Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 22:22

Հովհաննես Ծործորեցի

Երբ այս լսեցին, զարմացան եւ թողեցին նրան ու գնացին:

 

    Երբ լսեցին, զարմացան և թողեցին Նրան ու գնացին:

    Ի՞նչ լսեցին. պարզ է, որ Նրա վարդապետությունը, որովհետև Իր աստված լինելը ցույց տվեց` նրանց սրտի ծածուկ [խորհուրդները] բացահայտելով, ուստիև զարմացան որպես նոր ու չքնաղ գիտության վրա, բայց բնավ չհավատացին, այլ «թողեցին Նրան ու գնացին»: Որովհետև եկել էին այն նպատակով, որ Նրանից խոսքեր կորզելով` [հանցանքի մեջ] բռնեին, բայց քանի որ [մեղադրանքի] պատճառ չգտան, ինչի հույսն ունեին, ակնկորած հեռացան, ինչը մեծ պարտության նշան էր:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Երբ այս լսեցին, զարմացան եւ թողեցին նրան ու գնացին:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 22:15