Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 24:19

Հովհաննես Ծործորեցի

Բայց վա՜յ այդ օրերին յղիներին ու ստնտուներին:

 

   Բայց վա՛յ հղիներին ու ստնտուներին այդ օրերին:

   [Վայ է տալիս] հղիներին, քանի որ չեն կարողանա դյուրավ փախչել հղիության ծանրությունից, և ստնտուները` զավակներին գութով կապված լինելու պատճառով, քանի որ չեն կարող իրենց հետ փրկել մանուկներին. ունեցվածքն արհամարհելը դյուրին է, իսկ բնական գութն անտեսելը` դժվարին: Դարձյալ վայ է տալիս այն ժամանակին, որում Բանսարկուի չարությամբ հղացան ցավեր ու անօրինություններ և անառակ ցանկության աղտեղի կաթով կերակրեցին, քանի որ [այսպիսիների] տանջանքն անխուսափելի է:
   

Ստեփանոս Սյունեցի

Բայց վա՜յ այդ օրերին յղիներին ու ստնտուներին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 24:17

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Բայց վա՜յ այդ օրերին յղիներին ու ստնտուներին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 24:16