Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ Մանկանը ու Նրա մորը և գնա՛ Իսրայելի երկիրը, որովհետև Մանկան հոգին փնտրողները մեռել են»»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:19
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
«Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ մանկանն ու իր մօրը եւ վերադարձի՛ր Իսրայէլի երկիրը, որովհետեւ մեռան նրանք, որ այդ մանկան մահն էին ուզում»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:19
Ա. Պ. Լոպուխին (†1904)
20-22․ «Ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ Մանկանը ու Նրա մորը և գնա՛ Իսրայելի երկիրը, որովհետև Մանկան հոգին փնտրողները մեռել են»»։ [20] «Նա վեր կացավ, վերցրեց Մանկանը ու Նրա մորը և եկավ Իսրայելի երկիրը»։ «Լսելով, որ Արքեղայոսը թագավորում է Հրեաստանի վրա իր հոր՝ Հերովդեսի փոխարեն, վախեցավ այնտեղ գնալ. բայց, երազում հայտնություն ստանալով, գնաց Գալիլեայի կողմերը»։ (Սինոդական թարգ․)
Կա տեսակետ, որ Հովսեփը, Հերովդեսի մահվան մասին լսելով, սկզբնապես մտադրվում է գնալ Բեթղեհեմ և բնակություն հաստատել այնտեղ։ Սակայն այդ մտադրությանը խոչընդոտում է Արքեղայոսի գահ բարձրանալը։ Իր հետմահու կտակում Հերովդեսն իր թագավորությունը բաժանել էր որդիների՝ Արքեղայոսի, Հերովդես Անտիպասի և Հերովդես Փիլիպպոսի միջև։ Առաջինը տիրապետություն հաստատեց Հրեաստանում, Սամարիայում և Եդովմում, երկրորդը՝ Գալիլեայում և Պերիայում, իսկ վերջինը՝ Անդրհորդանանյան շրջաններում։ Արքեղայոսն աչքի էր ընկնում այն նույն դաժանությամբ, որն ուներ իր հայրը, սակայն այս որդին Հերովդեսին զիջում էր իր խելքով։ Հովսեփի ընտանիքի համար Արքեղայոսի տիրապետության ներքո գտնվող տարածքում մնալը վտանգավոր կլիներ։ Մինչդեռ Հերովդես Անտիպասն ավելի շատ աչքի էր ընկնում իր ցանկասիրությամբ, քան դաժանությամբ: Կարճ ժամանակ անց Արքեղայոսի բռնատիրությունն այն աստիճանի անտանելի դարձավ, որ Օգոստոս կայսրը գահընկեց արեց նրան և բանտարկեց Գաղիայում՝ ներկայիս Ֆրանսիայի տարածքում, որտեղ էլ Արքեղայոսը կնքեց իր մահկանացուն։
Գալիլեա տեղավայրի սահմանների ներքո հասկացվում է Գալիլեա լճի արևմտյան ափի և Միջերկրական ծովի արևելյան ափի միջև ընկած տարածաշրջանը: Այն եղել է Իսաքարի, Զաբուղոնի, Ասերի և Նեփթաղիմի ցեղերի բնակության համար նախատեսված տեղավայրը։ Գալիլեայի բնակչությունը բազմազգ էր՝ բաղկացած հրեաներից և հեթանոսներից։ Այնտեղ բնակվող հրեաները խոսում էին իրենց սեփական լեզվով, որը փոքր-ինչ տարբերվում էր տվյալ ժամանակաշրջանի եբրայերեն լեզվից։ Հովսեփոս Փլավիոսը խոսում է Գալիլեայի` վերին և ստորին մասերի բաժանված լինելու մասին (Պատերազմներ, 3:3, 1): Փլավիոսն այդ երկիրը բնութագրում է որպես պտղաբեր, մշակված և խիտ բնակեցված մի տարածաշրջան: Հովսեփոսի խոսքերի համաձայն՝ Գալիլեայում կար 204 քաղաք ու ավան (Կյանքը, 45)։ Գալիլեայի բնակչությունն աչքի էր ընկնում իր քաջությամբ և ռազմատենչությամբ։
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
«Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ մանկանն ու իր մօրը եւ վերադարձի՛ր Իսրայէլի երկիրը, որովհետեւ մեռան նրանք, որ այդ մանկան մահն էին ուզում»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 2:19
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) «Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ մանկանն ու իր մօրը եւ վերադարձի՛ր Իսրայէլի երկիրը, որովհետեւ մեռան նրանք, որ այդ մանկան մահն էին ուզում»:
(Արարատ թարգ․) ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ երեխային ու նրա մորը և գնա՛ Իսրայելի երկիրը, որովհետև երեխայի կյանքն առնել ցանկացողները մեռել են»։
(Գրաբար) եւ ասէր. Արի ա՛ռ զմանուկդ եւ զմա՛յր իւր, եւ գնա՛ յերկիրն Իսրայէլի, զի մեռա՛ն որ խնդրէին զանձն մանկանդ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: