Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 2:1

Մաղաքիա արք. Օրմանյան

2-8․ եւ շատեր հաւաքուեցին, այնպէս որ այլեւս տեղ չմնաց, ոչ իսկ դռան առջեւ: Եւ նրանց քարոզում էր Աստծու խօսքը: Եւ եկան նրա մօտ՝ բերելով մի անդամալոյծի, որին տանում էին չորս հոգով: Եւ երբ ամբոխի պատճառով Յիսուսին չկարողացան մօտենալ, քանդեցին երդիկը այն տան, ուր գտնւում էր նա. եւ բացելով առաստաղը, իջեցրին այն մահիճը, որի մէջ էր անդամալոյծը: Եւ Յիսուս, տեսնելով նրանց հաւատը, անդամալոյծին ասաց. «Որդեա՛կ, քո մեղքերը քեզ ներուած են»: Օրէնսգէտներից մի քանիսը, որ նստած էին այնտեղ, իրենց մտքում խորհում էին. «Այս ի՞նչ է խօսում, սա հայհոյում է. ո՞վ կարող է մեղքերին թողութիւն տալ, եթէ ոչ՝ միայն Աստուած»: Եւ Յիսուս իր հոգում իմացաւ, որ այնպէս են խորհում իրենց մտքում. ուստի ասաց. «Ինչո՞ւ ձեր մտքում այդ էք խորհում.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:2
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Մի քանի օր յետոյ, երբ նա դարձեալ Կափառնայում մտաւ, լուր տարածուեց, թէ տանն է.

   Սա նշանակում է, որ Քրիստոս հիմա էլ է Կափառնայումում՝ մխիթարության տանը, այսինքն՝ Եկեղեցում, որն էլ հենց Մխիթարչի տունն է:
   

Ա. Լոպուխին

Մի քանի օր յետոյ, երբ նա դարձեալ Կափառնայում մտաւ, լուր տարածուեց, թէ տանն է. (Սինոդական թարգ․)[1]
   
   Անդամալույծի բժշկության մասին հաղորդում է նաև Մատթեոս ավետարանիչը (ընթերցի՛ր Մատթ. 9։1–8 համարների մեկնաբանությունները):
Սակայն Մարկոսն այստեղ որոշ մանրամասներ է հաղորդում, որոնք Մատթեոսի մոտ չկան: Այսպիսով՝ արդեն առաջին համարում նա բացատրում է, որ Քրիստոսը, գալով Կափառնայում, մտավ տուն, որը, իհարկե, պատկանում էր Պետրոսին: Անհրաժեշտ է նկատել, որ այս համարը ռուսերեն թարգմանության մեջ ոչ ճշգրիտ է փոխանցվել: Հենց «մի քանի օր հետո» արտահայտությունն է անհաջող կերպով դրվել նախադասության սկզբում. Քրիստոս ոչ թե «մի քանի օր», այլ, անկասկած, մի քանի շաբաթ է անցկացրել Կափառնայումից հեռու, հակառակ դեպքում անհասկանալի կմնար ամբողջ Գալիլեայում Քրիստոսի քարոզելու մասին Մարկ. 1։39–րդ համարի մատնանշումը: Ուստի այս համարը ավելի ճշգրիտ պետք է թարգմանվի հետևյալ կերպ. «Երբ Հիսուսը նորից մտավ Կափառնայում (καὶ εὶσελθὼν πάλιν, և ոչ թե καὶ πάλιν εiσηλθεν), ապա մի քանի օրվա ընթացքում հայտնի դարձավ, որ Նա տուն  է մտել (εὶς οὶκον արտահայտությունը դրված է հայցական հոլովով): Քրիստոսի մենության մեջ մնալը կարող էր աշակերտներին Ավետարանը սովորեցնելու նպատակ ունենալ, որոնց Նա խոստացել էր մարդկանց որսորդներ դարձնել (Մարկ․ ​​1։17 [Էդերսհայմը դա բացատրում է նրանով, որ այդ ժամանակ արդեն ձմեռը սկսվել էր, իսկ ձմռանը ծայրաստիճան դժվար էր քաղաքից քաղաք ճանապարհորդելն ու քարոզելը: Այս մասին խոսվում է նաև Մատթ․ 24։20 համարում]):
--------------------------------
[1]  (Էջմիածին թարգմ․) Մի քանի օր յետոյ, երբ նա դարձեալ Կափառնայում մտաւ, լուր տարածուեց, թէ տանն է.
(Արարատ թարգմ․) Օրեր անց Հիսուսը դարձյալ Կափառնաում մտավ։ Լուր տարածվեց, որ մեկի տանն է։
(Գրաբար) Եւ մտեալ դարձեալ ի Կափառնաում, յետ աւուրց