Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 25:13

Հովհաննես Ծործորեցի

Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը»:

 

    Արթո՛ւն մնացեք, որովհետև օրն ու ժամը չգիտե:

    Այստեղ [Տերը] հայտնապես է ցույց տալիս [Իր գալստյան] օրը չիմանալուց եղած շահը: Այն շատ օգտակար է` մեզ արթուն ու զգոն պահելով և բարի գործերով պատրաստելով աներեկ օրվան, որպեսզի [երկնային առագաստից] դուրս չմնանք հինգ կույսերի [լապտերների] մարման համաձայն:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 25:1