Հովհաննես Ծործորեցի
«Վարդապե՛տ, Մովսէսն ասաց, որ՝ եթէ մէկն անժառանգ մեռնի, նրա եղբայրը նրա կնոջը պիտի առնի եւ իր եղբօրը զաւակ հասցնի:
Հարցրին Նրան` ասելով. «Ուսուցի՛չ, Մովսեսն ասաց, եթե մեկն անորդի մեռնի, նրա եղբայրը թող նրա կնոջն առնի և իր եղբոր համար զավակ ունենա»:
Շատ խորամանկ են երևում: Ուղղակիորեն չեն հարցնում հարության մասին, այլ Մովսեսին են մեջտեղ բերում, թե նա՛ ասաց, որ եթե մեկի եղբայրն անորդի մեռնի, [մեռածի] եղբայրը նրա կնոջն առնի և իր [մեռած] եղբոր համար զավակ ունենա: [Սադուկեցիներն ուզում էին ցույց տալ], թե իբր հենց [Մովսեսն] է հարության գաղափարը մերժել և այս կյանքում է հարությունը խոստովանում, քանի որ պարզ է դառնում, որ որդին հոր փոխարեն է հարություն առնում: Ուրեմն եթե մեկն անորդի է մեռնում, նրա եղբայրը թող նրա կնոջն առնի և իր եղբոր կնոջից [եղբոր] անունով զավակ ունենա, որպեսզի եղբայրն անհիշատակ չմնա:
Ստեփանոս Սյունեցի
Վարդապե՛տ, Մովսէսն ասաց, որ՝ եթէ մէկն անժառանգ մեռնի, նրա եղբայրը նրա կնոջը պիտի առնի եւ իր եղբօրը զաւակ հասցնի:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 22:23
Մաղաքիա արք. Օրմանյան
Վարդապե՛տ, Մովսէսն ասաց, որ՝ եթէ մէկն անժառանգ մեռնի, նրա եղբայրը նրա կնոջը պիտի առնի եւ իր եղբօրը զաւակ հասցնի:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 22:23
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: