Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 2:10

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Երբ տեսան այն աստղը, նրանք ուրախացան մեծ ուրախությամբ»։
   
   Այստեղ հրաշքը միաձուլվում է հրաշքին….Այստեղ երկու իրադարձություններն էլ զարմանահրաշ էին. թե´ այն, որ մոգերը երկրպագում էին, և թե´ այն, որ աստղն էր առաջնորդում նրանց: Այս ամենը կարող էր փափկեցնել նույնիսկ ամենակարծր սրտերը: Եթե մոգերն ասեին, որ իրենք այդ մասին լսել էին մարգարեների հռչակած մարգարեությունը, կամ թե` հրեշտակներն էին միայն իրենց հայտնել այդ մասին, ապա դեռևս կարելի էր չհավատալ նրանց. սակայն ի վերուստ շողացող աստղի պայծառությունն այժմ նույնիսկ ամենաանամոթների շուրթերն է ըմբերանում: Այնուհետև աստղը, հասնելով Մանկանը, դարձյալ կանգ է առնում։ Սա վկայում է, որ այստեղ ավելի մեծ մի զորություն է գործում, քան դա կարող էր բնորոշ լինել սովորական աստղերին, քանի որ միայն այսպիսի արտասովոր աստղին էր բնորոշ երբեմն թաքնվելը, երբեմն էլ` դարձյալ հայտնվելը, իսկ հայտնվելուց հետո էլ` կանգ առնելը։
   Ուստի և մոգերն էլ առավել ամրապնդվեին իրենց հավատքի մեջ և ուրախացան, քանի որ գտել էին իրենց փնտրածը, քանի որ դարձել էին ճշմարտության ավետաբերները, քանի որ իզուր չէին ձեռնարկել իրենց այդքան երկար ճանապարհորդությունը։ Ահա թե որքան զորեղ էր Քրիստոսի հանդեպ նրանց սերը: Եվ, մոտենալով, աստղը կանգ առավ անմիջապես Մանկան գլխավերևում՝ այդպիսով ցույց տալով Նրա աստվածային ծագումը։ Եվ, կանգ առնելով, աստղը մոգերին ուղղորդեց երկրպագություն մատուցելուն:
   

Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)

   
Աստղը տեսնելուն պէս չափազանց ուրախացան:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:9

   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Երբ տեսան այն աստղը, նրանք ուրախացան մեծ ուրախությամբ»։ (Սինոդական թարգ․)[10]
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:8

   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Աստղը տեսնելուն պէս չափազանց ուրախացան։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:1
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Աստղը տեսնելուն պէս չափազանց ուրախացան:
(Արարատ թարգ․) Երբ այն աստղը տեսան, շատ ուրախացան։
(Գրաբար) Իբրեւ տեսին զաստղն, խնդացի՛ն յոյժ ուրախութիւն մեծ: