Ծննդոց գրքի մեկնություն 25:11

Ա. Լոպուխին

Աբրահամի մահից հետո Աստված օրհնեց նրա որդուն՝ Իսահակին: Իսահակը բնակվեց Տեսիլքի ջրհորի մոտ: [11] (Սինոդական թարգ․)
   
   «Աստված օրհնեց նրա որդուն՝ Իսահակին»…Իր հորը՝ Աբրահամին, ասել էր. «Իմ ուխտը Ես հաստատելու եմ Իսահակի հետ» (Ծննդ. 17։19, 21): Աստված Աբրահամի մահից հետո փոխանցում է նրան Իր օրհնությունը, այսինքն՝ առանձնացնում է նրան որպես նախահայր և ընտրյալ ազգի ներկայացուցիչ:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Աբրահամի մահից յետոյ Աստուած օրհնեց նրա որդի Իսահակին, եւ Իսահակը բնակուեց Տեսիլքի ջրհորի մօտ:
(Արարատ թարգ․) Աբրահամի մեռնելուց հետո Աստված օրհնեց նրա որդի Իսահակին: Եվ Իսահակը բնակվում էր Լահայրոյի ջրհորի մոտ:
(Գրաբար) Եւ եղև յետ մահուանն Աբրաամու, օրհնեա՛ց Աստուած զԻսահակ զորդի նորա։ Եւ բնակեցաւ Իսահակ առ Ջրհորի՛ տեսլեանն։