա իջնելը բոլորի բարձրանալը դարձավ, ինչպես հաջորդ [խոսքն] է ցույց տալիս, և Նրա փառքի ավելի մեծ հայտնությունը, ո րովհետև նախքան մարդանալը Նա միայն հրեշտակներին էր ծանոթ, իսկ երբ մարդացավ ու խաչվեց, ոչ միայն այն փառքից չզրկվեց, այլև նրան ավելացրեց մյուսը ևս` [աշխարհի] երկրներից ճանաչվելը: Այդպես նաև քո խոնարհությունն է փառքն ավելացնելու, եթե կամենաս:
Մաղաքիա արք. Օրմանյան
ինչպէս որ մարդու Որդին չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ ծառայելու եւ իր անձը տալու որպէս փրկանք շատերի փոխարէն»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 20:20

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: